Համբույր (նկար, Մունկ)
Համբույր նորվ.՝ Kyss | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1897 |
բարձրություն | 99 սանտիմետր |
լայնություն | 81 սանտիմետր |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Մունկի թանգարան, Օսլո |
հավաքածու | Մունկի թանգարան |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/4806/kyss կայք | |
Ծանոթագրություններ |
«Համբույր» (նորվ.՝ Kyss), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից։ Նախնական էսքիզները ստեղծվել են 1890-ական թվականների սկզբին, սակայն հռչակավոր և սիրված տարբերակը թվագրվում է 1897 թվականին։ Այն հանդիսանում է նկարչի «Կյանքի ֆրիզ» ստեղծագործական ժամանակաշրջանի աշխատանքներից։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են երկու սիրահար երիտասարդներ, որոնք պատուհանի մոտ կանգնած համբուրվում են այնպես, կարծես միաձուլված լինեն։ Նրանց դեմքերը ներթափանցվում են մեկը մյուսի մեջ։ Ամենայն հավանականությամբ սենյակի ներքին կահավորումն ու ձևավորումը համընկնում է «Գիշերը Սեն Կլուում» կտավի ինտերիերի հետ[1][2] (1890): Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում ենթադրել, որ կտավի ստեղծման հիմքում դրված է նկարչի իրական հիշողությունները[1]։
Մունկի «Համբույր» նկարը ոգեշնչել է երիտասարդ քանդակագործ Գուստավ Վիգելանդին, ով այդ տպավորությունների ներքո ստեղծել է «Թեքություն» քանդակը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|