Դևիդ Բլեյն
| Դևիդ Բլեյն անգլ.՝ David Blaine White | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 4, 1973[1] (53 տարեկան) |
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Passaic Valley Regional High School? |
| Մասնագիտություն | փողոցային կատարող, ինքնակենսագիր, դերասան, ձեռնածու-աճպարար, աճպարար, հնարքներ բանեցնող, escape artist և regurgitation performer |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Դևիդ Բլեյն Ուայթ (անգլ.՝ David Blaine White, ապրիլի 4, 1973[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իլյուզիոնիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է պուերտոռիկացու և խորհրդային հրեայի ընտանիքում։ Մայրը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը` զինվորական, Վիետնամի պատերազմի վետերան։ Փողոցային կախարդանքով է սկսել զբաղվել 1997 թվականին։ Նրա շոուն ABC-ում միանգամից հայտնիություն ձեռք բերեց։ 1999 թվականից Բլեյնը ավելի մեծ հրաշքներ է սկսել գործել, որոնց թվում են`
- Կենդանի թաղումը պլաստիկից բեռնամփոփի մեջ (1999),
- Սառեցում սառույցի մեջ,
- Գլխապտույտ` քսաներկումետրանոց սյան վրա 35 ժամ կանգնում,
- Թեմզայի մակերևույթի վերևում 44 օր արկղում փակում առանց ուտելիքի,
- 17 րոպե 4 վայրկյան շնչառության պահում (2008)։
2010 թվականի հուլիսի 11-ին Դևիդ Բլեյնը իր պաշտոնական կայքում սկսեց անձնական բլոգ։
2013 թվականին դուրս եկավ վավերագրական ֆիլմ Բլեյնի իլյուզիաների մոտիվներով և «Դևիդ Բլեյն. Իրականությու՞ն, թե՞ կախարդանք» վերնագրով[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեյնն ունի կիսահարազատ մեկ եղբայր։ Բլեյնը և Ալիզի Գուինոչետը ունեն մեկ աղջիկ` Դեսսան` ծնված 2011 թվականի հունվարի 26-ին[3][4]։ Գունոչետի` աշխատանքի գնալու ժամանակ Նյու Յորքում ուժեղ ձնաբուք է եղել։ Այդ եղանակի պատճառով փողոցում ոչ մի մեքենա և տաքսի չի եղել, ուստի Բլեյնը նույնպես ստիպված է եղել ընկնել ձնաբքի մեջ, ինչի հետևանքով զույգը տեղափոխվել է հիվանդանոց[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Дэвид Блейн: Реальность или магия. // Сайт 1tv.ru
- ↑ «David Blaine on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Plow's baby magic for Blaine». New York Post. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Blaine's Pregnant Fiancee Hitches Snow Plow to Deliver Baby». UsMagazine.com. 2011 թ․ փետրվարի 3. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Բլեյն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||