Հայկ Կասպարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Կասպարով
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1984 (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործունեությունսկսած 2008-ից

Հայկ Վլադիմիրի Կասպարով (դեկտեմբերի 14, 1984(1984-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում՝ 1984 թվականի դեկտեմբերի 14-ին։

2001 թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը։ 2002-07 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 10 տարի խաղացել է ֆուտբոլ[1]։

2008 թվականին հաղթել է Ռադիո «Վանի» տարվա հայտնություն տիտղոսը, իսկ 2009 թվականին՝ լավագույն երգ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխությունում։ 2009 թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին և դուրս եկել եզրափակիչ։ Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ։ Համերգային ելույթներ է ունեցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, Սիդնեյում, Թեհրանում, Անգլիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Թողարկել է «Like A Day» (2008 թ.), «Shame» (2010 թ.) ձայնասկավառակները։ 2011 թ. մասնակցել է Տաջիկստանում կայացած «Звезды содружества» փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը։ 2011 թ.-ին «Ակկորդ» մրցանակաբաշխության ժամանակ «Քո կողքին եմ ես» երգը ճանաչվեց որպես ամսվա լավագույն երգ։ 2012 թվականին՝ «Գթա», այնուհանդերձ «Սիրո տողեր» երգերը նույնպես դարձան ճանաչված՝ ամսվա կտրվածքով։ 2014 թվականից Կասպարովը բնակվում է Գերմանիայում, որտեղ էլ 2015 թվականին թողարկել է «I'm with you» սկավառակը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - Like A Day
  • 2010 - Shame
  • 2015 - I'm with you

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. - մասնակցել է «Երկու աստղ» երաժշտական նախագծին
  • 2011 թ. - մասնակցել է «Звезды содружества» փառատոնին
  • 2011 թ. - մասնակցել է «Ակկորդ» մրցանակաբաշխությանը

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2001 թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը։ 2002-07 թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 10 տարի խաղացել է ֆուտբոլ։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.