Կլեմենս Շանյավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենս Շանյավսկի
Ծնվել էնոյեմբերի 23, 1849(1849-11-23)
ԾննդավայրԼյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 21, 1898(1898-03-21) (48 տարեկան)
Վախճանի վայրՕտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանLipowa Street cemetery, Lublin
Գրական անունKlemens Junosza[1]
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԱմուսինKarolina Szaniawska?
ԶավակներWładysław Junosza-Szaniawski?
Изображение автографа
 Klemens Junosza Վիքիպահեստում

Շանյավսկի Կլեմենս (լեհ.՝ Klemens Szaniawski, նոյեմբերի 23, 1849(1849-11-23), Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 21, 1898(1898-03-21), Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ գրող, վիպագիր, ֆելիետոնիստ, լրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենս Շանյավսկին ծնվել է 1849 թվականի նոյեմբերի 23-ին, Լյուբլին քաղաքում, դատախազի օգնականի ընտանիքում։

Վաղ տարիքում որբացել է, 1862-1865 թվականներին Լուկուվում և Սեդլցեում սովորել է պիարիստների մոտ։ Ծանր նյութական պայմանների պատճառով նա չի ավարտել դասընթացը և վերադարձել է Լյուբլին, որտեղ աշխատանքի է ընդունվել հաշվապահական պալատում[3]։

1875 թվականին նա բնակություն է հաստատել Վարշավայում, որտեղ աշխատել է որպես գույքի կառավարիչ, սկսել է իր կարիերան գրականության և լրագրության ոլորտում։

1877-1883 թվականներին եղել է «Էխո» (լեհ.՝ Echo) թերթի խմբագրության քարտուղար։ Որոշ ժամանակ նա խմբագրել է «Ճանապարհորդ» («Wędrowiec») շաբաթաթերթը։ Հոդվածներ է հրապարակել լյուբլինյան թերթերում։

Կլեմենս Շանյավսկին մահացել է 1898 թվականի մարտի 21-ին, Օտվոցկա առողջարանում, տուբերկուլյոզից։ Նրան թաղել են Լյուբլինի Լիպովա փողոցում գտնվող գերեզմանատան ընտանեկան գերեզմանում։

Գրողի պատվին Լյուբլինում և Կրակովում փողոցներ են անվանակոչվել։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Կլեմենս Շանյավսկին հրապարակել է իր առաջին գրական ստեղծագործությունները։ Մի շարք նովելների, պատմվածքների ժողովածունների, ֆելիետոնների, ուրվագծերի, էսսեների և զավեշտական փոքրիկ երկերի հեղինակ է։ Շանյավսկու ստեղծագործությունների հիմնական թեմաներն են եղել լեհ գյուղացիների, մանր ազնվականության, քաղաքաբնակների, վարշավյան հրեաների կյանքի ռեալիստական պատկերումը։

Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rola, 1884
  • Z mazurskiej ziemi, (պատմվածքների ժողովածու, (1884))
  • Z antropologii wiejskiej (1888)
  • Przy kominku, 1896 (պատմվածքների ժողովածու)
  • Pan sędzia, (պատմվածք,)1887))
  • Obrazki szare, (1890)
  • Z zapadłych kątów (1891)
  • Pająki, (պատմվածք, (1894))
  • Z Warszawy. Nowelle, (պատմվածքների և նովելների ժողովածու, (1894))
  • Z jednego strumienia (նովելների ժողովածու)
  • Żywota i spraw Symchy Borucha Kaltkugla ksiąg pięcioro, (1895)
  • Fotografie wioskowe, (1895)
  • Przy kominku (1896)
  • Z pola i z bruku, (1897)
  • Na zgliszczach, (1898)
  • Monologi (1894—1898)
  • Drobiazgi (մանր երգիծական ստեղծագործությունների ժողովածու, (1898)) և այլն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Юноша // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. «Юноша, Клеменс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Շանյավսկի» հոդվածին։