Համլետ Գևորգյան (պատմաբան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1951 Մելիքգյուղ, Հայաստան |
Մահացել է | հունիսի 24, 2020[1] (69 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Համլետ Գևորգյան (մարտի 1, 1951, Մելիքգյուղ, Հայաստան - հունիսի 24, 2020[1], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1972-1974 թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1999 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 2002 թվականից համատեղության կարգով Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է, 2006 թվականից՝ դոցենտ։
Հեղինակ է 10 պատմագիտական մենագրության (Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), Դրո (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011), երեք գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների։ 2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012 թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի հիմնախնդիրները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, 528 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/1260/Kovkasyan_Chakat.pdf
- Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
- Ազատագրական պայքարի մարտավարությունը Վան-Վասպուրականում 1900-1908 թթ., երևան, 2011, 54 էջ։
- Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/1237/Azatagr_payqar.pdf
- Արցախի և Գանձակի հերոսամարտերը (1905-1906), Գորիս, 2011, 134 էջ։
- Դրոն, տես Դրո (Կենսագրական։ Հուշեր։ Վկայություններ), Երևան, 1991, էջ 3-174։
- Դրո, Երևան, 1999, 558 էջ։
- Դրո, Երևան, 2000, 582 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/979/Dro.pdf
- Դրո, Երևան, 2007, 670 էջ։
- Դրո, Երևան, 2014, 920 էջ։ - http://www.armeniansgenocide.am/images/menus/1629/DROnkm.pdf Արխիվացված 2017-12-09 Wayback Machine
- Զանգեզուրի հերոսամարտը (1905-1906), Գորիս, 2010, 114 էջ։
- Էջեր հայոց ազատամարտի, Երևան, 2005, 299 էջ,
- Էջեր հայոց ազատամարտի, Երևան, 2010, 363 էջ։
- Կովկասյան նախագիծը և նրա հետևանքները, Երևան, 2010, 45 էջ։
- Հայոց ազատամարտի ասպետները, Երևան, 2005, 48 էջ։
- Յապոն (Հովհաննես Պարոնյան), Երևան, 2013, 400 էջ։
- Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը, Երևան, 2011, 236 էջ։
- Նիկոլ Դուման, Երևան, 2001, 368 էջ։
- Նիկոլ Դուման, Երևան, 2002, 408 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/942/nicol_duman.pdf
- Նիկոլ Դուման, Երևան, 2003, 412 էջ։
- Նիկոլ Դուման, Երևան, 2013, 416 էջ։
- Պետոն, Երևան, 1994, 148 էջ։
- Պետոն, Պէյրութ, 1996, 264 էջ։
- Պետոն, Երևան, 2000, 316 էջ։
- Սեբաստացի Մուրադ, Երևան, 2003, 371 էջ։
- Սեբաստացի Մուրադ, Երևան, 2009, 407 էջ։
- Սեդրակ Ջալալյանի (Սեթո) գործը և հուշերը, Երևան, 2011, 240 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 321։