Կոնստանտինե Գամսախուրդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինե Գամսախուրդիա
վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია
Ծնվել էմայիսի 3 (15), 1891
ԾննդավայրԱբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 17, 1975(1975-07-17)[1] (84 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունHU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ժանրերպատմավեպ
Ուշագրավ աշխատանքներԼուսնի առևանգումը և Վարպետաց վարպետի աջը
Պարգևներ
ԶավակներԶվիադ Գամսախուրդիա
Изображение автографа
 Konstantine Gamsakhurdia Վիքիպահեստում

Կոնստանտինե Գամսախուրդիա (վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია, մայիսի 3 (15), 1891, Աբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1975(1975-07-17)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող։ Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Միխեիլ Ջավախիշվիլիի հետ միասին համարվել են Վրաստանի 20-րդ դարի ազդեցիկ վիպասանները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինե Գամսախուրդիան ծնվել է 1891 թվականին Աբաշա քաղաքում, Սիմոն Կացիևիչ Գամսախուրդիայի և Ելիզավետայի ընտանիքում[2]։ Ավարտել է Քութայիսի միջնակարգ գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, որտեղ ներկա է գտնվել արևելագետ Ն. Յ. Մարայի դասախոսություններին ու սեմինարներին, սակայն շուտով նրա ջերմեռանդ կողմնակիցը դառնում է մրցակից, թողնում համալսարանը և մեկնում Գերմանիա, որտեղ շարունակել է ուսումը Քյոնիգսբերգում, Լայպցիգում, Մյունխենում և Բեռլինում։ 1919 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1924 թվականին գլխավորել է «Ակադեմիական ասոցիացիա» գրական միավորումը։ Նույն թվականին լույս է ընծայել «Երկիր, որը ես տեսնում եմ» նովելների ժողովածուն, 1925 թվականին՝ «Դիոնիսիոսի ժպիտը» վեպը, որոնք արտացոլում են հին աշխարհի մարդկանց հոգևոր ճգնաժամը հեղափոխության շրջանում։ «Լուսնի առևանգումը» (հ․ 1-3, 1935-1936) վեպը կոլեկտիվացման շրջանում նորի և հնի հակամարտության գեղարվեստական պատկերն է։ «Վարպետաց վարպետի աջը» (1939) պատմավեպն արտացոլում է ավատատիրության դեմ Գեորգի թագավորի պայքարը։ «Դավիթ Շինարար» (հ․ 1-4, 1946-1958, Ռուսթավելու անվան մրցանակ, 1965) քառահատոր վեպը նվիրված է XI դ․ վրաց ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարին։ 1966 թվականին հրատարակել է «Վազի ծաղկումը» վեպը։ Գրել է գրականության, արվեստին նվիրված աշխատություններ։ Վրացերեն է թարգմանել Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ը, Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները», Ստեփան Զորյանի «Խնձորի այգին»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Դավիթ Շինարարի» եռագրության համար (1965)
  • Լենինի շքանշան (2)
  • Երկու այլ շքանշաններ և մեդալներ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գամսախուրդիայի անունով է կոչվում Սուխումիի պետական դրամատիկական թատրոնը
  • Թբիլիսիում կանգնեցվել է Գամսախուրդիայի հուշարձան (քանդակագործ Թ. Կիկալիշվիլի, ճարտարապետ` Թ. Թևզաձե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 674
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինե Գամսախուրդիա» հոդվածին։