Համբարձում Քեչեկ
Համբարձում Սերաֆիմի Քեչեկ | |
---|---|
Ծնվել է | 1872, հունիսի 7 (հունիսի 19) |
Ծննդավայր |
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում |
Մահացել է | 1948, սեպտեմբերի 3 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | Q96633883?[1] (1910) |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ |
Պարգևներ և մրցանակներ |
Համբարձում Սերաֆիմի Քեչեկ (1872, հունիսի 7 (հունիսի 19), Նոր Նախիջևան, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում-1948, սեպտեմբերի 3, Երևան), հայ վիրաբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1910), պրոֆեսոր (1925), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1935)։ ՀԽՍՀ-ում վիրաբուժական ծառայության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև աշխատել Դոնի Ռոստովում, Վլադիկավկազում։ 1900-1910 թվականներին աշխատել է Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայում, ուր աշակերտել է ականավոր վիրաբույժ Ն․ Վելյամինովին։ 1901-1905 թվականներին աշխատել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Դանիայի մի շարք առաջավոր կլինիկաներում։ 1910 թվականին նշանակվել է Նոր Նախիջևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և այստեղ հիմնել վիրաբուժական բաժանմունք։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Դոնի Ռոստովի օրթոպեդիայի ինստիտուտը և սպայական լազարեթը։ 1916 թվականին Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանում դասավանդել է ուրոլոգիա, 1919-1923 թվականներին աշխատել է Վրաստանում։ 1923 թվականին ընտրվել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1925 թվականից՝ դեկան, այնուհետև գիտական խորհրդատու։ 1924 թվականին նշանակվել է հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ Ակտիվորեն մասնակցել է նաև բժշկական ինստիտուտի և ամբիոնների կազմակերպման աշխատանքներին։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է էվակոհոսպիտալների խորհրդատու[2]։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, պատվավոր անդամ[3]։
Ստեղծագործություններ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեչեկը հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատությունների։ Աշխատանքները վերաբերում են տուբերկուլոզային գայլախտի լուսաբուժության մեթոդների մշակման, ուրոլոգիայի, վիրաբուժության բազմաթիվ հարցերի ուսումնասիրություններին։ Գործնական բժշկության մեջ առաջինն է օգտագործել ֆինզենի լամպը և կիրառել միզապարկադիտումը։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Քեչեկի անունով է կոչվում Երևանի № 1 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, 1980-2001 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանում սահմանվել է Քեչեկի անվան ուսանողական կրթաթոշակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лѣченіе lupus vulgaris ПО СПОСОБУ ПРОФ. FINSEN’A по данным свѣтолѣчебнаго отдѣленія академической хирургической клиники проф. Н. А. Вельяминова.» (ДИССЕРТАЦІЯ на степень доктора медицины А. С. Кечека-Кечекьянца. С.-ПЕТЕРБУРГЪ, 1910.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Кечек, Амбарцум Серафимович» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համբարձում Քեչեկ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
- Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007. ISBN 5 901377-18-4
- Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. / Пер. с арм. К.С. Худавердяна. Ер., 1985
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ մանկավարժներ