Մեդիաիրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդիաիրականություն, իրականություն, որն արտադրում, ներկայացնում և առանձնացնում է մեդիան։ Հետազոտվում է մեդիափիլիսոփայության կողմից[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսողական պատկեր՝ իմիջ, մեմ, մեդիավիրուս։
  • Մեդիասուբյեկտ՝ մեդիաիրականության մասնակից՝ մեդիամագնատ, լրագրող, թիրախային խումբ։
  • Մեդիատեխնոլոգիաներ (մեդիայի տրամաբանություն)՝ PR, գովազդ, զապինգ։

Մեդիաիրականության բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարկածներից մեկի համաձայն՝ մեդիաիրականությունը միշտ գոյություն ունի, քանի որ հաղորդակցության միջոցները (կենսահաղորդակցում) նախորդել են մարդու ի հայտ գալուն։ Իրականությունը մեդիայից դուրս չի կարող փոխանցվել մեզ, քանի որ մեդիայից դուրս չկա ոչ մի իրականություն։ Մեդիան առաջնային իրականությունն է, որի միջոցով մեդիաիրականությունը աշխարհը ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կա։
  • Մյուս վարկածի համաձայն՝ մեդիաիրականությունը նոր իրականություն է, անընդհատ արագացող աշխարհի իրականությունը, որը ստեղծում են մեդիահաղորդակցության նոր տեխնոլոգիաները (հեռուստատեսություն, համացանց)։ Մեդիաիրականության տնտեսական հիմքը կազմում է համաշխարհային հարստության կուտակումը, կապիտալի և շուկայի զարգացումը, որը փոխանակման արագացման և գերարագ հաղորդագրության ակնթարթային կազմակերպման կարիք ունի։ Համաշխարհային մասշտաբով փոխանակումներն ու հաղորդագրություններն արագացնելու անհրաժեշտությունը հանգեցնում է գլոբալացման և իրականության ռելատիվիստական սեղմման, ինչն առաջացնում է մեդիաիրականությունը։ Մեդիաիրականության տեխնիկական հիմքը կազմում են հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների համատարած տեղեկատվայնացումը, համակարգչայնացումը, թվայնացումը և ավտոմատացումը, ինչպես նաև հաղորդակցության նոր միջոցների ի հայտ գալը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рогозина Ирина Владимировна. Медиа-картина мира: когнитивно-семиотический аспект : Дис. … д-ра филол. наук : 10.02.19 : Барнаул, 2003
  • Савчук В. В. Медиареальность. Медиасубъект. Медиафилософия. // Медиафилософия 2. Границы дисциплины. / под ред. В. В. Савчука, М. А. Степанова — СПб: Изд-во СПбФО 2009. С. 226—242.
  • Khaidarova G. Digital Image and MediaReality: Problems of Media-philosophiy // Imago. 2008., № 25/26. P. 156—157. (на англ. яз.)
  • К. А. Антонов «Телевизионные новости в массово-комуникационном процессе: социологический анализ механизмов социально-политического конструирования». — ГОУ ВПО «Кемеровский госуниверситет». — Кемерово, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]