Կվետա Պացովսկա
Կվետա Պացովսկա չեխ․՝ Květa Pacovská | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][4] |
Վախճանվել է | փետրվարի 6, 2023[5][6] (94 տարեկան) |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Մասնագիտություն | գրող, քանդակագործ, նկարազարդող, նկարչուհի, գծանկարիչ և տպագրիչ |
Թեմաներ | Կերպարվեստ[2], տիպոգրաֆիկա[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2], գեղանկարչություն[2] և քանդակագործություն[2] |
Պարգևներ | |
Զավակներ | Štěpán Grygar?[5] |
Květa Pacovská Վիքիպահեստում |
Կվետա Պացովսկա (չեխ․՝ Květa Pacovská, հուլիսի 28, 1928[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4] - փետրվարի 6, 2023[5][6]), չեխ նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, ուսուցիչ[8]։ Մանկական գրականության մեջ իր ունեցած ավանդի համար 1992 թվականին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կվետա Պացովսկան ծնվել է Պրահայում։ 1947 թվականին ավարտել է Պրահայի Գրաֆիկայի պետական պետական դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Պրահայի Կիրառական արվեստի համալսարանում։ Չեխ նկարիչ, քանդակագործ, չեխական կուբիզմի խոշորագույն ներկայացուցիչ Էմիլ Ֆիլայի ղեկավարությամբ սովորել է մոնումենտալ նկարչություն։ 1952 թվականին ավարտել է ուսումը և զբաղվել մանկական գրքերի և ամսագրերի նկարազարդմամբ։
Կվետա Պացովսկան ամուսնացած է եղել հայտնի գրաֆիկական դիզայներներ Միլան Գրիգարայի հետ։ Նրանց երեխաները նույնպես արվեստի հետ կապված մասնագիտություններ են ընտրել․ Ստեփանը դարձել լուսանկարիչ, Անդրեյը՝ գրաֆիկական դիզայներներ։ Գրքի նկարազարդումների շնորհիվ Կվետա Պացովսկայի անունը հայտնիություն է ստացել մի շարք երկրներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Չեխիայում և Չեխիայից դուրս ցուցահանդեսներում։
Կվետա Պացովսկան արժանացել է մի շարք կարևոր միջազգային մրցանակների, այդ թվում Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի, որը նա ստացել է Երիտասարդների գրքերի միջազգային խորհրդի (IBBY) կողմից։
1993 թվականին նկարչուհին արժանացել է նաև «Ոսկե նամակ» մրցանակին՝ «Տարվա ամենագեղեցիկ գիրքը» անվանակարգում՝ իր «Թղթե դրախտ» գրքի համար, որը նվիրված է գերմանացի նկարիչ և գրող Կուրթ Շվիթերսին[9]։
Որպես հրավիրված պրոֆեսոր Կվետա Պացովսկան 1992-1994 թվականներին աշխատել է Բեռլինի արվեստի համալսարանում, իսկ 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանում։
Կվետա Պացովսկան մահացել է 2023 թվականի փետրվարի 6-ին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Kveta Pacovska (նիդերլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Zemřela ilustrátorka a výtvarnice Květa Pacovská, bylo jí 94 let (չեխերեն) — ČTK, 2023. — ISSN 1213-5003
- ↑ 6,0 6,1 6,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ https://www.novinky.cz/clanek/domaci-prehledne-seznam-vyznamenanych-28-rijna-40448640
- ↑ Zemřela ilustrátorka a výtvarnice Květa Pacovská, bylo jí 94 let (cs)
- ↑ Květa Pacovská slaví osmdesátiny
- ↑ Zemřela ilustrátorka a výtvarnice Květa Pacovská, bylo jí 94 let
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Květa Pacovská (1928) ilustrátorka ověnčená řadou cen za knižní grafiku
- Kveta Pacovska . An Illustrator from Prague
- Květa Pacovská slaví osmdesátiny
- Marta Sylvestrová — Univerzální umění komunikace Květy Pacovské Արխիվացված 2014-12-28 Wayback Machine
- Hans Christian Andersen Award for Illustration 2014—1966
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվետա Պացովսկա» հոդվածին։ |
|