Հայկ Կանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կանայան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Հայկ Կանայան
Ծնվել է փետրվարի 4, 1875(1875-02-04)
Ծննդավայր Իգդիր, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա
Մահացել է օգոստոսի 10, 1950(1950-08-10) (75 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն ակնաբան-վիրաբույժ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ

Հայկ Մկրտչի Կանայան (փետրվարի 4, 1875(1875-02-04), Իգդիր, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա - օգոստոսի 10, 1950(1950-08-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1947), դոցենտ (1929

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկանում ընդունվել է Երևանի ռուսական գիմինազիան և միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 1893 թվականին, ընդունվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա: Հիվանդության պատճառով վերադարձել է հայրենիք և մանկավարժական աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Այնուհետև ընդունվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտել է 1904 թվականին և երկու տարի եղել ականավոր ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովի կլինիկայի ավագ օրդինատոր։ Երկար տարիներ աշխատել է Քիշնևում, Վլադիկավկազում և Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, աշխատել Երևանի քաղաքային բուժարանում։ 1925 թվականից սկսած դասախոսել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում, կազմակերպել աչքի հիվանդությունների ամբիոն և կլինիկա։ 1929 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում:

Նա բարձր հմտությամն կատարել է աչքի վիրահատություններ: 1920-1930-ական թվականներին մշակել է միջոցառումներ Հայաստանում աչքի հիվանդություններով (հատկապես՝ տրախոմա) տառապողներին ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար։

Ակնաբույժ մասնագետների պատրաստման գործում էական նշանակություն է ունեցել ռուսերենից նրա թարգմանած Ա. Ա. Կրյուկովի և Վիկտոր Օդինցովի «Աչքի հիվանդությունների մասին» գիրքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 284:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png