Կոստանդին Մանասես (հին հունարեն՝ Κωνσταντῖνος Μανασσῆς, մոտ 1130[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - 1187[4][1][2][…], Նաֆպակտոս), 12-րդ դարի բյուզանդական ժամանակագիր և բանաստեղծ։ Հունաստանի արևմուտքում գտնվող Նաֆպակտոս քաղաքի մետրոպոլիտը։ Ակտիվ գործունեություն է ծավալել Մանուիլ I Կոմնենոս կայսեր օրոք, որի թագավորության տարիները եղան շրջադարձային ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ Միջագետքի համար։
Կոստանդին Մանասեսի անունով մեզ է հասել «Սինոփսիս իստորիկե» (Σύλοψις ίστορική) ժամանակագրությունը՝ սկսած աշխարհի արարումից մինչև Նիկեփոր Գ Բոտանիտեսի թագավորության վերջը (1081 թ.), բաղկացած 6733 տողից։ Ժամանակագրության մեջ հաճախ անդրադարձ է կատարված 970-971 թթ. ռուս-բյուզանդական պատերազմի մասին։ Ժամանակագրությունը մեծ ճանաչում է ձեռք բերել 14-րդ դարում, իսկ ավելի ուշ թարգմանվել է լատիներեն, հին սլավոներեն և բուլղարերեն։ Հին սլավոներեն թարգմանության ձեռագիրը հարուստ է բազմաթիվ մանրանկարներով և պահպանվում է Վատիկանի գրադարանում։
Կոստանդին Մանասեսի գրչին է պատկանում նաև 2-րդ դարի հույն բանաստեղծ Օպպիանոսի համառոտ կենսագրությունը, մի քանի հռետորական աշխատություն և մեկ սիրավեպ։