Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Եվրամիություն |
Հայաստան |
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1996 թ. ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում և ուժի մեջ մտել՝ 1999 թ. հուլիսի 1-ին։ Նշված համաձայնագրով կարգավորվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, բացի ռազմական ոլորտից։
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականի հուլիսին ստորագրված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով։
Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը։ Համաձայնագիրը հիմք է կողմերի քաղաքական երկխոսությունների համար։
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի /ԳՀՀ հիման վրա քաղաքական համագործակցությունը ներառում է առավել ակտիվ քաղաքական կապերի հաստատումը տնտեսական մերձեցման, ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող անվտանգության և կայունության ամրապնդման միջազգային հարցերով դիրքորոշման մերձեցման նպատակով, համագործակցությունը ժողովրդավարության սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման հարցերով։
Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝
- Քաղաքական կապերի զարգացման միջոցով ապահովել կողմերի միջև քաղաքականության երկխոսությունը։
- Աջակցել Հայաստանի ջանքերին՝ ամրապնդելու անցումը շուկայական հարաբերություններին։
- Նպաստել կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը
- Հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար։
• Աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։
Հարկ է նշել, որ ըստ տվյալ համաձայնագրի, կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ բոլոր այն բնագավառներում, որոնք առնչվում են՝
- Արտահանումների և ներդրումների վրա տարածվող մաքսատուրքերին և գանձումներին։
- Մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթներին։
- Վճարման մեթոդներին և այդպիսի վճարումների փոխանցմանը։
- Ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և այլ որևէ տեսակի ներքին գանձումներին։
- Ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխաման և օգտագործման վերաբերյալ կանոններին։
Հայ-Եվրոպական փոխհարաբերություններում քաղաքական երկխոսության հաստատումը հիմք կծառայի հետագա օրենսդրական և ենթակառուցվածքային համապատասխանեցմանը։
ԵՄ անդամակցության հեռանկարը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հունվարի 12-ին Եվրոպական խորհրդարան, որ Հայաստանը կարող է ապագայում մտնել ԵՄ[1]։
2024 թվականի մարտի 13-ին Եվրոպական խորհուրդը ընդունեց բանաձև, որի մեջ ասվում է. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»
Բանաձևն ընդունվեց քվեների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ընդ որում ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտներում։
2024 թվականի մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ընդունված բանաձևը. «Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն։ Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»
Հայաստանի ԱԺ-ի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ընդունված բանաձևը. «Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար։ Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»
2024 թվականի մարտի 15-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, պատասխանելով հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջև, պատասխանել է. «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։
2024 թվականի սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած 2-րդ գլոբալ հայկական գագաթնաժողովում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարության մեջ ասաց. «Այստեղ էլ պետք է հասկանալ, որ սա միակողմանի կամ նույնիսկ երկկողմանի գործողություն չէ։ Այս պահին պետք է շատ զգույշ լինել խնդիրների ձևակերպման հարցում, որպեսզի մեր ժողովրդի մեջ նոր հիասթափություններ չստեղծենք այդ խնդիրների լուծման ճանապարհին։ Ի վերջո, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին պետք է պատկերացնել նաև ֆիզիկապես։ Կարևոր են Վրաստան-ԵՄ հարաբերությունները, ինչ կլինի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները կարևոր են, ինչպես կզարգանան. Այս համատեքստում շատ կարևոր է, թե ինչպես կզարգանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ «Եթե մենք տեսնում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու քիչ թե շատ իրատեսական հնարավորություն, այդ թվում՝ վերահսկողության տակ պահել հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ ճանապարհին, մենք, անշուշտ, բաց չենք թողնի այդ պահը»,- ասաց նա։[2]
2024 թվականի սեպտեմբերի 9-ից Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկեցին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը[3]
Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի հաջող իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։
«Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի հետ համագործակցությունը և շարժունակությունը խթանելու մեր հանձնառության հստակ ցուցադրումն է»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը։ «Սա քայլ է Հայաստանի և ԵՄ-ի ժողովրդի մերձեցմանն ընդառաջ և ի ճանաչումն Հայաստանի ջանքերի՝ ուղղված ԵՄ-ի հետ կապերի և ընդհանուր արժեքների ամրապնդմանը»։
«Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության ու նրա անդամ պետությունների վճռականությունը՝ առավել սերտացնելու մեր հասարակությունների և քաղաքացիների միջև շփումները: ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր որոշում է՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ՝ միաժամանակ գիտակցելով, որ այս ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր և թիրախավորված աշխատանք» - նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը որակել է որպես երկկողմ հարաբերությունների «կարևոր պահ» և Երևանի և Բրյուսելի միջև օրակարգի դե ֆակտո ընդլայնում։ Սխինասի հետ հանդիպմանը նա հիշեց 2023 թվականին իր ելույթը Եվրախորհրդարանում, որտեղ նա հայտարարեց, որ Երևանը ցանկանում է մոտ լինել Եվրամիությանը, որքան հնարավոր է համարում ԵՄ-ն։
«Սա բարդ խնդիր է, բայց դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի մի մասը, այստեղ անհրաժեշտ կլինի մանրամասնորեն և համակողմանիորեն մոտենալ մեր գործընկերների դիտարկումներին և խորհուրդներին։» ընդգծել է վարչապետը։
2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 19-ը «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» ստորագրահավաք է անցկացրել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։ Օրենքի նախագիծը Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ էր հավաքել 50 հազար քաղաքացիների ստորագրություն։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ անհրաժեշտ թվով ստորագրություններ են հավաքվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hans-Juergen Zahorka, How Armenia Could Approach the European Union (PDF)
- ↑ «ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ». Armenpress. 2024 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (09.09.2024). «Հայաստան-ԵՄ երկխոսություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ». gov.am.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)