Jump to content

Հայկ Կանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանայան (այլ կիրառումներ)
Հայկ Կանայան
Ծնվել էփետրվարի 4 (16), 1875[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 10, 1950(1950-08-10)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1905)[1]
Մասնագիտությունակնաբան-վիրաբույժ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
Պարգևներ

Հայկ Մկրտչի Կանայան (փետրվարի 4 (16), 1875[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 10, 1950(1950-08-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1947), դոցենտ (1929

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկանում ընդունվել է Երևանի ռուսական գիմինազիան և միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 1893 թվականին, ընդունվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա։ Հիվանդության պատճառով վերադարձել է հայրենիք և մանկավարժական աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև ընդունվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտել է 1904 թվականին և երկու տարի եղել ականավոր ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովի կլինիկայի ավագ օրդինատոր։ Երկար տարիներ աշխատել է Քիշնևում, Վլադիկավկազում և Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, աշխատել Երևանի քաղաքային բուժարանում։ 1925 թվականից սկսած դասախոսել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում, կազմակերպել աչքի հիվանդությունների ամբիոն և կլինիկա։ 1929 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։

Նա բարձր հմտությամն կատարել է աչքի վիրահատություններ։ 1920-1930-ական թվականներին մշակել է միջոցառումներ Հայաստանում աչքի հիվանդություններով (հատկապես՝ տրախոմա) տառապողներին ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար։

Ակնաբույժ մասնագետների պատրաստման գործում էական նշանակություն է ունեցել ռուսերենից նրա թարգմանած Ա. Ա. Կրյուկովի և Վիկտոր Օդինցովի «Աչքի հիվանդությունների մասին» գիրքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232