Տուր դը Ֆրանս
Տուր դը Ֆրանս (ֆր.՝ Tour de France), ամենահանրաճանաչ համաշխարհային հեծանվային մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայում ավելի քան հարյուր տարի: Ոչ պաշտոնական անվանումը «Մեծ հանգույց»:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուր դը Ֆրանս հեծանվային մրցաշարը ստեղծվել է, որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար: Օրաթերթի խմբագիրը և հիմնադիրը Անրի Դեսգրանժն է (Henri Desgrange): Տուր դը Ֆրանսը նախատեսված էր մրցակցելու Փարիզ-Բրեստ-Փարիզ (հովանավորված Le Petit Journal կողմից) և Բորդո-Փարիզ հեծանվային մրցաշարի հետ:
Ֆրանսիական հանգույցի ստեղծման գաղափարը պատկանում է L’Auto-ի լրագրող Ժեո Լեֆևրին (Géo Lefèvre) ում հետ Անրի Դեսգրանժն նախաճաշում էր փարիզյան սրճարաններից Café de Madrid-ում 1902 թվականի նոյեմբերի 20-ին:
Տուր դը Ֆրանս մրցաշարի հաջողությունը մեծ համբավ բերեց Auto օրագրին, որի բաժանորդների թիվը 1903 թվականին 25 հազարից (մինչ մրցաշարը) շատացավ մինչև 65 հազար մրցաշարից հետո: 1908 թվականին օրաթերթի բաժանորդների թիվն անցավ 250 հազարը, իսկ 1923 թվականին Տուր դը Ֆրանսի ժամանակ մեկ օրում վաճառվում էր 500 հազար օրինակ: 1933 թվականին օրաթերթը հասավ իր ռեկորդային տպաքանակին՝ 854 հազար օրինակ մի օրում: Այսօր Տուրը կազմակերպում է «Տուր դը Ֆրանս ընկերությունը», որը հանդիսանում է Amaury Sport Organisation (ASO) մասնաճյուղը, վերջինս էլ իր հեթին հանդիսանում է մեդիա-հոլդինգի մի մաս, որի մեջ մտնում է նաև L'Équipe օրաթերթը:
Տուրն անցկացվում է Ֆրանսիայում և հարևան երկրներում ամեն տարի հուլիս ամսին, երեք շաբաթվա տևողությամբ: Միայն առաջին (1914-1918) և երկրորդ (1939-1945) համաշխարհայի պատերազմների ժամանակ տուրը չեղյալ են համարել: Հեծանվային մրցույթն անցկացնում էր Amaury Sport Organisation (ASO) կազմակերպությունը, որն անցկացնում է նաև Դակար Ռալլին:
Մրցման սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր: Յուրաքանչյուր հեծանվորդ պետք է ավարտի փուլը, որպեսզի իր ժամանակն արձանագրվի և կուտակվի:
Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-ից միջև 4000 կմ (մրցուղին և փուլերի երկարությունը ամեն տարի փոխվում է): 1926 թվականին տեղի ունեցավ ամենաերկար մրցուղով մրցաշարը: Հեծանվորդները անցել են 5745 կմ [1]:
Հեծանվորդների ընդհանուր որակավորումը, դասակարգումը կատարվում է համաձայն կուտակած ժամանակի: Մրցաշարի հաղթող է ճանաչվում այն հեծանվորդը, որի ընդհանուր ժամանակը (այսինքն բոլոր փուլերի կուտակած ժամանակը) ամենաքիչն է մրցակիցների նկատմամբ: Հնարավոր է հաղթել մրցաշարը` չհաղթելով ոչ մի փուլում: Լեմոնդ Գրեգը հասավ դրան 1990 թվականին: Յուրաքանչյուր փուլի հաղթանակը համարվում է մեծ նվաճում հեծանվորդի համար` անկախ վերջնական դասակարգման արդյունքից:
Բացի ժամանակի հաշվարկից գոյություն ունեն նաև այլ անվանակարգեր`
- լավագույն սպրինտեր
- լավագույն լեռնագնաց հեծանվորդ
- լավագույն երիտասարդ հեծանվորդ
Այդ անվանակարգերում լավագույնները պայքար են մղում համապատասխան գունավոր մարզաշապիկներով:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղին մարզաշապիկ
(le maillot jaune)[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղին մարզաշապիկը խորհրդանշում է «Տուր դը Ֆրանսի» առաջատարին:
Դեղին մարզաշապիկը կրում է մրցաշարի առաջատարը ըստ ժամանակի, մարզաշապիկն ամենաարժեքավորն է մրցաշապիկների մեջ: Մարզաշապիկի դեղին գույնն ի սկզբանե կապված է եղել օրաթերթի հետ, որը հովանավորում էր մրցաշարը (օրաթերթը ուներ դեղին էջեր):
Դեղին մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների, «Տուր դը Ֆրանսի» հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանաչ մարզաշապիկ
(le maillot vert)[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանաչ մարզաշապիկին արժանացած հեծանվորդները սպրինտերական արդյունքում ունեն առավելագույն միավորներ: Մարզաշապիկը խաղարկվում է 1953 թվականից:
Կանաչ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Կարմիր պուտիկներով մարզաշապիկ
(le maillot à pois rouges)[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր պուտիկներով սպիտակ մարզաշապիկը կրում է մրցաշարի «լեռնային արքան», այսինքն այն հեծանվորդը, որը հավաքել է առավելագույն միավորներ լեռնային փուլերի դասակարգմամբ: «Լեռնային արքա»-յի, մարզաշապիկը ֆրասերենով անվանում են maillot à pois rouges:
Չնայած որ «լեռնային արքա» կոչումը խաղարկվում է 1933 թվականից, ներկայիս պուտիկավոր մարզաշապիկը կիրառվել է միայն 1975 թվականից: Մարզաշապիկի գույներն առաջարկվել են շոկոլադ Poulain Chocolate -ի կողմից, որը հանդիսանում էր մրցաշարի հովանավորը: Գույները համապատասխանեցվել են հանրաճանաչ ապրանքանիշի գույներին:
Պուտիկավոր մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Սպիտակ մարզաշապիկ
(le maillot blanc)[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակ մարզաշապիկ կրում է միայն լավագույն երիտասարդ հեծանվորդը (ով 25 տարուց ավելի երիտասարդ է մրցումների մեկնարկային տարում): Մարզաշապիկը խաղարկվում է 1975 թվականից
Սպիտակ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին
(Prix de la combativité)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաագրեսիվ (նվաճողական, հարձակողական) հեծանվորդին մրցաշարի փուլի վերջնարդյունքում հանձնվում է կամիր ֆոնի վրա սպիտակ համար (հիմնական սպիտակը սևի փոխարեն): Ամենագլխավոր հանգամանքը, որ հեծանվորդը գտնվի պելոտոնից (հիմնական խմբից) զգալի հեռավորության վրա և փորձի պահպանել իր առավելությունը հնարավորինս երկար: Ամենաագրեսիվ հեծանվորդին ընտրում է փորձագետների հատուկ խումբը:
Դրամական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից գոյություն ունեն դրամական հետևյալ մրցանակները` € 450 000 ստանում է մրցաշարի հաղթողը € 25 000 ստանում են կանաչ և պուտիկավոր մարզաշապիկների կրողները (լավագույն սպրինտերը և լավագույնը լեռնային փուլերում) € 20 000 լավագույն երիտասարդ հեծանվորդին մրցաշարի ընդհանուր արդյունքներով € 8000 մրցանակներ յուրաքանչյուր փուլի հաղթողին € 800 մրցանակ միջանկյալ սպրինտի հաղթողին € 350 միօրյա մրցանակ դեղին մարզաշապիկ կրողին € 300 միօրյա մրցանակ կանաչ, սպիտակ և պուտիկավոր մարզաշապիկ կրողներին € 20 000 մրցանակ ընդհանուր մրցաշարի ամենաագրեսիվ հեծանվորդին € 2000 ամենօրյա մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին: Ավանդության համաձայն մրցանակը կիսվում է թիմի բոլոր անդամների միջև [1]:
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիներ | Տնօրեն |
---|---|
1903 — 1939 | Անրի Դեգրանժ |
1947 — 1961 | Ժակ Գոդդե |
1962 — 1986 | Ժակ Գոդդե և Ֆելիքս Լևիտան |
1987 | Ժան-Ֆրանսուա Նակե-Ռադիգե |
1988 | Ժան-Պյեր Կուրկոլ |
1989 - 27 հոկտեմբերից 2005 | Ժան-Մարի Լեբլան |
27 հոկտեմբեր 2005 - ցայսօր | Քրիստիան Պրյուդոմ |