Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող
Արտաքին տեսք
Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող | |
---|---|
Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Արաբկիր |
Գտնվում է | Վահագն Դավթյան զբոսայգի |
Ճարտարապետ(ներ) | Տիգրան Բարսեղյան |
Շինարարության ավարտ | 2018 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող», Երևանի 2800-րդ տարեդարձին նվիրված հուշարձան։ Գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2018 թվականին՝ Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների շարքում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Հուշակոթողը կազմված է 12 սալիկներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները՝
- Աջ թև՝ Անի, Բագարան, Արտաշատ
- Կենտրոնական թև՝ Տուշպա/Վան, Տիգրանակերտ, Շիրակավան, Երևան
- Ձախ թև՝ Կարս, Վաղարշապատ, Արմավիր
Հուշաղբյուրը ստեղծվել է Ռազմիկ Բլիկյանի միջոցներով։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, բարեգործ Ռազմիկ Բլիկյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր[2][3][4]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանը շուքով նշեց հիմնադրման 2800-ամյակը
- ↑ 2,0 2,1 Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
- ↑ LLC, Helix Consulting. «A fountain-monument with the names of Armenian capitals opened in Yerevan». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.