Կոստանդին Մանասես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Մանասես
Ծնվել էմոտ 1130[1][2][3]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1187[4][1][2][…]
Վախճանի վայրՆաֆպակտոս
Մասնագիտությունքահանա, պատմաբան, գրող, քահանա և բանաստեղծ
Լեզուհին հունարեն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
 Constantine Manasses Վիքիպահեստում

Կոստանդին Մանասես (հին հունարեն՝ Κωνσταντῖνος Μανασσῆς, մոտ 1130[1][2][3], Կոստանդնուպոլիս - 1187[4][1][2][…], Նաֆպակտոս), 12-րդ դարի բյուզանդական ժամանակագիր և բանաստեղծ։ Հունաստանի արևմուտքում գտնվող Նաֆպակտոս քաղաքի մետրոպոլիտը։ Ակտիվ գործունեություն է ծավալել Մանուիլ I Կոմնենոս կայսեր օրոք, որի թագավորության տարիները եղան շրջադարձային ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ Միջագետքի համար։ Կոստանդին Մանասեսի անունով մեզ է հասել «Սինոփսիս իստորիկե» (Σύλοψις ίστορική) ժամանակագրությունը՝ սկսած աշխարհի արարումից մինչև Նիկեփոր Գ Բոտանիտեսի թագավորության վերջը (1081 թ.), բաղկացած 6733 տողից։ Ժամանակագրության մեջ հաճախ անդրադարձ է կատարված 970-971 թթ. ռուս-բյուզանդական պատերազմի մասին։ Ժամանակագրությունը մեծ ճանաչում է ձեռք բերել 14-րդ դարում, իսկ ավելի ուշ թարգմանվել է լատիներեն, հին սլավոներեն և բուլղարերեն։ Հին սլավոներեն թարգմանության ձեռագիրը հարուստ է բազմաթիվ մանրանկարներով և պահպանվում է Վատիկանի գրադարանում։ Կոստանդին Մանասեսի գրչին է պատկանում նաև 2-րդ դարի հույն բանաստեղծ Օպպիանոսի համառոտ կենսագրությունը, մի քանի հռետորական աշխատություն և մեկ սիրավեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Մանասես» հոդվածին։