Լանտերն ռուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանտերն ռուժ
Տեսակմարզական մրցանակ և booby prize?
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրվել է1903
ՊարգևադրողՏուր դը Ֆրանս
Շնորհվում էընդհանուր հաշվարկով վերջին տեղը գրավողին
Առաջին շնորհում1903 թվական

Լանտերն Ռուժ (ֆր.՝ Lanterne rouge, կարմիր լապտեր), Տուր դը Ֆրանս մրցավազքում ընդհանուր հաշվարկով վերջին տեղն զբաղեցրած հեծանվորդը, ինչպես նաև այդ մարզիկին շնորհվող մրցանակը։ Անվանումը ծագում է գնացքի վերջին վագոնին ամրացվող լապտերի անունից[1]։ Լանտերն Ռուժը միջին տեղ է զբաղեցնում խայտառակության ու ձեռքբերման միջև։ Նրա համարվում է նմանօրինակն է եղել սև շապիկը, որ հանձնվել է Ժիրո դ’Իտալիայում վերջին տեղն զբաղեցրած հեծանվորդին 1946-1951 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանտերն Ռուժի եռակի դափնեկիր Վիմ Վանսևենանտը

Առաջին Լանտերն Ռուժը դարձել է Արսեն Միլոշոն, որը գրեթե 65 ժամով զիջել է 1903 թվականի հաղթող Մորիս Գարենին։ Հեծանվասպորտի պատմության մեջ քիչ բան է հայտնի նրա մասին. նորամուտային Գրանդ Տուրին մասնակցությունից բացի հայտնի է միայն նրա մեկնարկը 1921 թվականի Փարիզ-Բրեստ-Փարիզ հեծանվամարաթոնի ժամանակ, երբ նա արդեն եղել է 54 տարեկան[2]։ 1919 թվականին վերջինը վերջնագծին հասել է Ժյուլ Նեմպոնը, որը դարձել է տասներորդն ընդհանուր հաշվարկով և հաղթել սիրողական հաշվարկում, իսկ մյուս 23 ոչ պրոֆեսիոնալները դուրս են մնացել։ Այդ ժամանակներում վերջնագծին հասնում էին մեկնարկածների կեսից քիչ, այդ պատճառով վերջին մարզիկն արժանացել է երկրպագուների սատարմանը որպես արիության ու մարզական ոգու օրինակ։ Նույնիսկ երբ էտապների երկարությունը կրճատել են, վերջին հեծանվորդը ավելի մեծ հիացմունքի է արժանացել երկրպագուների կողմից, քան շարքային գրեգարիները, որ զբաղեցրել են միջին տեղեր։

Որոշ հեծանվորդներ պայքարել են հենց վերջին տեղը գրավելու համար՝ խախտելով մարզական սկզբունքները։ Նրանց նպատակն է եղել յուրաքանչյուր էտապ անցնել հնարավորինս վատ, բայց միևնույն ժամանակ դուրս չգալ ժամանակային սահմանից։ 1979 թվականին Կարմիր լապտերի համար պայքարել են մրցանակի՝ նախորդ տարվա դափնեկիր Ֆիլիպ Տենիերը և ավստրիացի Գերհարդ Շյոնբախերը։ Վերջին՝ 48,8 կմ երկարության ունեցող հատվածը նրանք երկուսն էլ անցել են բոլորից վատ. Շյոնբախերն այն անցել է 1 ժամ 21 րոպե 52 վայրկյանում, Տենիերը՝ 1 ժամ 23 րոպե 32 վայրկյանում։ Վերջինը մեկնարկած Բեռնար Ինոն հաղթել է էտապում՝ այն անցնելով 1 ժամ 8 րոպե 53 վայրկյանում, Տենիերի ցույց տված ժամանակը գերազանցել է 20 տոկոսանոց սահմանը, և նա դուրս է մնացել մրցավազքից[3]։ Շյոնբախերն իր «հաջողության» շնորհիվ գրավել է նոր հովանավորի ուշադրությունը, որի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նա պետք է վերջին տեղն զբաղեցներ նաև 1980 թվականին։ Կազմակերպիչները բարդացրել են ավստրիացու խնդիրը՝ հինգ էտապներից յուրաքանչյուրից հետո մրցավազքից հանելով ընդհանուր հաշվարկով վերջին տեղն զբաղեցրած մարզիկին, բայց դա Շյոնբախերին չի խանգարել նորից զբաղեցնելու վերջին տեղը։ Սակայն նրա թիմի ավագ Պատրիկ Լեֆևերը նույնպիսի խանդավառությամբ չի վերաբերվել նրա՝ Լանտերն Ռուժի համար պայքարին, և Լեֆևերի պնդմամբ ավստրիացին հեռացվել է[4]։ Ժակի Դյուրանը 1999 թվականին նույնպես դարձել է վերջինը, բայց ոչ ոք չի կարողացել նրան մեղադրել չպայքարելու համար. միաժամանակ նա արժանացել է նաև Ամենաագրեսիվ հեծանվորդի մրցանակին։ Չորս հեծանվորդներ արժանացել են Լանտերն Ռուժի երկուական անգամ, իսկ 2008 թվականին Վիմ Վանսևենանտը սահմանել է ռեկորդ՝ երրորդ անգամ անընդմեջ դառնալով վերջինը։ Ելույթների ընթացքում ընդամենը երեք մրցավազք հաղթած բելգիացին կարիերայի ավարտից հետո էլ արժանացել է միայն տխրահռչակ բախտի՝ բռնվելով դոպինգի տեղափոխման ժամանակ[5][6]։

Լանտերն Ռուժի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Tour's Master of Last Place» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Millocheau pour l'honneur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Leidsch Dagblad, 20/07/1979; p. 9/20». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Leidsche Courant, 21/07/1980; p. 10/16». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Wim Vansevenant il sito del Ciclismo classificazione
  6. Vansevenant alleged to have imported doping products

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]