Կոնստանցիա Արագոնացի
Կոնստանցիա Արագոնացի | |
---|---|
Ծնվել է | 1179 |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Մահացել է | հունիսի 23, 1222 |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Պալերմոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | թագուհի և թագավորական կոնսորտ |
Ամուսին | Emeric, King of Hungary?[1] և Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն[1] |
Ծնողներ | հայր՝ Ալֆոնսո II[1], մայր՝ Sancha of Castile, Queen of Aragon?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Holy Roman Empress? |
Երեխաներ | Հենրի VII Հոհենշտաուֆ[1][2] և Ladislaus III of Hungary?[1] |
Constance of Aragon Վիքիպահեստում |
Կոնստանցիա Արագոնացի (1179, Լիսաբոն, Պորտուգալիա - հունիսի 23, 1222, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), Արագոնի ինֆանտ, ով ամուսնությամբ սկզբում Հունգարիայի թագուհին էր, դրանից հետո Գերմանիայի և Սիցիլիայի թագուհին և Սրբազան Հռոմի կայսրուհին։ Նա Սիցիլիայի ռեգենտն էր 1212-1220 թվականներին։
Նա Արագոնի թագավոր Ալֆոնսո II-ի և Սանչա Կաստիլիացու ինը երեխաներից երկրորդն էր և ամենաավագ դուստրը։
Հունգարիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանցիայի հայրը մահացավ 1196 թվականին և նրա ճակատագիրը որոշեց նոր թագավոր, նրա եղբայր Պեդրո II: Պեդրոն նրան որոշեց ամուսնացնել Հունգարիայի թագավոր Էմերիկի հետ և տասնինամյա Կոնստանցիան մեկնեց Հունգարիա։ Հարսանյաց արարողությունը տեղի ունեցավ 1198 թվականին։ Երկու տարի անց թագուհին ունեցավ որդի, ում անվանեցին Լադիսլաուս։
Երբ Էմերիկը մահանում էր, նա թագադրեց իր որդուն որպես համակառավարիչ 1204 թվականի օգոստոսի 26։ Թագավորը ցանկանում էր պաշտպանել իր ժառանգությունը և ստիպեց իր եղբայր Անդրաշին խոստանալ պաշտպանել երեխային և նրան փոխանցել թագը, երբ նա մեծանա։ Էմերիկը մահացավ երեք ամիս անց նոյեմբերի 30-ին։
Լադիսլաուսը ժառանգեց գահը, իսկ Անդրաշը դարձավ նրա ռեգենտ։ Անդրաշը իր ձեռքերում կենտրոնացրեց ամբողջ իշանությունը, իսկ Լադիսլաուսը և Կոնստանցիան ունեին գրեթե բանտարկյալի կարգավիճակ։ Կոնստանցիան որոշեց փախչել Վիեննա Լադիսլաուսի հետ։
Նրանք երկուսով հանգրվան գտան Ավստրիայի դուքս Լեոպոլդ VI-ի մոտ, սակայն Լադիսլաուսը շուտով մահացավ (7 մայիսի 1205)։ Նախկին ռեգենտ և այժմ թագավոր Անդրաշ II-ը վերցրեց իր զարմիկի մարմինը և հուղարկավորեց այն թագավորական գերեզմանատանը Սեկեշֆեհերվարում։ Դուքս Լեոպոլդը Կոնստանցիային ուղարկեց հետ Արագոն։
Սրբազան Հռոմի կայսրուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Կոնստանցիան վերադարձավ Արագոն, նա հանգրվանեց իր մոր մոտ Վիլյանուևա դե Սիխենայում գտնվող աբբայությունում։ Սանչան տեղափոխվել էր այստեղ երբ նրա ամուսինը մահացել էր և ապրում էր այստեղ։ Կոնստանցիան այստեղ մնաց հինգ տարի, մինչև նրա եղբայրը նորից որոշեց ամուսնացնել նրան։
Պեդրո II-ը ցանկանում էր լավ հարաբերություններ ունենալ Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի հետ, քանի որ նրա և Մարիա Մոնպելիացու ամուսնությունը անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ էր վերջինիս օրհնությունը։ Պապը ցանկանում էր խնդրել Կանստանցիայի ձեռքը իր աշակերտ երիտասարտ թագավոր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի համար։ Արագոնի թագավորը համաձայնվեց և Կոնստանցիան լքեց մորը և ճանապարհորդվեց Սիցիլիա (1208 թվական)։ Նա երբեք չվերադարձավ Արագոն և չտեսավ իր մորը։ Սանչան մահացավ Կոնստանցիայի մեկնելուց քիչ ժամանակ անց։
Կոնստանցիան և Ֆրիդրիխը ամուսնացան Սիցիլիայի Մեսինա քաղաքում 1209 թվականի օգոստոսի 15-ին։ Արարողության ընթացքում Կոնստանցիան թագադրվեց որպես Սիցիլիայի թագուհի։ Այդ ժամանակ Կոնստանցիան երեսուն տարեկան էր և նրա նոր ամուսինը ընդամենը 14 տարեկան։ Երկու տարի անց 1211 թվականին նրանք ունեցան որդի, ում անվանեցին Հենրիխ, ով հետագայում ողբերգական վախճան ունեցավ։
1212 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆրիդրիխը թագադրվեց որպես Գերմանիայի թագավոր, ի հակադրություն Սրբազան Հռոմի կայսր Օտտոն IV-ի։ Ֆրիդրիխի բացակայության ժամանակ Կոնստանցիան մնաց Սիցիլիայում որպես ռեգենտ մինչև 1220 թվականը։
Սկզբում Ֆրիդրիխը իր վերահսկողության տակ առավ Հարավային Գերմանիան, այս ժամանակ Կոնստանցիան թագադրվեց որպես Գերմանիայի թագուհի։
Ոնորիոս III պապը թագադրեց Ֆրիդրիխին որպես Սրբազան Հռոմի կայսր 1220 թվականի նոյեմբերի 22-ին։ Կոնստանցիան թագադրվեց որպես Սրբազան Հռոմի կայսրուհի, իսկ նրանց որդի Հենրիխը դարձավ Գերմանիայի նոր թագավոր։ Կոնստանցիան մահացավ երկու տարի անց մալարիայից Կատանիայում և թաղվեց Պալերմոյի տաճարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Uwe A. Oster: Die Frauen Kaiser Friedrichs II, Պիպեր Վերլագ, Մյունխեն 2008.
- Ingo Runde: Konstanze von Aragón, in: Die Kaiserinnen des Mittelalters, hrsg. von Amalie Fößel, Pustet, Regensburg 2011, pp. 232–248.
- Austin Lane Poole: Filippo di Svevia e Ottone IV, in: Storia del mondo medievale, vol. V, 1999, pp. 54–93.
- E.F. Jacob: Innocenzo III, in: Storia del mondo medievale, vol. V, 1999, pp. 5–53.
- Michelangelo Schipa: L'Italia e la Sicilia sotto Federico II, in: Storia del mondo medievale, vol. V, 1999, pp. 153–197.
- Maria Amalia Mastelloni: Il sarcofago antico di Costanza d'Aragona, in Federico e la Sicilia, dalla terra alla corona. Arti figurative e arti suntuarie, a cura di M. Andaloro, Palermo 1995, pp. 46–52.
- Marek, Miroslav. «A listing of descendant of Petronilla I of Aragon». Genealogy.EU.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանցիա Արագոնացի» հոդվածին։ |
|