Կրոկեմբուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոկեմբուշ
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Croquembouche Վիքիպահեստում

Կրոկեմբուշ (ֆր.՝ croquembouche), կարամելով կամ հատուկ քաղցր սոուսով ամրացված և կարամելային թելերով[1][2], շաքարապատ նուշով, մրգով, շաքարապատ ծաղիկներով զարդարված միջուկով պրոֆիտրոլների մեծ կոն ներկայացնող ֆրանսիական աղանդեր։ Կիրառվում է որպես հարսանեկան, մկրտության, Սուրբ Ծննդյան[3] հյուրասիրություն։

Անվանումը ծագում է ֆր.՝ croquer en bouche բառից, ինչը նշանակում է «խռթխռթում է բերանի մեջ»[4]։

Կրոկեմբուշը համահասարակական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի հինգերորդ սեզոնի առաջին սերիայում գլխավոր հերոսուհիների՝ Բրի Բան դե Կամպի և Քեթրին Մեյֆերի միջև աղմկոտ վիճաբանություն ծագեց այն պատճառով, որ Բրին կրոկեմբուշի բաղադրատոմսն ավելացրել էր իր բաղադրատոմսերի գրքում։
  • «Քմահաճների զարդարանքները» հեռուստասերիալի սեզոններից մեկի վերջին սերիայում տիկնայք խոհարարության ստուգարքի ժամանակ պետք է կրոկեմբուշ պատրաստեին։
  • «Antique Bakery»-ի 7-րդ սերիայում հրուշակեղենի արտադրամասը կրոկեմբուշի պատվեր ստացավ, որի համար կարամելային թելերը պատրաստեցին պատվերի ընդունման վայրում, քանի որ համի յուրատեսակության համար կարամելը պետք է թարմ լիներ։
  • «Հիասքանչ հրուշակագործ»-ի 12-րդ սերիայում Ամանո Իչիգոն որպես Սուրբծննդյան տորթ՝ կրոկեմբուշ է պատրաստում։
  • Ավստրալիական խոհարարական շոուի՝ «Հաղթանակի գոգնոցի» 32-րդ սերիայի 4 մասնակիցները մրցելույթի խմորով կրոկեմբուշ պատրաստեցին։
  • Հարավկորեական «Միսս Պանդա և պարոն Ոզնի» դորամայի 14-րդ սերիայում Ոզնու պապիկը «Սուրբ Օնորե» հրուշակարանում կրոկեմբուշ է պատրաստում։
  • Ուկրաինական «МастерШеф» շոուի 3-րդ սեզոնի 14-րդ թողարկման ժամանակ մրցում էին, թե ով կպատրաստի ամենաբարձր կրոկեմբուշը։
  • «Երկու աղջիկները՝ ժայռերի վրա» սիթքոմի 3-րդ սեզոնի 12-րդ սերիայում գլխավոր հերոսուհին իր իր թիմակցի հետ խոհարարության դասի համար կրոկեմբուշ է պատրաստում։
  • «Ֆալսիֆիկացիա» հեռուստասերիալի 1-ին սեզոնի 5-րդ սերիայում Գլխավոր հերոսուհու տանը կրոկեմբուշ կա։
  • «Խոհանոց» հեռուստասերիալի 3-րդ սեզոնի 16-րդ սերիայում կրոկեմբուշը հայտարարվում է խոհարար Լուիի արքայական ուտեստը։
  • «Վան Պիս»-ի 788-րդ սերիայում Մեծ Մայրիկը կրոկեմբուշ է փնտրում։
  • «Սիրիր ինձ» սիթքոմի 3-րդ սեզոնի 3-րդ սերիայում Առնոլդի հայրը կրոկեմբուշը սեղանի վրայից գցեց գետնին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tacey Rosolowski, "Dessert time"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Croquembouche Delicious Magazine
  3. Sarah R. Labensky, Alan M. Hause On cooking: a textbook of culinary fundamentals. — Second Edition. — Prentice-Hall, Inc., 1999. — P. 961. — 1158 p. — ISBN 0138626405
  4. Oxford English Dictionary, 3rd edition, December 2005, s.v.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]