Հակամրցանակ
Արտաքին տեսք
Հակամրցանակ, ծաղրական մրցանակ, որը շնորհվում է տարբեր բնագավառներում հականվաճումների, զվարճալի կամ անհեթեթ ձեռքբերումների համար[1]։ Այն ազգային զվարճալի մշակույթի ժամանակակից ձև է[2], որին բնորոշ է ամեն ինչ գլխիվայր շուռ տալը, «շրջված» աշխարհի ստեղծումը։
Դա էպատաժի տարատեսակ է՝ իմաստավորված սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացներում[3]։ Իր երկիմաստության պատճառով մեդիաիրականության մեջ այն ավելի բնականոն ձևաչափ է, քան մրցանակը[4]։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե ազնվամորի - շնորհվում է կինեմատոգրաֆիայում հականվաճումների համար, «Օսկար» կինոմրցանակի ծաղրանմանակումն է։
- «Diagram» մրցանակ - շնորհվում է գրքերի առավել ծիծաղելի վերնագրերի համար։
- «Bad Sex in Fiction Award» - շնորհվում է զանգվածային գրականության մեջ ամենավատ էրոտիկ տեսարանի համար։
- «Պարբերություն» հակամրցանակ - շնորհվում է ժամանակակից գրահրատարակչության պահանջներին չհամապատասխանելու համար։
- «Doublespeak Award» - շնորհվում է առավել երկիմաստ և ծիծաղելի հռետորաբանության համար։
- «Turnip Prize» - շնորհվում է ժամանակակից արվեստի վատթարագույն ստեղծագործության համար, «Turner Prize» մրցանակի ծաղրանմանակումն է։
Գիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգնոբելյան մրցանակ (Շնոբելյան մրցանակ[5], Հականոբելյան[5]) - շնորհվում է գիտության տարբեր ոլորտներում զվարճալի նվաճումների համար։ Նոբելյան մրցանակի ծաղրերգությունն է[5][6]։
- Պիգասուսի մրցանակ[5][6] - շնորհվում է կեղծ գիտություններում ունեցած ներդրման և պարանորմալ երևույթների ուսումնասիրության համար[5][6]։
- Ծուռ գդալ[5][6] - շնորհվում է կեղծ գիտական և պարանորմալ հիմարությունների համար[5][6]։
- ВРАЛ-ի պատվավոր ակադեմիկոս - շնորհվում է ռուսական կեղծ գիտության մեջ ունեցած ներդրումների համար։
Իրավունքի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստելլայի մրցանակ - շնորհվում է ամենահիմար հայցերի կամ դատավճիռների համար։
- Անհեթեթ նախազգուշական մակագրություններ - շնորհվում է ապրանքների հրահանգների մեջ ամենաանհեթեթ զգուշացումների համար։
- Մեծ եղբոր մրցանակ - շնորհվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման համար։
Ժամանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարվինի մրցանակ, շնորհվում է ինքն իրեն մահ պատճառելու կամ վերարտադրողական ունակություններից սեփական հիմարության պատճառով զրկվելու համար։
- Արծաթե կալոշ, շնորհվում է ռուսերեն շոու բիզնեսում կասկածելի ձեռքբերումների համար։
Առօրյայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապակե պտուտակ - շնորհվում է Մոսկվայի բարեկարգման գործում կասկածելի նվաճումների համար։
- ԷկոԹեյնիկ հակամրցանակ - շնորհվում է մարդկության կործանումը պատկերող թրիլլերների կենսագործման համար։
Հաղորդակցության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռունետի հակամրցանակ - շնորհվում է ռուսալեզու համացանցում այլընտրանքային նվաճումների համար, հակոտնյա է Ռունետի մրցանակին։
- Հակամրցանակ տարվա ձախողում - շնորհվում է քաղաքական հաղորդակցության ոլորտում վատագույն տեխնոլոգիական լուծումների համար։
Սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լանտերն ռուժ - շնորհվում է ամենահեղինակավոր հեծանվային մրցումի՝ Տուր դը Ֆրանսի ժամանակ վերջին տեղը գրավելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пародийные и шуточные антипремии. Премии "наоборот"». Мир фактов. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Михаил Бахтин: Смеховая культура». www.prostokniga.com.ua. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Каримова А. Награда достала героя // Журнал "Коммерсантъ Деньги". — 2011-06-20. — В. 24. — С. 21.
- ↑ Черных А. И. Медиаритуалы // Социологический журнал. — 2012. — № 4. — С. 106—129. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Игнобелевские премии: Учёный смех // Популярная механика, 20.01.2008
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Панчин А. Ю. От Шнобеля до Нобеля один шаг Արխիվացված 2018-11-24 Wayback Machine // Новая газета. Цветной выпуск. — 17.10.2008. — № 40
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շնոբելյան մրցանակի կայք
- Դարվինի մրցանակի կայք
- Ռունետի հակամրցանակի կայք
- Ոսկե ազնվամորի մրցանակի կայք
- Ստելլա մրցանակի կայք
- Pigasus Award-ի կայք
- Doublespeak Award կայք Արխիվացված 2018-01-17 Wayback Machine
- Bad Sex in Fiction Award կայք
- Diagram մրցանակի կայք
- Մեծ եղբայր մրցանակի կայք
- Bent Spoon Award կայք
- ԷկոԹեյնիկ հակամրցանակի կայք Արխիվացված 2016-12-20 Wayback Machine