Կրետ սովորական
Կրետ սովորական | |
Կրետ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Իսկական կրետներ (Vespidae) |
Ցեղ | Vespula |
Տեսակ | Կրետ սովորական (V. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Vespula vulgaris |
Կրետ սովորական[1][2] (լատին․՝ Vespula vulgaris), թաղանթաթևավոր միջատների կարգ։ Իսկական կրետներից է, որը ստեղծում է ամենամեծ գաղութներից մեկը (մեկ գաղութում կարող են հաշվվել ավելի քան 5000 աշխատավոր կրետ և մոտ 15 000 բջիջ) և արտահայտված է տարբեր կաստայական խմբերի[3] էգերի խիստ տարբերությամբ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային կիսագունդ։ Ինտրոդուկցիա է արվել Իսլանդիա, Հավայան կղզիներ[4], Ավստրալիա և Նոր Զելանդիա[5]։
Նոր Զելանդիա ինտրոդուկցիա է արվել 1980 թվականներին։ Այստեղ այս տեսակը տեղական այլ միջատների համեմատությամբ ավելի ագրեսիվ է և թռչունների հետ մրցակցում է սննդային պաշարների համար[6]։
Կրետների ալեհավաքների վրա կան կառուցվածքներ, որոնք ունակ են ընդունել մրջյունների ֆերոմոնային ազդակները, որոնց օգնությամբ էլ կրետները գտնում են մրջյունների կողմից գտնված սնունդը։ Բայց մրջյունները խիզախ հարձակվում են վայրէջք կատարող կրետների վրա, գործի են դնում ծնոտներն ու մրջնաթթուն, միայն թե նրանցից կորզեն ինչ-որ ուտելիք։ Այդպիսի համառությունից գրգռված կրետը ծնոտներով բռնում է մրջյունին, թռչում է հեռու և վայր գցում ակամա ուղևորին։ Մրջյունները ֆիզիկական վնասվածքներ չեն ստանում ո՛չ կրետի ծնոտներից, ո՛չ էլ՝ ընկնելուց (և կարող են շարունակել սնունդ հայթայթել, որպեսզի դրանց նորից հայտնաբերեն կրետները), բայց, վայր ընկնելուց շշմած՝ հիմնականում այլևս չեն վերադառնում սննդի այդ աղբյուրին[7]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը սև է, կրծքի հատվածում դեղին բծերով և փորիկի վրա մեծ դեղին հատվածներով։ Թաղանթաթևավորների մեջ այս տեսակը ունի միջին չափսեր՝ աշխատավորների երկարությունը 12-14 մմ է, իսկ էգինը՝ 18 մմ[5]
Էկոլոգիա և տեղաբնակեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառվա վերջում սովորական տեսակը, ըստ թվաքանակի, գերակշռում է բոլոր իսկական կրետների մեջ[5]։
Մակաբույծներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բները ախտահարում է հովհարակիրների ընտանիքին պատկանող բզեզ-հովհարակիրը (Metoecus paradoxus), որը կարող է մեծ վնաս հասցնել թույլ գաղութին, որն էլ լրջորեն ազդում է աշխատավորների գաղութների արտադրանքի և գաղութի կյանքի վրա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Kenneth G. Ross & Robert W. Matthews The Social Biology of Wasps. — United States of America: Cornell University Press, 1991. — Т. 254. — С. 369—388. — 678 с. — ISBN 0-8014-9906-2
- ↑ Vespula vulgaris. Common Wasps of Asian Russia
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Общественные осы Чувашии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Cerda de Vries, Thomas Hillen, Mark Lewis et all. A Course in Mathematical Biology: Quantitative Modeling With Mathematical and Computational Methods. Application of the Ricker Model to Vespula vulgaris. — University of Alberta, 2006. — С. 219. — 309 с. — ISBN 978-0-898716-12-2
- ↑ «Осы научились применять полёт как нелетальное оружие». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետ սովորական» հոդվածին։ |
|