Jump to content

Կուժկոտրուկ ամառային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուժկոտրուկ ամառային
Կուժկոտրուկ ամառային
Կուժկոտրուկ ամառային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Ցեղ Կուժկոտրուկ (Adonis)
Տեսակ Կուժկոտրուկ ամառային (A. aestivalis)
Միջազգային անվանում
Adonis aestivalis

Կուժկոտրուկ ամառային (լատին․՝ Adonis aestivalis), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ, հաստ կոճղարմատով, քուղանման արմատներով միամյա խոտաբույս է։ 10-50 սմ բարձրությամբ ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունները խիտ ծածկված են հերթադիր, բաց կանաչ, փետրաձև, գծային հատվածների մասնատված տերևներով։ 7-15 սմ երկարությամբ առանձին, խոշոր, աղյուսագույն-կարմիր ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Հնգանդամ բաժակը կանաչ է և թավոտ։ Ծաղիկն ունի բազմաթիվ առէջներ և վարսանդներ։ Պսակաթերթիկների հիմքային մասում կան սև պուտեր։ Պտուղները սերմնիկներ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է տափաստաններում, չոր լանջերին և ցանքսերում։ Հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ցողունները, տերևներն ու ծաղիկները։ Բույսի խոտային մասը պարունակում է ածխաջրեր, կարոտին, ցիմարին և այլն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ ամառային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ ամառային» հոդվածին։