Jump to content

Կրիստալ Չոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստալ Չոն
Ծնվել էհոկտեմբերի 24, 1994
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՀանլիմ բազմարվեստ դպրոց և Սոնգյունգվան համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան2009- առ այժմ
Ժանրերփոփ երաժշտություն
Համատեղ ապրող(ներ)Քաի[1][2]
Անդամությունf(x)
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կրիստալ Չոն (անգլ.՝ Chrystal Soo Jung կամ Krystal Jung, հոկտեմբերի 24, 1994(1994-10-24), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ 2002 թվականից նա սկսեց նկարահանվել գովազդներում և երաժշտական տեսահոլովակներում։ Ներկայումս նա աղջիկների f(x) խմբում է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստալը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ին Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա, ԱՄՆ, որտեղ նրա ծնողները տեղափոխվել են Հարավային Կորեայից 1980-ականներին։

Նրանց ուղևորության ժամանակ նա և նրա քույր Ջեսիկան (ծնվ. 1989) նկատվել են S.M. Entertainment գործակալության կողմից և մասնակցել Shinhwa խմբի «Wedding March» տեսահոլովակի նկարահանումներին[3]։ Հենց այդ գործակալությունը քույրերին առաջարկեց զբաղվել երաժշտությամբ և պարով՝ առաջարկելով պրոֆեսիոնալ ուսուցում։ Այդ առաջարկությունը մերժվեց նրանց ծնողների կողմից Կրիստալի պատճառով, քանի որ նա շատ երիտասարդ էր, իսկ Ջեսիկան սկսեց համագործակցել գործակալության հետ։ 2002 թվականին Կրիստալը սկսեց հայտնվել գովազդներում, առաջին անգամ՝ հարավկորեական Lotte համախմբությունում Han Ga-in դերասանուհու հետ[4]։ 2006 թվականին Կրիստալի ծնողները համաձայնվեցին, որ Կրիստալը համագործակցի S.M. Entertainment գործակալության հետ։

Կրիստալը f(x) խմբում

Աղջիկը 3 տարվա ընթացքում հաճախեց պարի դասընթացների և առաջին անգամ 2009 թվականին ներկայացավ որպես f(х) փոփ-խմբի վոկալիստ։ Կրիստալը տեղափոխվեց Հարավային Կորեա, սովորեց Korea Kent Foreign School սեուլյան դպրոցում, այնուհետև 2013 թվականին մեդալով ավարտեց Hanlim Performing Arts High School: Այնուհետև Կրիստալն ընդունվեց Sungkyunkwan University համալսարան, որտեղ դասավանդում են թատերական արվեստ։

2010 թվականի մարտին Կրիստալը մասնակցեց Melody Project նախագծին՝ խաղալով երիտասարդ ուսանողուհու դեր, որն սիրահարված է իր երաժշտության ուսուցչին։ Այդ նախագծի համար նա թողարկել է «Melody» անունով սոլո սինգլը։ Այնուհետև ներկայացել է The M-Wave երաժշտական շոուում Thunder երգչի հետ։ Ինչպես նաև մասնակցել է Let's Go Dream Team 2 variety շոուում։ 2010 թվականի հուլիսին երգչուհին, առաջին անգամ որպես դերասանուհի, խաղացել է More Charming by the Day սիթքոմում, նույն տարում, այդ դերի համար ստանալով Best Newcomer in a Sitcom or Comedy մրցանակաբաշխության մրցանակ[5]։

2011 թվականին Կրիստալ Չոնը Leeteuk երգչի հետ SBS ընկերության Sign հեռուստասերիալի համար ձայնագրեց «Because of Me» սոլո երգը։ 2012 թվականին Ջեսիկայի հետ SBS To the Beautiful You դրամատիկ հեռուստասերիալի համար ձայնագրեց «Butterfly» սաունդթրեքը։ 2013 թվականին նկարահանվեց հարավկորեական «Ժառանգները» դրամատիկ հեռուստասերիալում Լի Բո Նայի դերում։

2014 թվականին Կրիստալը որոշ ժամանակ աշխատեց հարավկորեական SM the Ballad խմբի հետ։ Նույն թվականի հունիսին իր քույր Ջեսիկայի հետ մասնակցեց Jessica & Krystal ռեալիթի շոուի նկարահանումներին[6][7][8]։ Ավելի ուշ այդ թվականին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը My Lovely Gir դրամատիկ հեռուստասերիալում Rain դերասանի և Կիմ Մյունգ Սու երգչի հետ։ Այդ դերի համար նա առաջադրվել է SBS Drama Awards (2014) մրցանակաբաշխության Actress in a Miniseries մրցանակը Excellence Award անվանակարգում, սակայն հաղթեց Paeksang Arts Awards (2015) մրցանակաբաշխության Most Popular Actress մրցանակը։

Այժմ նա շարունակում է իր դերասանուհու, երգչուհու և մոդելի կարիերան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստալ Չոն» հոդվածին։