Կոնկորդիայի տաճար
Կոնկորդիայի տաճար | |
---|---|
տեսակ | հին հունական տաճար, տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան |
նյութ | կրաքար |
քաղաք | Acragas?[1] և Ագրիջենդո |
մասն է | Valle dei Templi? |
Temple of Concordia (Agrigento) Վիքիպահեստում |
Կոնկորդիայի տաճար (իտալ.՝ Tempio della Concordia), հնագույն հունական տաճար, որը գտնվում է Տաճարների հովտում՝ (Valle dei Templi) Ագրիջենտոյում, (հունարեն՝ Akragas), Սիցիլիայի հարավային ափին, Իտալիայում։ Սա ամենամեծ և լավ պահպանված Դորիական տաճարն է Սիցիլիայում և ամենալավ պահպանված հունական տաճարներից մեկն ընդհանրապես, հատկապես Դորիական օրդերի[2][3][4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 440–430 թվականներին[4][5][6]։ Լավ պահպանված վեց և տասներեք սյուներով պերիպտերը (չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) կանգնած է չորս աստիճանից բաղկացած պատվանդանի վրա (չափերը 39.42 մ × 16.92 մ (129.3 ֆտ × 55.5 ֆուտ), և բարձրությունը 8.93 մ (29.3 ֆուտ))[3][5][6]։ Սելլան կամ տաճարի ներքին մասը չափվում է 28.36 մ × 9.4 մ (93.0 ft × 30.8 ֆուտ). Սյունաշարերն ունեն 6 մետր (20 ֆուտ) բարձրություն և քանդակված են քսան կանելյուրներով և ներդաշնակ էնտասիսներով (աստիճանաբար նեղանում են սյունաշարերի վերևի մասում և ընդլայնվում են միջնամասում)[7]:Այն կառուցված է մոտակայքում գտնվող Յունոնայի տաճարի նման՝ ամուր հիմքի վրա, որը նախագծված է հաղթահարելու ժայռոտ տեղանքի անահավասարությունը։ Այն պայնամանականորեն անվանվել է Կոնկորդիայի՝ հռոմեական ներդաշնակության աստվածուհի անունով, քանի որ Հռոմեական դարաշրջանի լատինատառ արձանագրություն էր հայտնաբերվել մոտակայքում, որը կապված չէ դրա հե[3]։
Եթե 4-րդ և 5-րդ դարերում տաճարը դեռ օգտագործվելիս լիներ է, այն փակված կլիներ հեթանոսների հալածանքների ժամանակ ուշ շրջանի Հռոմեական կայսրությունում։ Տաճարը փոխակերպվեց քրիստոնեական բազիլիկայի 6-րդ դարում, և նվիրվեց Պետրոս ու Պողոսը առաքյալններին Սուրբ Գրեգորիո Դելլե Ռապեի՝ Ագրիջենտոյի եպիսկոպոսի կողմից և այդպիսով ազատվեց հեթանոսական պաշտամունքի վայրերի ոչնչացումից[7]։ Սյունաշարերի միջև ընկած տարածությունը լցվեց պատերով՝ փոխելով դասական հունական ձևը։ Սելլայի՝ հիմնական սենկյակի, որտեղ կանգնեցվում էր պաշտամունքի արձանը վաղ շրջանում, և օփիստոդոմոսի՝ հարակից սենյակի, միջև եղած բաժանումը ոչնչացցվեց, և սելլայի պատերը մասնատվեցին մի քանի կամարների անվակունդի երկայնքով։ 1785 թվականի վերականգնման ժամանակ քրիստոնեական վերակառուցումները վերացվեցին։ Ըստ մեկ այլ աղբյուրի, Տորրեմուզայի արքայզնը տեղափոխեց զւհասեղանը մակ այլ վայր և սկսեց դասական շենքի վերականգնումը 1788 թվականին:Ըստ 2007 թվականի հոդվածի հեղինակների, «սա ամենալավ պահպանված Դորիական տաճարն է բացառությամբ Պարթենոնի»[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barone, P. M.; Graziano, F.; Pettinelli, E.; Corradini, R. Ginanni (2007). «Ground-penetrating radar investigations into the construction techniques of the Concordia Temple (Agrigento, Sicily, Italy)». Archaeological Prospection. 14 (1): 47–59.
- Standish, Frank Hall (1837). The shores of the Mediterranean. Edward Lumley. էջեր 132–133.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոնկորդիայի տաճար
-
տաճարը, Ագրիջենտոյում
-
Տաճարի տեսքը կողքից
-
Կոնկորդիայի տաճարը լուսավորված
-
Տաճարի հատակագիծը
-
Չարլզ Գորի «Կոնկորդիայի տաճարի տեսքը Ագրիջենտեյում»
-
Տեսարան Գրիջենտիում
-
Կոնկորդիայի տաճարը, փայտյա փորագրված տպագրություն (1885 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Egan, James (1981 թ․ ապրիլի 19). «Sicily in spring: a flowering isle wreathed in antiquity». The New York Times. «...the Temple of Concordia, the most massive and best-preserved Doric temple in Sicily.»
- ↑ 3,0 3,1 3,2 Bäbler, Balbina (2013). "Acragas". In Wilson, Nigel. Encyclopedia of Ancient Greece. Routledge. p. 8. ISBN 9781136788000.
- ↑ 4,0 4,1 Bennett, Michael J.; Paul, Aaron J.; Iozzo, Mario (2002). Magna Graecia: Greek Art from South Italy and Sicily. Hudson Hills. pp. 43–46. ISBN 9780940717718.
- ↑ 5,0 5,1 5,2 De Angelis, Franco (2016). Archaic and Classical Greek Sicily: A Social and Economic History. Oxford University Press. p. 115. ISBN 9780195170474.
- ↑ 6,0 6,1 "la Valle dei Templi di Agrigento" (PDF). regione.sicilia.it. Regione Siciliana. p. 21. Archived from the original (PDF) on 19 July 2016.
- ↑ 7,0 7,1 "Il Tempio della Concordia". comune.agrigento.it (in Italian). Comune di Agrigento.
- ↑ Barone et al. 2007, p. 49.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկորդիայի տաճար» հոդվածին։ |
|