Jump to content

Հայրիկի դստրեր։ Նոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրիկի դստրեր։ Նոր
Ժանրսիթքոմ
Երկիր Ռուսաստան
ՀիմքՀայրիկի դստրեր
Լեզուռուսերեն
Գլխավոր
դերերում
Միրոսլավա Կարպովիչ, Դարյա Մելնիկովա, Նոնա Գրիշաևա, Filipp Anatolevitsj Bledniy?, Եկատերինա Ստարշովա, Ելիզավետա Արզամասովա, Անդրեյ Լեոնով, Tatyana Orlova? և Օլգա Վոլկովա
Նկարահանման վայրՄոսկվա
Եթերաշրջանների քանակ2
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն)
ԸնկերությունStart
Պատկերի ձևաչափ16:9
ՆախորդՀայրիկի դստրեր
Պաշտոնական կայքէջ

«Հայրիկի դստրեր։ Նոր», ռուսական կատակերգական հեռուստասերիալը «Հայրիկի դստրեր» սիթքոմի շարունակությունն է[1]։ Նախագիծը արտադրվում է ՍՏՍ-ի և Start-ի կողմից։ Հեռուստասերիալը հեռարձակվում է 2023 թվականի սեպտեմբերի 18-ից։ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին սերիալի հիման վրա նկարահանվեց «Հայրիկի դստրեր։ Ամանորյա» լիամետրաժ ֆիլմը։

Գլխավոր հերոսը՝ ֆիզիկոս[2] Վենիամին Վասիլիևը, ամբողջ էությամբ նվիրված է գիտական ​​հետազոտություններին և, հետևաբար, քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին։ Բայց շուտով նա հայտնվում է նույն վիճակում, ինչ աներձաքը շատ տարիներ առաջ։ Դաշան, հոգնած տնային գործերից, փախչում է Վենիկից իրենց հարսանիքի հերթական տարեդարձի օրը և այժմ ինքը՝ հայրիկը պետք է հոգ տանի նրանց չորս դստրերին՝

  • Սոնյա — ավագ քույր, 14 տարեկան. Համարձակ, անկախ, բայց միևնույն ժամանակ պատասխանատու։ Մոր գնալուց հետո շատ պարտականություններ ընկան նրա ուսերին։
  • Լիզա — ավագությամբ 2-րդ քույր, 11 տարեկան, Դիանայի երկվորյակ քույր։ Վեգան։ Ուշադրությունը կենտրոնացնում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը։ Շատ, նույնիսկ չափազանց ազնիվ է։
  • Դիանա — ավագությամբ 3-րդ քույր, 11 տարեկան, Լիզայի երկվորյակ քույր։ Նախաձեռնող, սրամիտ, անընդհատ գումար աշխատելու տարբերերակներ է փնտրում։
  • Արինա — կրտսեր քույր, 7 տարեկան։ Բարի, քնքուշ, սիրում է խաղալ։

Դստրերին դաստիարակելու հարցում Վենիկին կօգնեն հարազատներն ու ընտանիքի մտերիմ ընկերները։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 8-ին ՍՏՍ հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ անմիջական պլաններ կան սկսելու «Հայրիկի դստրերը» ֆիլմի շարունակության նկարահանումները[3][4]։ 2023 թվականի հունվարի 1-ին թողարկվեց թիզեր «Հայրիկի դստրերը» սերիալի շարունակության համար, որում հայտնվեցին Ելիզավետա Արզամասովան, Միրոսլավա Կարպովիչը, ինչպես նաև Անդրեյ Լեոնովը, ով մարմնավորում է ընտանիքի հորը[5]։

2023 թվականի հունվարի 25-ին սկսվեցին «Հայրիկի դստրերը։ Նոր»» շարունակության նկարահանումները։ Նախագծի ռեժիսորը կրկին Ալեքսանդր Ժիգալկինն է[6]։ Վենիկը դարձավ կենտրոնական կերպար։ Ըստ սյուժեի, նա կկրկնի Սերգեյ Վասնեցովի ճակատագիրը[7]. Դաշան կհեռանա՝ թողնելով նրան չորս դստրերի հետ, իսկ նրան կօգնի Սերգեյ Վասնեցովը կնոջ՝ Լյուդմիլայի, Մաշայի, Գալինա Սերգեևնայի և Անտոնինա Սեմյոնովնայի հետ։ Նախորդ հերոսներից կհայտնվեն նաև Պոլինան (Կոճակը)[8], Ժենյան[9], քարտուղար Թամարան[10], օլիգարխ Վասիլի Ֆեդոտովը, տնօրեն Տաիսյա Կիրիլովնան, ուսուցչուհի Լյուդմիլա Միխայլովնան։ Վենիկի դստրերի դերերը կատարել են Վիտալիա Կոռնիենկոն, Եվա Սմիրնովան, Պոլինա Այնուտդինովան և Պոլինա Դենիսովան[6]։

Սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են 2023 թվականի մարտին[11]։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ ՍՏՍ հեռուստաալիքով 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, իսկ հեռարձակումից հետո «Start» և «ԿինոՊոիսկ» առցանց կինոթատրոններում[9][12]։

2023 թվականի օգոստոսին սերիալը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանով[13], որի նկարահանումները սկսվեցին 2023 թվականի սեպտեմբերին[14]

2023 թվականի նոյեմբերին սկսվեցին «Հայրիկի դստրեր։ Ամանորյա» գեղարվեստական ​​ֆիլմի նկարահանումները[15]։ Նրա պրեմիերան տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 21:00-ին ՍՏՍ-ով։

Վասիլևների ընտանիքը և նրանց հարազատները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլիպ Բլեդնի — Վենիամին («Վենիկ») Վիկտորովիչ Վասիլև, միայնակ հայր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Պոլինա Դենիսովա — Սոֆիա (Սոնյա) Վենիամինովնա Վասիլևա, Վենիկի ավագ դուստր (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Վիտալիա Կոռնիենկո — Ելիզավետա (Լիզա) Վենիամինովնա Վասիլևա, Վենիկի երկրորդ դուստր,Դիանայի երկվորյակ քույր և դասընկերուհի (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Եվա Սեմյոնովա — Դիանա Վենիամինովնա Վասիլևա, Վենիկի երրորդ դուստր, Լիզայի երկվորյակ քույր և դասընկերուհի (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Պոլինա Այնուտդինովա — Արինա Վենիամինովնա Վասիլևա, Վենիկի չորրորդ դուստր (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Անդրեյ Լեոնով — Սերգեյ Ալեքսանդրվիչ Վասնեցով, Վենիկի աներ, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի պապը, ընտանեկան հոգեբան(Առաջին եթերաշրջան)
  • Նոննա Գրիշաևա — Լյուդմիլա Սերգեևնա Վասնեցովա, Վենիկի զոքանչ, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի տատիկ (Առաջին եթերաշրջան)
  • Միրոսլավա Կարպովիչ — Մարիա Սերգեևնա Վասնեցովա, Սերգեի և Լյուդմիլայի դուստր, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մորաքույրը, գեղեցկության սրահի սեփականատեր (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Դարյա Մելնիկովա — Եվգենյա Սերգեևնա Վասնեցովա, Սերգեի և Լյուդմիլայի դուստր, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մորաքույրը (Առաջին եթերաշրջան)
  • Ելիզավետա Արզամասովա — Գալինա Սերգեևնա Վասնեցովա, Սերգեի և Լյուդմիլայի դուստր, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մորաքույրը, փաստաբան (Առաջին եթերաշրջան)
  • Եկատերինա Ստարշովա  — Պոլինա («Կոճակ») Սերգեևնա Վասնեցովա, Սերգեի և Լյուդմիլայի դուստր, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մորաքույրը (Առաջին եթերաշրջան)
  • Օլգա Վոլկովա — Անտոնինա Սեմյոնովնա Գորդիենկո, Լյուդմիլայի մայր, Սերգեյի զոքանչ, Մարիայի, Եվգենիայի, Գալինա Սերգեևնայի, Պոլինայի, Ալեքսանդրի տատիկ, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մեծ տատ (Առաջին եթերաշրջան)
  • Վլադ Ֆելդման — Ալեքսանդր (Սաշա) Վենիամինովիչ Վասիլև, Լյուդմիլայի և Սերգեի որդին, Սոնյայի, Լիզայի, Դիանայի և Արինայի մորեղբայր, Սոնյայի և Իգորի դասընկեր (Առաջին եթերաշրջան)

Այլ կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տատյանա Օրլովա — Թամարա Լվովնա Կոժեմյատկո, Սերգեյ Ալեքսեևիչի քարտուղարուհի (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Ալեքսանդր Օլեշկո — Վասիլի Ալեքսանդրովիչ Ֆեդոտով, օլիգարխ, Վասնեցովներ ընտանիքի ընկեր (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Նինա Պերսիյանինովա — Տաիսիա Կիրիլովնա,դպրոցի տնօրեն, քիմիայի ուսուցչուհի (Առաջին եթերաշրջան)
  • Աննա Դիմովա — Լյուդմիլա Միխայլովնա Ռադուևիչ, ռուսերենի և գրականության ուսուցչուհի (Առաջին եթերաշրջան)
  • Օլգա Բելովա — Թամարա Իվանովնա, ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի (Առաջին եթերաշրջան)
  • Մարիա Սլաստնենկովա — Յուլիա Օլեգովնա, կենսաբանության ուսուցչուհի, Տաիսիա Կիրիլովնայի քույր (Առաջին եթերաշրջան)
  • Քսենիա Թեպլովա — Տատյանա Վլադիմիրովնա, դպրոցի հոգեբան (Առաջին եթերաշրջան)
  • Մաքսիմ Սապրիկին — Ռոման Ռոշչին, ավագ աշակերտ; մինչև 20-րդ սերիա — Սոնյայի ընկեր, ինչպես նաև Սանյայի և Միլանայի (Առաջին եթերաշրջան)
  • Յուլիա Ֆրանց — Իրինա Յակուշևա (Առաջին եթերաշրջան)
  • Տիմոֆեյ Կոչնև — Իգոր Յակուշև, Իրինա Յակուշևայի որդի, Սանյայի դասընկեր և լավագույն ընկեր (Առաջին եթերաշրջան)
  • Ալեքսեյ Դեմիդով — Բորիս, Վենիամինի հարևան, Գալինա Սերգեևնայի երկրպագու (Առաջին եթերաշրջան, ֆիլմ)
  • Յոլա Սանկո — Նադեժդա Եգորովնա, Վենիամինի տարեց հարևանուհի (Առաջին եթերաշրջան)
  • Անաստասիա Սիվաևա — Դաշա, Վենիկի կին, իրենց դստրերի մայր (ցուցադրված է միայն լուսանկարում)
  • Օլեգ Ֆիլիպչիկ — Ֆեդոր Սեմյոնովիչ, Վենիամինի տնօրեն (1, 6, 8 սերիաներ)
  • Նիկիտա Պոլիզեյմակո — Դիմա, Վենիամինի գործընկեր (6 սերիա)
  • Ստանիսլավ Մանուիլով — Բորոդավկին, Լիզայի և Դիանայի դասընկեր (7 սերիա)
  • Մարկ Յուսեֆ — Վասյա, Ֆեդոր Սեմյոնովիչի որդի (8 սերիա)
  • Ալիսա Կլագիշ — Արինայի ընկերուհի (10 սերիա)
  • Վլադիմիր Կիսարով — ներդրող (11 սերիա)
  • Թեյմուրազ Թանիա — երեք տղաների հայր (11 սերիա)
  • Վերոնիկա Ժուրավլյոա — Սանյա, ընկերուհի և Ռոմայի ընկերուհիներից մեկը (19, 20 սերիաներ)
  • Ջեմալ Թեթրուաշվիլի — հյուրանոցի մենեջեր (ֆիլմ)
  • Արտյոմ Օսիպով — Իգոր Նիկիֆորով, հյուրանոցի սեփականատեր (ֆիլմ)
  • Ալեքսանդր Իլյին — Յուրի Իվանովիչ Նիկիֆորով, հյուրանոցի սեփականատիրոջ հայր (ֆիլմ)
  • Միխաիլ Սոտնիկով — Տիմոֆեյ (Տիմ) Նիկիֆորով, հյուրանոցի սեփականատիրոջ որդի (ֆիլմ)
Եթերաշրջան Սերիա Հեռարձակման շրջան
1 1—20 18.09.2023 — 05.10.2023
Հայրիկի դստրեր։ Ամանորյա 29.12.2023
2 21—40 TBA (2024)

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիկի դստրեր։ Ամանորյա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնութագիր Պրեմիերա
Վասիլի Ֆեդոտովը նվրիում է Վասիլևների ընտանիքին Ամանորյա նվեր՝ ճանապարհորդություն դեպի Մալդիվներ։ Սակայն Վենիկի սկզբունքները թույլ չեն տալիս ընդունել նման թանկարժեք նվերը։ Եվ որպեսզի դստրերը չնեղվեն ձախողված արձակուրդից, Վենիկը որոշում է ամբողջ ընտանիքին տանել մերձմոսկովյան, ամեն ինչով ներառված, հանգստյան տուն, որը, պարզվում է, ամենևին էլ հինգաստղանի չէ։ Վասիլևների ընտանիքին միանում են Մաշան, Թամարան և հարևան Բորիսը։ 29.12.2023

«Հայրիկի դստրեր։ Նոր» գլխավոր երգի հեղինակներն ու գործիքավորողներն են Քրիստովսկի եղբայրները («Uma2rmaH» խումբ)։

Կատարող Կոմպոզիցիայի անվանում
Uma2rmaH Հայրիկի դստրեր։ Նոր (սերիալի գլխավոր երգը)
Վյաչեսլավ Բականով (երաժշտության հեղինակ) Одуванчики (Խատուտիկներ)
Скаттл Goodbye (Ցտեսություն)
Margosha Лови (բռնի)
Andy Powell and Emily Taylor Take Me to the Dancefloor (Տարեք ինձ պարահրապարակ)
Dylan Patrick Songbird (Երգեցիկ թռչուններ)
Jason Tarver, Louise Dowd Good Time (Լավ ժամանակ)
Wayne Anthony Murray, Timothy Fleet Asylum (Ապաստարան)
Christophe Marie Alai Deschamps, Jennifer Gerette Jordan, Jean Luc Andre Leonce Leonardon, Vincent Francois Perrot, Eric Rene Starczan, Julian Leroux Disco Lovin Remix
Cafard Не без тараканов (Ոչ առանց խավարասերների)
Edvard Hagerup Grieg, Thomas Richard Peter Howe In The Hall of The Mountain King (Լեռան թագավորի դահլիճում)
David John Vanacore, Matt David Koskenmaki Seduction (Գայթակղություն)
Plotting (Դավադրություն)
Adam Paul Courtenay Burns, Jez Burns Church Mice (a) (Եկեղեցու մկներ)
Monkey Ballet (a) (Կապիկների բալետ)
VAL Танцуй (Պարի)
WOKAWONA Я ВНЕ СЕБЯ
YAMZY ТЫ МОЙ РАЙ (Դու իմ դրախտն ես)
Thomas Jack Foley, VAN HARLEY, Dominic Marsh Poison (Թույն)
Ashley Thomas Clark Break Out (Դուրս գալ)
Francisco Becker Giggle Geek (Ջիգլ Գիք)
Nicholas John Harvey Like Mice (Մկների պես)
Michael Price An Unexpected Twist (a) (Անսպասելի շրջադարձ)
Rebecca Leah Harris, Franklin Robert Gratton Mocket Song For A Western (a)
Christopher Donald O’Brien Let Loose (a) (Եկեք ազատվենք)
P. PAT Сон (суперспособность) (Երազ (սուպեր ուժ))
Ближе (Ավելի մոտ)
Ты улыбалась (Դու ժպտում էիր)
Loic Farrouk Ghanem, Terence William Langlois, Aaron David Matts Homicide (Սպանություն)
Eric Rene Starczan Hey Hey Hey ( Հեյ Հեյ Հեյ)
Julien Souleymane Bonato, Christophe Jeremie Cabarrus Du Sale
Thomas Frinking London Morning (Լոնդոնի առավոտ)
David John Vanacore, Keith Richard Horn Tampering (Կեղծում)
Rupert William Gregson Williams It Couldn’t Be Better (a) (Ավելի լավ չի կարող լինել)
Веснушка Забей (Մոռասիր)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր պրոդյուսերներ

  • Վյաչեսլավ Մուրուգով
  • Էդուարդ Իլոյան
  • Виталий Шляппо
  • Ալեքսեյ Տրոցյուկ
  • Դենիս Ժալինսկի

ՍՏՍ-ի պրոդյուսերներ

  • Մաքսիմ Ռիբակով
  • Անտոն Ֆեդոտով
  • Վլադիմիր Նեկլյուդով

Պրոդյուսերներ

  • Միխայիլ Տկաչենկո
  • Սերգեյ Մայեկովսկի

Գործադիր պրոդյուսերներ

  • Դմիտրի Ան
  • Նանա Իլոյան
  • Պավել Զարուկին (ֆիլմ)

Ստեղծագործական պրոդյուսերներ

  • Ասլան Գուգկաև
  • Ալեքսանդր Գավրիլչիկ
  • Անդրեյ Կանոյկո

Երաժշտական ​​պրոդյուսեր

  • Իվան Կանաև

Կոմպոզիտորներ

  • Ալեքսանդր Բեսենով
  • Ստանիսլավ Բեքեր
  • Դենիս Վորոնցով
  • Անտոն Զախարով
  • Ստեփան Բալասանյան

Բեմադրող ռեժիսորներ

  • Ալեքսանդր Ժիգալկին (առաջին եթերաշրջան)
  • Դմիտրի Գրիբանով (фильм)
  • Ասկան Բիսեմբին (երկրորդ եթերաշրջան)

Բեմադրող օպերատորներ

  • Պոլինա Ռազինա (առաջին եթերաշրջան)
  • Վիտալի Բայբակով (առաջին եթերաշրջան)
  • Ալեքսեյ Արսենտիև (ֆիլմ)

Սցենար

  • Ալեքսանդր Գավրիլչիկ
  • Անդրեյ Կանոյկո
  • Վադիմ Գոլոմակո
  • Իվան Գրիցկևիչ
  • Յուլիա Գրիցկևիչ
  • Պավել Բրյուսոչկին
  • Սերգեյ Սազոնով
  • Ալեքսանդր Տրոֆիմով
  • Վիտալի Շլյապո
  • ԱլեքսեյՇլյապո
  • Վյաչեսլավ Զուբ
  • Հակոբ Ավագյան
  • Անատոլի Կոլիև
  • Ռոման Անգելին
  • Александр Данилов
  • Կոնստանտին Գարբուզով
  • Ռոման Բորոդավկին
  • Դմիտրի Շեպելևիչ
  • Դմիտրի Մատրոսով
  • Կիրիլ Սոլովյով
  • Վադիմ Խլեբկովիչ
  • Օլգա Սիմոնովա
  • Տատյանա Շելեխովա

2023 թվականին «Հայրիկի դստրերը. Նոր» ստացել է «Սամիյ ՕԿ» մրցանակը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից՝ «Տարվա սերիալ» անվանակարգում[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Спесивцев, Егор (2023 թ․ սեպտեմբերի 11). ««У нас больше не будет закадрового смеха». Продюсер Вячеслав Муругов о сериале «Папины дочки. Новые»». Сноб. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. «Бледный: в Сети много сомнительного продукта из-за отсутствия цензуры». РИА Новости. 2023 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Сериал «Папины дочки» получит продолжение». ТАСС. 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «К 15-летию «Папиных дочек» мы готовим продолжение легендарного сериала!». Telegram. 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. ««Мы встретимся уже скоро». Вышел тизер нового сезона «Папиных дочек»». Рамблер/кино (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  6. 6,0 6,1 «Появились первые кадры и описание сюжета новых «Папиных дочек»». Союз. 2023 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  7. «Андрей Леонов о съёмках в сериале «Безсоновъ» и продолжении «Папиных дочек»: «Я впервые поменял свой облик»». teleprogramma.pro. 2023 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  8. «Повзрослевшая Пуговка появится в новых «Папиных дочках». Первые фото со съёмок!». OK!. 2023 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  9. 9,0 9,1 «Названа дата премьеры продолжения сериала «Папины дочки». Уже скоро». РБК. 2023 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «В родные декорации: Татьяна Орлова вернётся к роли Тамары Кожемятько в новом сезоне «Папиных дочек»». tv mag. 2023 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  11. «Продолжение сериала «Папины дочки» выйдет осенью этого года». Российская газета. 2023 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  12. «Веник, Аллигатор и Тамара Кожемятько вернулись на экраны в новой версии «Папиных дочек»: фото тогда и сейчас». Алта-пресс. 2023 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «START и СТС продлевают «Папиных дочек» на 2-й сезон». Telegram. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Начались съёмки второго сезона сериала «Папины дочки. Новые»». OK!. 2023 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Начались съёмки фильма «Папины дочки. Новогодние»». РБК. 2023 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  16. «Названы победители ежегодной премии «Самый ОК»». ТАСС. 2023 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]