ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
| |
---|---|
Տիտղոս | ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ |
Նշանակող | Նիկոլ Փաշինյան որպես ՀՀ վարչապետ |
Տեղակալ | գեներալ-մայոր Արթուր Երոյան գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյան գեներալ մայոր Կարեն Գրիգորյան գեներալ-մայոր Սամվել Մովսիսյան |
Հայաստան Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի զինված ուժերի ամենաբարձրաստիճան զինվորական սպան, որը պատասխանատու է զինված ուժերի և դրա երեք խոշոր ճյուղերի օպերատիվ հրամանատարության ապահովման համար[1]։
2021 թվականի մարտ ամսին ստեղծվել է իրավական կազուս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի հետ կապված։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, իսկ վարչական դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, որով Օնիկ Գասպարյանը շարունակել է մնալ իր պաշտոնին[2]։ Արտակ Դավթյանին նոր ԳՇ պետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի մարտի 10-ի միջնորդությունը Արմեն Սարգսյանը նույնպես չի ստորագրել[3] և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 22-ից իրավունքի ուժով նոր ԳՇ պետ է Արտակ Դավթյանը[4]։ 2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը ազատվում է պաշտոնից։ Փետրվարից 24-ից մինչև հուլիսի 14-ը ԳՇ պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ ԱԺ կողմից ընդունված նոր օրենքով ԳՇ պետը այսուհետ համարվելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հուլիսի 14-ին վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվում` Էդվարդ Ասրյանը։
Շտաբի պետերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Նկար | Անուն | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Ժամանակահատված |
---|---|---|---|---|---|
1 | Գուրգեն Դալիբալթայան (1926–2015) | Գեներալ-գնդապետ1991 | 1992 | 0–1 տարի | |
2 | Նորատ Տեր-Գրիգորյանց (Ծնվ.՝ 1936) | Գեներալ-լեյտենանտօգոստոսի 10, 1992 | 1993 | 0–1 տարի | |
3 | Հրաչյա Անդրեասյան (1932–1999) | Գեներալ-լեյտենանտ1993 | մայիսի 12, 1994 | 0–1 տարի | |
4 | Միքայել Հարությունյան (Ծնվ.՝ 1946) | Գեներալ-գնդապետմայիսի 12, 1994 | ապրիլի 24, 2007 | 12 տարի, 347 օր | |
5 | Սեյրան Օհանյան (Ծնվ.՝ 1962) | Գեներալ-գնդապետմայիսի 11, 2007 | ապրիլի 14, 2008 | 339 օր | |
6 | Յուրի Խաչատուրով (Ծնվ.՝ 1952) | Գեներալ-գնդապետապրիլի 14, 2008 | սեպտեմբերի 3, 2016 | 8 տարի, 142 օր | |
7 | Մովսես Հակոբյան (Ծնվ.՝ 1965) | Գեներալ-լեյտենանտսեպտեմբերի 3, 2016 | մայիսի 24, 2018 | 1 տարի, 263 օր | |
8 | Արտակ Դավթյան (Ծնվ.՝ 1970) | Գեներալ-լեյտենանտմայիսի 24, 2018 | հունիսի 8, 2020 | 2 տարի, 15 օր | |
9 | Օնիկ Գասպարյան (Ծնվ.՝ 1970) | Գեներալ-գնդապետհունիսի 8, 2020 | Գործող (2021թ մարտի 10-ին ազատվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ, սակայն դատարանը որոշմամբ դեռևս կմնա ԳՇ պետ) | 275 օր | |
10 | Ստեփան Գալստյան (Ծնվ.՝ 1963) | Գեներալ-լեյտենանտմարտի 10, 2021 | Գործող | 3 տարի, 238 օր | |
10 | Արտակ Դավթյան (Ծնվ.՝ 1970) | Գեներալ-լեյտենանտմարտի 22, 2021 | 3 տարի, 226 օր | ||
11 | Էդվարդ Ասրյան (Ծնվ.՝ 1977) | Գեներալ-լեյտենանտ,հուլիսի 14, 2022 | 2 տարի, 112 օր |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Դատարանը բավարարեց Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշեց կիրառել հայցի ապահովման միջոց». CIVILNET. 2021 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու Փաշինյանի առաջարկությունը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է․ վարչապետի հայտարարությունը». CIVILNET. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.