Ստելլայի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլայի մրցանակ
Տեսակպարգև
Երկիր ԱՄՆ
Անվանված էStella Liebeck?
Կայքstellaawards.com

Ստելլայի մրցանակ (անգլ.՝ The TRUE Stella Awards), հակամրցանակ, որ շնորհվել է 2002-2007 թվականներին ամենաանհեթեթ դատական հայցի համար ԱՄՆ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կոչվել է ի պատիվ 79-ամյա Ստելլա Լիբեքի, որը 1992 թվականին, գտնվելով իր թոռան՝ տեղում կանգնած մեքենայի ուղևորի նստարանին, իր վրա է թափել «Մաքդոնալդս» ռեստորաններից մեկից գնված տաք սուրճը, ինչի արդյունքում ստացել է վեց տոկոս մաշկային ծածկույթի երրորդ աստիճանի այրվածք[1]։ Հետագա բուժումը, որը ներառել է մաշկի փոխպատվաստում և վերականգնման շրջան, Ստելլայի ու նրա ընտանիքի համար արժեցել է շուրջ $18 000։ Լիբեքը փորձել է պայմանավորվել «Մաքդոնալդսի» հետ ծախսերի փոխհատուցման համար $20 000 դելարի հատկացման վերաբերյալ, սակայն «Մաքդոնալդսի» առավելագույն պատասխան առաջարկը եղել է $800։ Դրանից հետո Լիբեքը փաստաբան է վարձել, որը վարել է նախադատական բանակցություններ $90 000, իսկ «Մաքդոնալդսի» մերժումից հետո՝ $300 000 գումարի վերաբերյալ։ Բանակցությունների անհաջող ավարտից հետո Լիբեքը դիմել է դատարան։ 1994 թվականի օգոստոսի 18-ին երդվյալները որոշում են կայացրել, որ 80 % մեղավոր եղել է «Մաքդոնալդսը», 20 %՝ Ստելլա Լիբեքը և որոշել, որ հատկացվի $200 000 փոխհատուցում բուժման համար (Լիբեքի մասնակի մեղավորության պատճառով գումարը կրճատվել է 20 %-ով՝ դառնալով $160 000) և հավելյալ տուգանային փոխհատուցում (որը սովորաբար սահմանվել է միտումնավոր վնաս հասցնելու կամ կյանքն ու առողջությունն անխոհեմությամբ վտանգի ենթարկելու համար) 2,7 մլն դոլարի չափով՝ հավանաբար հիմք ընդունելով փաստաբանի առաջարկը՝ փոխհատուցման չափը որոշելիս հաշվի առնել «Մաքդոնալդսի»՝ սուրճի վաճառքից ստացած օրական շահույթը, որն այդ ժամանակ կազմել է մոտավորապես 1,35 մլն դոլար։ Դատավորը կրճատել է հավելյալ տուգանքը մինչև $480 000, ինչը $160 000 գումարի հետ միասին կազմել է $640 000։ Որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ հայցերը՝ կողմերն ավելի ուշ համաձայնության են $600 000-ից պակաս գումարի շուրջ, որի չափը չի հրապարակվել։ Պատմությունն ստացել է լայն արձագանք մամուլում և փոփ մշակույթում, որտեղ Լիբեքը հաճախ ներկայացվել է բացասական տեսանկյունից, իսկ գործի մանրամասները բաց են թողնվել կամ աղավաղվել։

Իսկական Ստելլայի մրցանակի հիմնադիր Ռենդի Քեսինգեմը

Մրցանակի նպատակներից մեկն է նմանատիպ մտացածին պատմությունների առանձնացումն իրականում տեղի ունեցածներից, որովհետև նախքան «Իսկական Ստելլայի մրցանակի» (անգլ.՝ The TRUE Stella Awards) ստեղծումը էլեկտրոնային փոստով «Ստելլայի մրցանակ» (անգլ.՝ Stella Awards) անվան ներքո տարածվում էին քաղաքային լեգենդներ[2]։ Սակայն չնայած այն հանգամանքին, որ կան անհեթեթ հայցերի բազմաթիվ օրինակներ[3], քաղաքային լեգենդների տարածումը շարունակվում է[4]։

Վերջին անգամ Ստելլայի մրցանակը շնորհվել է 2007 թվականին։ 2012 թվականին մրցանակի հեղինակը հայտարարել է, որ նրա շնորհումը դադարեցվել է։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական, Ջենիս, Դեյլ և Քիմ Բերդ քույրեր – իրենց էմոցիոնալ խանգարում պատճառելու համար, երբ իրենց ստիպված են եղել գտնվել իրենց մոր կողքին, որը տեղափոխվել էր հիվանդանոց՝ ենթարկվելու չնչին բժշկական պրոցեդուրայի շտապ վիրահատության ժամանակ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթացել։ Քույրերը չեն հայտարարել իրենց մորը տառապանք պատճառելու մասին, բայց հասել են նրան, որ իրենց վճարվի փոխհատուցում արտակարգ իրավիճակներում հարազատների՝ իր կողքին գտնվելու հիվանդի իրավունքի իրականացման ժամանակ իրենց պատճառված տառապանքների համար[5]։
  • 2003, քաղաք Մադերա և Մարսի Նորիեգա – հայց ընդդեմ էլեկրտրաշոկերներ արտադրող ընկերության նրա համար, որ Մարսի Նոգիերան, լինելով ոստիկանության սպա, հանցագործին ձերբակալելիս էլեկտրոշոկերը շփոթել է ատրճանակի հետ և կրակել հանցագործի կրծքին, որը տեղում մահացել է։ Մարսին պնդել է, որ «ոտիկանության յուրաքանչյուր խելամիտ սպա» կարող էր սխալվել այնպես, ինչպես ինքը[6]։
  • 2004, Մերի Ուբաուդի – «Մազդա Մոտորս» ընկերության դեմ ներկայացված հայցի համար, որով պահանջվել է 150 հազար դոլար նրա համար, որ ընկերությունը մեքենայի հետ չի հատկացրել ամրագոտու օգտագործման կանոնները, ինչը հանգեցրել է վթարի[7]։
  • 2005, Քրիստոֆեր Ռոլլեր – իլյուզիոնիստներ Դևիդ Բլեյնի և Դեյվիդ Կոպերֆիլդի դեմ ներկայացված հայցի համար։ Հայցվորը, որն իրեն համարել է Աստված, իլյուզիոնիստներին մեղադրել է նրանում, որ նրանք իրենց հնարքները կատարելու ժամանակ անտեսում են ֆիզիկայի օրենքները, այսինքն՝ օգտագործում են աստվածային ուժը, հետևաբար՝ խախտում են իր հեղինակային իրավունքները[8]։
  • 2006, Ալլեն Ռեյ Հեքարդ – Մայքլ Ջորդանի և «Nike» ընկերության դեմ ներկայացված հայցի համար։ Չնայած նրան, որ Հեքարդը 3 դյույմով ավելի ցածրահասակ էր, 25 ֆունտով թեթև և ութ տարով մեծ հայտնի բասկետբոլիստից, նա ասել է, որ իրեն հաճախ են շփոթում Ջորդանի հետ, այդ պատճառով էլ ինքն արժանի է 52 միլիոն դոլարի «զրպարտության և մշտական տրավմաների համար» և 364 միլիոնի «հուզական ցավի ու տառապանքների փոխհատուցման համար»։ Նույնպիսի հայց է ներկայացվել նաև Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի դեմ, և ընդհանուր գումարը կազմել է 832 մլն դոլար։ Նա հրաժարվել է հայցից Nike-ի իրավաբանների հետ բանակցություններից հետո, որոնք սպառնացել են ներկայացնել պատասխան հայց[9]։
  • 2007, Ռոյ Լ. Պերսոն կրտսեր – վաշինգտոնցի դատավորը հայց է ներկայացրել ընդդեմ քիմմաքրման սեփականատերերի նրա համար, որ այնտեղ կորել էր իր տաբատը, որը նա գնահատել է ավելի քան 65 մլն դոլար։ Գերագույն դատարանը մերժել է Պերսոնի հայցը և նրան ստիպել է վճարել փոխհատուցում քիմմաքրման սեփականատերերին։ Սակայն դատավորի պաշտոնը թողնելուց հետո Պերսոնը շարունակել է բողոքարկել այդ որոշումը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The McDonald's Hot Coffee Case». Know the Facts: Resources for Consumers. www.caoc.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Mikkelson, David. «Stella Awards». snopes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Randy Cassingham The True Stella Awards. — Penguin, 2006-10-31. — 239 с. — ISBN 9781101117743
  4. «Decidedly NOT the Stellas». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «True Stella Awards: the 2002 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «True Stella Awards: the 2003 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «True Stella Awards: the 2004 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «True Stella Awards: the 2005 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «True Stella Awards: the 2006 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «True Stella Awards: the 2007 Winners». www.stellaawards.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]