Կոքսաքիմիական արդյունաբերություն
Կոքսաքիմիական արդյունաբերություն, ծանր արդյունաբերության ճյուղ, կոքսացման մեթոդով քարածուխ է մշակում։ Արտադրում է կոքս, կոքսագազ և քիմիական նյութեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոքսի օգտագործմամբ թուջի առաջին հալվածքը (առանց փայտածխի ավելացման) ստացվել է 1735 թվականին, Մեծ Բրիտանիայում։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը, որպես ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է 19-րդ դարի վերջին։ Ռուսաստանում կոքսի արդյունաբերական թողարկումը սկսվել է 19-րդ դարի 80-ական թվականներին, Դոնբասում։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը թույլ էր զարգացած, կոքսի պահանջարկի 20%-ը ներմուծվում էր։
Կոքսաքիմիական խոշոր ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում գործում էին կոքսաքիմիական խոշոր ձեռնարկություններ (Մագնիտագորսկի, Կուզնեցկի, Նիժնի Տագիլի, Չելյաբինսկի, Կարագանդայի և այլն), ընդլայնվել է հումքի բազան։ (Յուրացվել են կոքսացման համար ածուխ արդյունահանող նոր հանքավայրեր. Կուզնեցկի, Կարագանդայի, Պեչորայի ածխավազանները, Տղվարչելի և Տղիբուլի ածխահանքերը։
Կոքսի արտադրությամբ և զարգացման մակարդակով ԽՍՀՄ Կոքսաքիմիական արդյունաբերությամբ առաջինն էր աշխարհում (1974 թվականին՝ 82, 6 միլիոն տոննա)։ Կոքսը ստացվում է հորիզոնական և ուղղահայաց վառարաններում, հիմնական արտադրական պրոցեսները լրիվ մեքենայացված են։
Մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունների հետ կոքսաքիմիական գործարանների զուգակցումն ապահովում է կոքսացման բոլոր նյութերի համալիր օգտագործումը։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը զարգացած է նաև Լեհաստանում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոքս (դան․՝ Koks, անգլ.՝ coke), բարձր ամրությամբ արհեստական պինդ վառելանյութ է ստանում են իներտ միջավայրում (առանց օդի մուտքի) բնական վառելանյութերը կամ դրանց մշակման արգասիքները բարձր ջերմաստիճաններում (950-1050 °C) տաքացնելիս։
Կոքսագազը այրվող գազ է։ Ստացվում է քարածխի կոքսացման ընթացքում։ Պարունակում է միջին հաշվով 55-60% ջրածին, 20-30% մեթան, 5-7% ածխածնի օքսիդներ։ Այրման նվազագույն ջերմությունը՝ 17,2-18,8 Մջ/մ³ (4100-4500 կկալ/մ³)։ Կիրառվում է որպես վառելանյութ՝ արդյունաբերական վառարաններում, կենցաղային գազամատակարարման համար և որպես ելային հումք քիմիական արդյունաբերության մեջ։ Շատ կարևոր է պինդ վառելանյութի փոխարկումը գազայինի, որն անվանվում է գազացում։ Հատուկ վառարաններում՝ գազագենորատորններում ածուխն այրվում է երկու հաջորդական ռեակցիաներով։ Սկզբից այն ամբողջովին այրվում է՝ առաջացնելով ածխածնի(4) օքսիդ՝
- + 402 կՋ
Ջրագազը ոչ միայն վառելանյութ է, այլ ելանյութ մեծ թվով օրգանական նյութեր ստանալու համար։
Շիկացաց ածխի շերտի միջով բարձրանալով վերև ածխածնի(4) օքիդը փոխարինվում է ածխածնի երկվալենտ օքսիդի՝
- + 175 կՋ
Ստացված գազն անվանվում է գեներատորային գազ և կազնված է ազոտից ու ածխածնի երկվալենտ օքսիդից։ Եթե գազագենորատորի միջոցով անցկացվում են ջրային գոլորշի ապա կստացվի ջրագազ՝
Ըստ հումքի տեսակի, տարբերում են՝
- քարածխակոքս,
- էլեկտրոդային կպրակոքս
- նավթակոքս։
Քարածխակոքսի իրական հարաբերական խտությունը 1800-1950 կգ/մ³ է, միջին ծակոտկենությունը՝ 49-53 %, այրման ջերմությունը՝ մոտ 7000 կկալ/կգ, վառվող զանգվածինը՝ 8000 կկալ/կգ։ Վառվող զանգվածում ածխածնի պարունակությունը 96% ից բարձր է, ցնդող նյութերի ելքը 0,8-1, 0% ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարածխակոքսը հիմնականում կիրառում են դոմնային պրոցեսում (դոմնային կոքս)՝ թուջ ձուլելու համար, որտեղ այն միաժամանակ վառելանյութ է և երկաթահանքի վերականգնիչ։ Քիչ քանակությամբ քարածխակոքս օգտագործում են ձուլարաններում, քիմիական արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում և այլուր։ էլեկտրոդային կպրակոքսը և նավթակոքսը, ի տարբերություն քարածխակոքսի, ունեն ածխածնի մեծ պարունակություն և հետևաբար ավելի փոքր մոխրայնություն (մինչև 0, 3%, նավթակոքսում՝ 0,8%)։ էլեկտրոդային կրակոքսն ստանում են քարածխի բարձրահալ կուպրը կոքսացնելով, նավթակոքսը՝ հեղուկ նավթամնացորդները և կուպրը կոքսացնելով։ Նավթակոքսն ստացվում է նաև նավթի թորման նյութերի կրեկինգից կամ ջերմային մշակմամբ։ Կիրառվում են էլեկտրոդների արտադրության մեջ։
Մինչև 100 °C տաքացնելիս բարդ օրգանական նյութերը, որոնք մտնում են քարածխի բաղադրության մեջ ենթարկվում են քիմիական փոփոխության։ Ածխից անջատվում են գազային և տարբեր հեղուկներ, իսկ վառառանում մնում է միայն կոքս, որը կազմում է վերցրաց քարածխի 60-70%։ Քանի որ բոլոր ցնդող նյութերը կոքսից հեռանում են այն այրվում է առանց բոցի ինչնլ էլ մետաղարտադրության գթրծընթացում նրան դարձնում է ավելի արժեքավոր։ Քիմիական արդյունաբերության համար շատ կարևոր հումք են հանդիսանում՝
- ամոնիակաջուրը
- կոքսագազը
- խեժը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Очерки истории коксохимической промышленности / А. А. Кауфман, В. В. Запарий. – Екатеринбург : Изд-во УМЦ УПИ, 2007 г.
- Коксохимическая промышленность - статья в Большой советской энциклопедии
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 665)։ |