Օպպիանոս
Արտաքին տեսք
Օպպիանոս | |
|---|---|
| Ծնվել է | 149[1] |
| Ծննդավայր | Կիլիկիա[2] |
| Վախճանվել է | մոտ 180[1] |
| Վախճանի վայր | Հռոմեական կայսրություն |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Լեզու | հին հունարեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Halieutica? |
Օպպիանոս (149[1], Կիլիկիա[2] - մոտ 180[1], Հռոմեական կայսրություն), հույն բանաստեղծ, ապրել և ստեղծագործել է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ։
Ծնվել է Կիլիկիայի Կորիկոս քաղաքում։ Կենսագրական տեղեկություններ չկան նրա մասին. հայտնի է միայն այն, որ թողել է մի պոեմ, բաղկացած հինգ գրքից։ Պոեմը կրում է «Ձկնորսության մասին» վերնագիրը, որը պահպանվել է ամբողջությամբ։ Նրան է վերագրվում նաև «Որսի մասին» պոեմը։ Այս պոեմները դիդակտիկ բնույթի են և հիշեցնում են Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմը[3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://www.arcanum.com/hu/online-kiadvanyok/Lexikonok-okori-lexikon-CA894/o-CC3BC/oppianus-CC46C/
- 1 2 Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. Eidinow — Oxford: OUP, 1949. — ISBN 978-0-19-954556-8
- ↑ Ա. Գ. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Ե., «Լույս», 1968, էջ 592-593։
| ||||||||||||