Օտվոցկ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
լեհ.՝ Otwock | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1877 թ. | ||||
Մակերես | 47,33 կմ² | ||||
ԲԾՄ | 100±1 մետր | ||||
Բնակչություն | ▲44 524 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 05-400–05-402 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WOT | ||||
Պաշտոնական կայք | otwock.pl | ||||
| |||||
Օտվոցկ (լեհ.՝ Otwock), քաղաք Լեհաստանում։ Նույնանուն շրջանի (պովիատի) վարչական կենտրոնն է Մազովեցյան վոևոդությունում։ Մտնում է Վարշավայի ագլոմերացիայի մեջ։ Զբաղեցնում է 47,31 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 44.873[2][3], խտությունը՝ 948,5 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Օտվոցկում է գտնվում Լեհաստանի միակ գիտահետազոտական միջուկային ռեակտորը՝ «Մարիա»-ն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտվոցկը գտնվում է Մազովեցյան վոևոդության կենտրոնական մասում, Վարշավայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Վիսլայի աջակողմյա վտակ Սվիդերի ձախ ափին, Վիսլայի միջին հոսանքի գետահովտի և Գարվոլինյան դաշտավայրի սահմանագծին։ Վիսլա գետը ծառայում է որպես քաղաքի բնական սահմանագիծ արևմուտքում[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական փաստաթղթերում Օտվոցկը առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում՝ Otwosko տեղանվանաձևով։ Պահպանվել է միջնադարում այստեղ կառուցված ամրոցը։ 1877 թվականին բնակավայրը երկաթուղով կապվել է Վարշավայի, Մլավայի, Լյուբլինի, Խելմնոյի հետ, և դա նոր թափ է հաղորդել նրա զարգացմանը։ Այստեղ կառուցվել են մի շարք առողջարաններ, ուր այցելել են նաև նշանավոր մարդիկ, այդ թվում՝ Յուզեֆ Պիլսուդսկին, Վլադիսլավ Ռեյմոնտը, որը Նոբելյան մրցանակի արժանացած իր Chłopi վեպը այստեղ է գրել։
Օտվոցկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1916 թվականին[5]։ 1936 թվականին Վարշավա-Օտվոցկ գիծը դարձել է Լեհաստանում առաջինը էլեկտրիֆիկացված երկաթուղին։
2-րդ աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանը նվաճած գերմանացի ֆաշիստները Օտվոցկում 1939 թվականի դեկտեմբերին հրեական գետտո են հիմնել; Բացի այդ, քաղաքի հոգեբուժական Zofiówka առողջարանում իրականացրել են Action T4 գործողությունը՝ բուժվող հոգեկան հիվանդների էֆթանազիայով[6][7]։ Գետտոն լուծարվել է 1942 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբերի 19-ը ընկած ժամանակամիջոցում, երբ շրջակա բնակավայրերի 12.000–15.000 հրեա բնակչության 75%-ին՝ շուրջ 8.000 մարդու նացիստները խումբ-խումբ կուտակել են Օտվոցկում ստեղծված ժամանակավոր հավաքավայրում և ապրանքատար վագոններով տեղափոխել Տրեբլինկայի ու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ նրանց բոլորին տանջամահ են արել[8]։ Մնացած հրեաներին խումբ-խումբ գնդակահարել են Ռեյմոնտա փողոցում[9]։
Օտվոցկը հայրենի քաղաքն է Իրենա Սենդլերի (1910 – 2008) և Քրիստինա Դանկոյի, ովքեր հազարավոր հրեա մանուկներ են մահից փրկել հոլոքոստի տարիներին (նրանք երկուսն էլ իսրայելական Yad Vashem-ի կողմից արժանացել են «Արդարամիտներ աշխարհի ժողովուրդների մեջ» տիտղոսի)։ Ֆաշիստական լծից Լեհաստանի ազատագրումից հետո Օտվոցկում հիմնվել է հոլոքոստից փրկված երեխաների մանկատուն[10]։ Ծնունդով Օտվոցկից էր նաև հրեական գետտոյի վերակացու պոլիցայ Ցալեկ Պերեխոդնիկը, ով հետագայում դարձել է գրող, գրել Bin ich ein Mörder? Das Testament eines jüdischen Ghetto-Polizisten («Մարդասպա՝ն եմ ես. գետտոյի հրեա պոլիցայի կտակարանը») գիրքը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտվոցկը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[14] [15].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրենա Սենդլեր (լեհ.՝ Irena Stanisława Sendlerowa,օրիորդական ազգանունը՝ Կժիժանովսկա լեհ.՝ Krzyżanowska; 1910—2008) — հակաֆաշիստական ընդհատակհա շարժման ակտիվիստուհի, արժանացել է «Արդարամիտ՝ աշխարհի ժողովուրդների մեջ» տիտղոսի հոլոքոստի ժամանակ շուրջ 2500 հրեա երեխաների փրկելու համար[16]
- Կարոլ Օլպինսկի (լեհ.՝ Karol Mieczysław Olpiński; 1876—1944) — լեհ իրավագետ, պետական, քաղաքական գործիչ, տերնոպոլյան առաջին վոևոդա, մահացել է նախկին Սվիդեր բնակավայրում (լեհ.՝ Świder)[17],, որը ներկայումս ընդգրկված է Օտվոցկի սահմաններում
- Սլավա Պշիբիլսկա (լեհ.՝ Sława Przybylska; 1931) — լեհ էստրադային երգչուհի, ապրում է Օտվոցկում[18].
- Մարեկ Յարոշևսկի (* 1944), լեհ գերմանագետ, գրականագետ
- Աննա Գրոձկա (* 1954), լեհ հասարակական-քաղաքական գործիչ
- Ցալեկ Պերեխոդնիկ (1916–1944), հրեա պոլիցայ Օտվոցկի գետտոյում։ Հեղինակել է Bin ich ein Mörder? Das Testament eines jüdischen Ghetto-Polizisten[19] գիրքը
- Պավել Վիպիխ (լեհ.՝ Paweł Wypych; 1968—2010) — լեհ պաշտոնյա, որ զոհվել է Սմոլենսկի մերձակայքում նախագահական Ту-154 ինքնաթիռի կործանման ժամանակ[20]
- Ուրշուլա Կելան (լեհ.՝ Urszula Kielan, 1960) — լեհ թեթևաթլետուհի, բարձրացատկորդուհի, 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[21]
- Լեոն Շատցշնայդեր (լեհ.՝ Leon Szatzsznajder; 1881—1972) — գերմանական ծագմամբ լեհ գեղանկարիչ[22]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Otwock, in: Guy Miron (Hrsg.): The Yad Vashem encyclopedia of the ghettos during the Holocaust. Jerusalem : Yad Vashem, 2009 ISBN 978-965-308-345-5, S. 564–566
- Paweł Ajdacki, Przedmoście Warszawa, PTTK Oddział Otwock, Otwock 2007.
- Paweł Ajdacki, Jacek Kałuszko, Otwock i okolice, Rewasz, Pruszków 2006.
- Paweł Ajdacki, Zbigniew Wiliński, Miejsca Pamięci Narodowej. Otwocka, Mazowieckiego PK i okolic, PTTK Oddział Otwock, Otwock 2008.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071412917021-0921237?var-id=1639616&format=jsonapi
- ↑ https://www.polskawliczbach.pl/Otwock |titulo=Otwock (Mazóvia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-23 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
- ↑ https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-23 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
- ↑ Otwock — miasto z dobrym klimatem. (լեհ.)
- ↑ Turystyczny Otwock. (լեհ.)
- ↑ The statistical data compiled on the basis of "Glossary of 2,077 Jewish towns in Poland" Archived 8 February 2016 at the Wayback Machine. by Virtual Shtetl Museum of the History of the Polish Jews Կաղապար:In lang, as well as "Getta Żydowskie," by Gedeon, Կաղապար:In lang and "Ghetto List" by Michael Peters at www.deathcamps.org/occupation/ghettolist.htm Կաղապար:In lang. Accessed 12 July 2011.
- ↑ "The War Against The Jews." The Holocaust Chronicle, 2009. Chicago, Il. Accessed 21 June 2011.
- ↑ Sabina Bauman, "Czwarty marsz" (The Fourth March of the Living) Archived 7 October 2011 at the Wayback Machine. Linia otwocka 26 September 2005.
- ↑ Społeczny Komitet Pamięci Żydów Otwockich i Karczewskich - działania w latach 2002-2007 Archived 2018-10-30 at the Wayback Machine. Sekcja terenowa Polskiej Rady Chrześcijan i Żydów (Otwock Branch of Poland’s Advisory of Christians and Jews Archived 9 June 2009 at the Wayback Machine.); Zbigniew Nosowski, President. Կաղապար:In lang
- ↑ A Time to Heal: The Story of the Children's Home in Otwock an online exhibition by Yad Vashem
- ↑ https://otwock.pl/miasta-blizniacze,m,mg,1,118
- ↑ Podpisanie aktu partnerstwa.
- ↑ Podpisanie aktu partnerstwa z Szumskiem.
- ↑ GUS։ [[[:Կաղապար:Pl-census2011-econ-groups-url]] «Ludność w miejscowościach statystycznych według ekonomicznych grup wieku. Stan w dniu 31.03.2011 r.» [Населення статистичних місцевостей за економічними групами віку. Стан на 31.03.2011]]։ Վերցված է 12 серпня 2018
- ↑ http://stat.gov.pl/metainformacje/slownik-pojec/pojecia-stosowane-w-statystyce-publicznej/861,pojecie.html |title=Pojęcia stosowane w statystyce publicznej |trans-title=Терміни, які використовуються в публічній статистиці |author=GUS |date= |accessdate=14 серпня 2018}}
- ↑ Ирена Сендлер(ռուս.)
- ↑ Piber A. Olpiński Karol Mieczysław (1876—1944) // Polski Słownik Biograficzny. — Wrocław — Warszawa — Kraków — Gdańsk : Zakład Narodowy Imienia Ossolińskich, Wydawnictwo Polskiej Akademii Nauk, 1977. — T. XXIІ/4, zeszyt 95. — S. 829. (լեհ.)
- ↑ Diamentowy jubileusz Sławy Przybylskiej. (լեհ.)
- ↑ „Bin ich ein Mörder?“. Die Tageszeitung, 1. Juli 1997
- ↑ Paweł Wypych Archived 2013-04-02 at the Wayback Machine.. (լեհ.)
- ↑ Kielan Urszula Archived 2019-04-17 at the Wayback Machine. // http://www.olimpijski.pl
- ↑ Szatzsznajder Leon // Polski Słownik Biograficzny. — Kraków — Warszawa, 2010. — T. XLVII/1, zeszyt 192. — S. 160. — ISBN 978-83-88909-86-3. (լեհ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օտվոցկ Վիքիպահեստում |
---|
- Town of Otwock, Պաշտոնական կայքէջը
- Otwock info site including local news
- Młody Otwock - The Young Otwock [organization], Otwock culture. Events(չաշխատող հղում)
- Otwock Photo Gallery
- Photo gallery
- Jewish Community in Otwock on Virtual Shtetl
- O Otwocku. (լեհ.)
- Portał miasta Otwocka . (լեհ.)
|