Օրենսդրական գործընթացը Եվրոպական միությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական միության Օրենսդրական գործընթացը[1] հիմնականում իրականացնում են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական միության խորհուրդը։ Այս երկու մարմինները (ինստիտուտները) ձևականորեն կոչվում են Միացյալ օրենսդիրներ[2]։ Օրենսդրության ստեղծման և փոփոխման իրավասությունը նրանց միջև հավասարաչափ է բաժանված այն դեպքում, երբ, օրենսդրական նախաձեռնության հնարավորությունը պատկանում է Եվրոպական հանձնաժողովին։ Սովորաբար օրենսդրական առաջարկը ՝ օրենք դառնալու համար, պահանջում է խորհրդարանի և խորհրդի հաստատում։ Հարաբերական իշխանությունը կոնկրետ ինստիտուցիոնալ գործընթացում կախված է նրանից, թե ինչ օրենսդրական ընթացակարգ է օգտագործվում և այն ոլորտից, որին վերաբերում է առաջարկը։ Շատ դեպքերում նրանք հավասար մասնակցություն են ունենում, երբեմն առավելություն ունի Եվրոպական Միության Խորհուրդը։ Ոլորտները և համապատասխան ընթացակարգերը սահմանվում են եվրոպական միության պայմանագրերով։

Եվրոպական միության պայմանագրերում, որոնք երբեմն անվանում են Միության հիմնական օրենք կամ նույնիսկ փաստացի Սահմանադրություն, փոփոխություններ կատարելու հնարավորությունը պատկանում է մասնակից երկրներին և նման փոփոխությունները պետք է վավերացվեն նրանց կողմից ՝ իրենց սահմանադրական պահանջներին համապատասխան։ Բացառություն կարող են լինել, այսպես կոչված, պարզեցված կետերը, որոնք նախատեսում են ընթացակարգի փոփոխություն, որն օգտագործվում է որոշակի ոլորտում ՝ առանց պայմանագրերի փաստացի փոփոխության։

Հիմնական մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միության քաղաքականությունը

Խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խորհրդարանն ունի 751 անդամ, որոնց ընտրում են յուրաքանչյուր 5 տարին մեկ համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա։ Խորհրդարանը կազմակերպված է որպես բազմակուսակցական մարմին, իսկ խորհրդարանի անդամներն աշխատում են դրա մեջ և հանդիսանում են Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների, այլ ոչ թե ազգային պատվիրակությունների մաս։ Այնուամենայնիվ, խորհրդարանական քաղաքական խմբերը շատ թույլ են, նրանց գոյություն ունեցող ազգային կուսակցություններից բաղկացած լայն գաղափարական խմբերի կարգավիճակի պատճառով։

Խորհրդարանական իշխանությունը զգալիորեն ուժեղացել է 50 -ական թվականների համեմատ, քանի որ նոր օրենսդրական ընթացակարգերն ավելի մեծ հավասարություն էին ապահովում խորհրդարանի և խորհրդի միջև։ Խորհրդարանը նաև ստացել է ավելի շատ լիազորություններ Եվրոպական հանձնաժողովի նշանակման ժամանակ, որը միշտ պատասխանատու է եղել խորհրդարանի առջև (խորհրդարանն իրավունք ունի անվստահություն հայտնել իրեն)։

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միության խորհուրդը ներկայացնում է անդամ պետությունների կառավարությունները,այդ պատճառով մասնակիցների թիվը համապատասխանում է պետությունների թվին, սակայն ձայները բաշխված են ըստ յուրաքանչյուրի բնակչության թվի ։ Այդ պատճառով խորհրդի աշխատանքը կախված չէ քաղաքական խմբերից և կոմիտեներում աշխատելու փոխարեն, նրա աշխատանքի մեծ մասն իրականացվում է դիվանագիտական ներկայացուցիչների կողմից։

Երկրորդական մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական հանձնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովը փաստացի մենաշնորհ ունի օրենսդրական գործընթացում առաջարկություններ ներկայացնելու համար, իշխանություն,որը հնարավորություն է տալիս հանձնաժողովին զգալի ազդեցություն ունենալ ամբողջ ԵՄ օրակարգում[3]։ Եվ թեև հանձնաժողովը օրենքներ է ներկայացնում խորհրդի կամ խորհրդարանի առաջարկով, օրենսդրական առաջարկի կոնկրետ ձևը սահմանում է հանձնաժողովը։

Սովորաբար հանձնաժողովի բացասական կարծիքը խորհուրդին ստիպում է քվեարկել միաձայն, այլ ոչ թե ձայների մեծամասնությամբ։ Կան նաև դեպքեր, երբ հանձնաժողովը կարող է ինքնուրույն ընդունել օրենսդրական ակտերը։

Ազգային խորհրդարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարանները ունեն վաղ նախազգուշացման մեխանիզմ,որը նախատեսում է, որ եթե մի երկիր այս կամ այն օրինագծով ընդհանուր սուբսիդավորման սկզբունքների խախտում է մատնանշում  — այսպես կոչված «դեղին քարտ» — ապա նման օրինագիծը պետք է վերանայվի:Եթե խորհրդարանների մեծամասնությունն այդպես վարվի, այսպես կոչված «նարնջագույն քարտ» — խորհուրդը կամ խորհրդարանը կարող են հանել նման օրինագիծը[4]։

Սովորական օրենսդրական ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական օրենսդրական ընթացակարգ

Սովորական օրենսդրական ընթացակարգը[5] հիմնական կարգ է, որն օգտագործվում է հրահանգներ և այլ փաստաթղթեր ստեղծելու համար:Նախկինում այն կոչվել է որոշումների համատեղ ընդունման գործընթաց,որը հակադրվում է խորհրդակցությունների ընթացակարգի կամ համակարգման բաց մեթոդի վրա հիմնված միջկառավարական մեթոդին[6][7]։

Եվրոպական Միության պայմանագրերում սովորական օրենսդրական ընթացակարգը նկարագրվում է հետևյալ կերպ. Հանձնաժողովը օրենսդրական առաջարկ է ներկայացնում խորհրդարան կամ խորհուրդ։ Առաջին ընթերցմամբ խորհրդարանն արտահայտում է իր դիրքորոշումը ։ Եթե խորհուրդը համաձայնի խորհրդարանի կարծիքի հետ, ապա նման ակտն ընդունված կհամարվի ։ Եթե ոչ, ապա խորհուրդը պետք է իր սեփական կարծիքն արտահայտի այդ կապակցությամբ և նման ակտը հետ ուղարկի խորհրդարան ՝ իր բացատրություններով ։ Հանձնաժողովը նույնպես խորհրդարանին տեղեկացնում է հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Երկրորդ ընթերցմամբ ակտը համարվում է ընդունված, եթե Խորհրդարանը կամ կհաստատի խորհրդի ներկայացրած տեքստը կամ որևէ որոշում չի ընդունի։ Խորհրդարանը կամ կարող է մերժել խորհրդի ներկայացրած տեքստը, ինչը կհանգեցնի ակտի մերժմանը կամ կատարելագործել այն և վերադարձնել խորհրդին։ Հանձնաժողովն իր կարծիքը հայտնում է երկրորդ անգամ ։Այն փոփոխությունները, որոնք հանձնաժողովը մերժել է, խորհուրդը կարող է ընդունել միայն միաձայն, այլ ոչ թե ձայների մեծամասնությամբ[8]։

Եթե խորհրդարանի տեքստի նոր տարբերակը ստանալու պահից երեք ամսվա ընթացքում խորհուրդն այն ընդունի, ապա նման ակտը համարվում է ընդունված ։Եթե ոչ, ապա խորհրդի նախագահը, խորհրդարանի նախագահի համաձայնությամբ, գումարում է համաձայնեցման կոմիտե, որը բաղկացած է խորհրդից և խորհրդարանի ներկայացուցիչների համապատասխան քանակից (հանձնաժողովի ներկայությամբ ՝ որպես մոդերատոր)։ Կոմիտեն կազմում է ընդհանուր տեքստ ՝ արտահայտված երկու դիրքորոշումների հիման վրա ։Եթե վեց շաբաթվա ընթացքում ընդհանուր տեքստը չի համաձայնեցվում, ապա ակտը մերժվում է:Եթե ընդունվի և կոմիտեն համաձայնեցնի տեքստը, ապա խորհուրդն ու խորհրդարանը (մեծամասնությամբ քվեարկելով) այդ տեքստը պետք է ընդունեն երրորդ ընթերցմամբ ։Եթե նրանք դա չանեն, ակտը կմերժվի։ Ընթացակարգը առաջին անգամ հայտնվել է Մաստրիխտի պայմանագրում , ներկայացվել է որպես համատեղ որոշումների կայացման ընթացակարգ և ստեղծվել է կոոպերատիվ ընթացակարգը փոխարինելու համար։ Համատեղ որոշումների ընդունման ընթացակարգը բարելավվել է Ամստերդամի պայմանագրով և այլ ակտերով, մասնավորապես, Նիցցայի պայմանագրով։ Ընթացակարգը փոխել է սովորական օրենսդրական ընթացակարգը, իսկ դրա կիրառումը տարածվել է գործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, տրանսպորտը, բյուջետային ոլորտը և այլն ։

Հատուկ օրենսդրական ընթացակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրերը պարունակում են դրույթներ որոշակի ոլորտներում հատուկ օրենսդրական ընթացակարգերի օգտագործման վերաբերյալ։ Ընթացակարգերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, դա խորհրդատվական և համաձայնության ընթացակարգերն են, սակայն կարող են օգտագործվել նաև ուրիշները։

Խորհրդատվական ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ընթացակարգի համաձայն ՝ Խորհուրդը, գործելով կամ միաձայն, կամ որակավորված մեծամասնությամբ, կարող է ընդունել Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված օրենսդրությունը Եվրոպական խորհրդարանի հետ համաձայնեցնելուց հետո ։ Չնայած նրան, որ խորհուրդը պետք է խորհրդակցի խորհրդարանի հետ օրենսդրական առաջարկի վերաբերյալ, Խորհուրդը կապ չունի խորհրդարանի դիրքորոշման հետ ։Գործնականում խորհուրդը սովորաբար անտեսում է խորհրդարանի կարծիքը կամ նույնիսկ որոշում է կայացնում նախքան խորհրդարանի առաջարկություններ առաջադրելը ։ Սակայն Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ խորհուրդը պարտավոր է սպասել խորհրդարանի դիրքորոշմանը, իսկ որոշումները, որոնք ընդունվել են առանց խորհրդարանի մասնակցության, չեղարկվեն ։Գործելով այդ կերպ, Խորհրդարանը երբեմն սաբոտաժի է ենթարկում այն օրենսդրական ակտերի ընդունումը, որոնց նա հավանություն չի տալիս։

Նախքան միասնական եվրոպական ակտի ընդունումը, խորհրդատվական ընթացակարգը համարվում էր Եվրոպական համայնքում առավել օգտագործվող օրենսդրական ընթացակարգ։ Խորհրդատվությունը մինչ օրս օգտագործվում է ներքին շուկայից հեռացման և մրցակցության օրենսդրության ոլորտում օրենսդրական նպատակների համար։

Համաձայնեցման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնեցման ընթացակարգը նախատեսում է, որ խորհուրդը կարող է օրենսդրական ակտեր ընդունել Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ ՝ խորհրդարանից համաձայնություն ստանալուց հետո ։Այսպիսով, խորհրդարանն ունի օրինական իշխանություն ընդունելու կամ մերժելու ցանկացած առաջարկ։Այդուհանդերձ, Խորհրդարանը համագործակցում է համաձայնեցման կոմիտեի հետ և ներկայացնում է միջանկյալ եզրակացություններ, որտեղ նա իր մտահոգությունն է հայտնում Խորհրդին և կարող է պահպանել իր որոշումը, մինչև նրա դատողությունները հաշվի առնվեն։ Դա վերաբերում է անդամության ընդունմանը, ելքի մեթոդներին, ընդհանուր իրավական հիմքերին և այլն ։

Հանձնաժողովը և Խորհուրդը գործում են միանձնյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ընթացակարգը ենթադրում է, որ խորհուրդը կարող է ընդունել հանձնաժողովի առաջարկած օրենքները ՝ առանց հաշվի առնելու խորհրդարանի կարծիքը։ Կարգն օգտագործվում է, երբ ստեղծվում է Միասնական արտաքին սակագինը, ինչպես նաև բանակցությունների համար, որոնք վերաբերում են արտաքին առևտրային տարածքում առևտրային գործարքներին։

Հանձնաժողովը գործում է միանձնյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ոլորտներում հանձնաժողովը կարող է ընդունել կարգավորող և տեխնիկական օրենսդրություն ՝ առանց այլ մարմինների հետ համաձայնեցնելու։ Հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ օրենքներ ընդունել, որոնք վերաբերում են անդամ պետությունների ընկերություններին տրամադրվող մենաշնորհներին և կոնցեսիաներին, և վերաբերում են այն աշխատողներին, ովքեր ցանկանում են մնալ նշված պետություններում, եթե նրանք աշխատել են այնտեղ։ Այս ընթացակարգի շնորհիվ ընդունվել են երկու հրահանգ. մեկը` անդամ պետությունների և ընկերությունների միջև հարաբերություններում թափանցիկության վերաբերյալ, իսկ երկրորդը ՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության վերաբերյալ ։

Ակտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրությունը, որն ընդունվել է այդ ընթացակարգերի արդյունքում, կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Որոշումները, կանոնակարգերը օրենքներ են, որոնք ունեն ուղիղ ազդեցություն։ Հրահանգները պետք է լինեն ազգային օրենսդրության մեջ որոշակի սահմաններում տեղափոխված ։ Լուծումներն ունեն ուղղակի գործողություն, բայց միայն կոնկրետ անձանց կամ իրավիճակների հանդեպ։ Գոյություն ունեն նաև այլ ձևեր։

Լոբբիստական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ-ում ընդունվող որոշումների վրա որոշակի ազդեցություն են ունենում Ոչ պետական փորձագիտական լոբբիստական խմբերը ։2016 թվականի համար Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի միջև կնքված 2011 թվականի համաձայնագրով ստեղծված ռեեստրում գրանցվել է ավելի քան 8,3 հազար լոբբիստական կազմակերպություն, որոքնց մեջ էին «Գազպրոմը» և «Լուկօյլ»ը[9]։ Իրականում լոբբիստներն ավելի շատ են, քանի որ նրանցից ոչ բոլորն են գրանցվել ։Նրանցից ոմանք գործում են տասնամյակներ շարունակ։ Արդեն 1958 թվականին Բրյուսելում առաջացան այսօր գոյություն ունեցող երկու լոբբիստական կազմակերպություններ— Եվրամիության Ագրարային կազմակերպությունների կոմիտե(Committee of Agricultural Organizations in the EU / COPA, ներկա պահին — COPA-COGECA224) և Եվրամիության արդյունաբերողների և գործատուների Կոնֆեդերացիաների միություն (Union of Industrial and Employer’s Confederations of Europe / UNICE, с 2007 года BUSINESSEUROPE225)[10]: Գյուղատնտեսության ոլորտում ԵՄ ինստիտուտներում խոշոր լոբբիստներ են հետևյալ երեք խումբը` The European Federation of Food, բրիտանական British Agriculture Bureau և ֆրանսիական COOP de France[fr][11]: Լոբբիստների համար գրանցման պայմանները (կամավոր և ոչ պարտադիր) հետևյալն են[12].

  • Գրանցվել կարող է ցանկացած կազմակերպություն, ներառյալ կրոնական միավորումները, մասնավոր խորհրդատվական գրասենյակները, արհմիությունները, ակադեմիական ինստիտուտները և այլն։
  • Գրանցման ժամանակ պահանջվում է նշել կազմակերպության, ինչպես նաև ԵՄ-ում հավատարմագրված անձանց մասին տվյալները;
  • Գրանցումը պարտավորեցնում է ստորագրել էթիկայի վարքականոնը։

Գրանցումը լոբբիստներին մի շարք իրավունքների հնարավորություն է տալիս[9]։

  • Ստանալ օրենսդրական դաշտի թարմացման վերաբերյալ տեղեկատվական տեղեկագիր;
  • Մտնել փորձագիտական խմբերի կազմ;
  • Պահանջել հանդիպում պաշտոնական ներկայացուցչի հետ;
  • Ծանոթանալ վիճակագրությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. W. Voermans, The Birth of a Legislature — The EU Parliament After the Lisbon Treaty. The Brown Journal of World Affairs, 17 (2), pp. 163—180
  2. Article 7(3) Treaty of Lisbon: Protocol ON THE APPLICATION OF THE PRINCIPLES OF SUBSIDIARITY AND PROPORTIONALITY Արխիվացված 2014-03-23 Wayback Machine
  3. Schmidt, Susanne K, «Only an Agenda Setter?: The European Commission’s Power over the Council of Ministers European Union Politics» (2000) 1 EUP 37.
  4. Cooper, Ian (16 October 2009) Comment: Will national parliaments use their new powers?, EU Observer
  5. «Text of the Draft Treaty amending the Treaty on European Union and the Treaty establishing the European Community» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Craig and de Búrca, p 145.
  7. «EUROPA — The EU at a glance — Eurojargon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Consolidated Treaty on the Functioning of the European Union as amended by the Treaty of Lisbon». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  9. 9,0 9,1 Руденкова Д. Э. Лоббизм в Европейском союзе: политические аспекты регулирования. Диссертация на соискание ученой степени кандидата политических наук. — М., 2016. — С. 149. Режим доступа: http://www.imemo.ru/files/File/ru/dis/2016_001_Rudenkova_DIS.pdf
  10. Руденкова Д. Э. Лоббизм в Европейском союзе: политические аспекты регулирования. Диссертация на соискание ученой степени кандидата политических наук. — М., 2016. — С. 113. Режим доступа: http://www.imemo.ru/files/File/ru/dis/2016_001_Rudenkova_DIS.pdf
  11. Руденкова Д. Э. Лоббизм в Европейском союзе: политические аспекты регулирования. Диссертация на соискание ученой степени кандидата политических наук. — М., 2016. — С. 74. Режим доступа: http://www.imemo.ru/files/File/ru/dis/2016_001_Rudenkova_DIS.pdf
  12. Руденкова Д. Э. Лоббизм в Европейском союзе: политические аспекты регулирования. Диссертация на соискание ученой степени кандидата политических наук. — М., 2016. — С. 148—149, 157. Режим доступа: http://www.imemo.ru/files/File/ru/dis/2016_001_Rudenkova_DIS.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]