Կվետա Պացովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվետա Պացովսկա
չեխ․՝ Květa Pacovská
Ծնվել էհուլիսի 28, 1928(1928-07-28)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4]
Վախճանվել էփետրվարի 6, 2023(2023-02-06)[5][6] (94 տարեկան)
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա
Մասնագիտությունգրող, քանդակագործ, նկարազարդող, նկարչուհի, գծանկարիչ և տպագրիչ
ԹեմաներԿերպարվեստ[2], տիպոգրաֆիկա[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2], գեղանկարչություն[2] և քանդակագործություն[2]
Պարգևներ
ԶավակներŠtěpán Grygar?[5]
 Květa Pacovská Վիքիպահեստում

Կվետա Պացովսկա (չեխ․՝ Květa Pacovská, հուլիսի 28, 1928(1928-07-28)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4] - փետրվարի 6, 2023(2023-02-06)[5][6]), չեխ նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, ուսուցիչ[8]։ Մանկական գրականության մեջ իր ունեցած ավանդի համար 1992 թվականին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվետա Պացովսկան ծնվել է Պրահայում։ 1947 թվականին ավարտել է Պրահայի Գրաֆիկայի պետական պետական դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Պրահայի Կիրառական արվեստի համալսարանում։ Չեխ նկարիչ, քանդակագործ, չեխական կուբիզմի խոշորագույն ներկայացուցիչ Էմիլ Ֆիլայի ղեկավարությամբ սովորել է մոնումենտալ նկարչություն։ 1952 թվականին ավարտել է ուսումը և զբաղվել մանկական գրքերի և ամսագրերի նկարազարդմամբ։

Կվետա Պացովսկան ամուսնացած է եղել հայտնի գրաֆիկական դիզայներներ Միլան Գրիգարայի հետ։ Նրանց երեխաները նույնպես արվեստի հետ կապված մասնագիտություններ են ընտրել․ Ստեփանը դարձել լուսանկարիչ, Անդրեյը՝ գրաֆիկական դիզայներներ։ Գրքի նկարազարդումների շնորհիվ Կվետա Պացովսկայի անունը հայտնիություն է ստացել մի շարք երկրներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Չեխիայում և Չեխիայից դուրս ցուցահանդեսներում։

Կվետա Պացովսկան արժանացել է մի շարք կարևոր միջազգային մրցանակների, այդ թվում Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի, որը նա ստացել է Երիտասարդների գրքերի միջազգային խորհրդի (IBBY) կողմից։

1993 թվականին նկարչուհին արժանացել է նաև «Ոսկե նամակ» մրցանակին՝ «Տարվա ամենագեղեցիկ գիրքը» անվանակարգում՝ իր «Թղթե դրախտ» գրքի համար, որը նվիրված է գերմանացի նկարիչ և գրող Կուրթ Շվիթերսին[9]։

Որպես հրավիրված պրոֆեսոր Կվետա Պացովսկան 1992-1994 թվականներին աշխատել է Բեռլինի արվեստի համալսարանում, իսկ 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանում։

Կվետա Պացովսկան մահացել է 2023 թվականի փետրվարի 6-ին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվետա Պացովսկա» հոդվածին։