Ստեփան Գալստյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Գալստյան (այլ կիրառումներ)
Ստեփան Գալստյան
մայիսի 15, 1963(1963-05-15) (60 տարեկան) -
ԾննդավայրՄարալիկ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ

Ստեփան Ռոբերտի Գալստյան (մայիսի 15, 1963(1963-05-15), Մարալիկ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պետի պաշտոնակատար[1], գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թ. ավարտել է Գյումրիի (Լենինական) թեթև արդյունաբերության տեխնիկումը։
  • 1988 թ. ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • ՀՀ զինված ուժերում է 1992 թվականից։
  • Զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոններ։
  • 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ։
  • ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է.

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
  • «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» մեդալով,
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
  • Մարտական ծառայության մեդալով,
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
  • «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով,
  • «Մայրական երախտագիտության» մեդալով,
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
  • «ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի 10 տարին» հոբելյանական մեդալով,
  • «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հուշամեդալով,
  • «Երկրապահ կամավորականների միություն» հուշամեդալով։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը». Factor.am. 2021 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  2. Ս. Ռ. Գալստյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին