Կիրիլ Պեյչինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Պեյչինովիչ
մակեդոներեն՝ Кирил Пейчинович
Ծնվել է1770
ԾննդավայրTearce, Tearce Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էմարտի 7, 1845(1845-03-07)[1]
Վախճանի վայրԼեշոկի վանք, Tearce Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունգրող
 Kiril Peychinovich Վիքիպահեստում

Կիրիլ Պեյչինովիչ (բուլղար․՝ Кирил Пейчинович, մակեդոներեն՝ Кирил Пејчиновиќ, հին սլավոներեն` Күриллъ Пейчиновићь, սերբերեն` Кирил Пејчиновић, 1770, Tearce, Tearce Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 7, 1845(1845-03-07)[1], Լեշոկի վանք, Tearce Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), սրբազան ծառայող, կրոնական գրող և լուսավորիչ, եկեղեցական լեզվի փոխարեն ժամանակակից բուլղարերենի օգտագործման առաջին կողմնակիցներից, բուլղարական ազգային վերածննդի առաջին գործիչներից մեկը[2][3][4][5][6][7]։ Մակեդոնիայի Հանրապետությունում Պեյչինովիչը համարվում է ժամանակակից մակեդոնական գրականության առաջին գրողներից մեկը[8][9][10], քանի որ նրա աշխատանքների մեծ մասը գրված են իր հարազատ բարբառով, որը նա առավել տարածված էր համարում Ստորին Մյոզիայում[10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Պեյչինովիչի գերեզմանը

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեյչինովիչը ծնվել է այժմյան Մակեդոնիայի Հանրապետության տարածքի Պոլոգ շրջանի մեծ գյուղում (իր ժամանակ տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ)։ Նրա աշխարհիկ անունը հայտնի չէ։ Ըստ նրա գերեզմանաքարի գրության` նա նախնական կրթություն է ստացել Լեշոկ գյուղում։ Հավականան է` ավելի ուշ նա սովորել է Դեբարի մոտ գտնվող Բիգորսկի վանքում։ Կիրիլի հայրը` Պեյչինը, վաճառել է գյուղի իր ունեցվածքն ու եղբոր ու որդու հետ տեղափոխվել է Աթոս սրբազան լեռան Հիլանդար վանքը, որտեղ երեքն էլ հոգևորականներ են դարձել։ Պեյչինն վերցրել է Պիմեն, նրա եղբայրը` Դալմանթ, իսկ որդին` Կիրիլ անունները։ Ավելի ուշ Կիրիլը վերադարձել է Տետովո, այնտեղից մեկնել է Կիչև, Սուրբ Տիրամոր վանք, որտեղ էլ դարձել է աբեղա։

Մարկո վանքի վանահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականից Պեյչինովիչը դարձել է Սկոպյեից ոչ հեռու գտնվող Մարկո վանքի վանահայրը։ Վանքը, որ գտնվում էր Տորբեշիա շրջանում, Մարկով գետի ափին, պոմակների, թուրքական ու ալբանական գյուղերի միջև, ողբալի վիճակում էր։ Բացի հիմնական եկեղեցուց, մնացած գրեթե բոլոր շինություններն ավերված էին։ Այնտեղ անցկացրած 17 տարվա ընթացքում հայր Կիրիլը լուրջ ջանքեր է գործադրել` վանքը վերականգնելու ուղղությամբ` մեծ ուշադրություն դարձնելով հատկապես վանական գրադարանի վերակառուցմանն ու ընդլայնմանը։ Այս վանքում Կիրիլը գրել է իր ամենահայտնի աշխատանքներից մեկը` Книга сия Zovomaya Ogledalo: Աշխատանքը տպագրվել է 1816 թվականին, Բուդապեշտում։

Լեշոկ վանքի վանահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե ինչ պատճառով է հայր Կիրիլը թողել Մարկո վանքը։ Ըստ զրույցների, նրա և հույն միտրոպոլիտի միջև ծագած վեճը դարձել է նրա հեռացման պատճառը։ 1818 թվականին Պեյչոնովիչը կրկին մեկնում է Աթոս լեռ` տեսնելու իր հորն ու հորեղբորը, իսկ դրանից հետո դառնում է Աթանաս Ալեքսանդրացու վանքի վանահայր (վանքն ավերվել էր 1710 թվականին, ենիչերիների կողմից)։ Տեղացի բուլղարների օգնությամբ Կիրիլը վերականգնում է վանքը, որը 100 տարի լքված էր, և վերածում է այն բուլղարական ազգային ինքնագիտակցության կենտրոնի։ Կիրիլն իրեն նվիրում է լուսավորության, գրականության ու դաստիարակչական աշխատանքին։ Այստեղ նա դպրոց է բացում և փորձում է գրատպություն սկսել, քանի որ մեծ համոզմունք ուներ տպագիր գրքի կարևորության վերաբերյալ։ Հայր Կիրիլը Սալոնիկում վերականգնել է 1839 թվականին այրված տպարանը։ 1840 թվականին տպագրվել է Պեյչինովիչի երկրորդ գիրքը։ Հայր Կիրիլ Պեյչինովիչը մահացել է 1845 թվականի մարտի 12-ին, Լեշոկ վանքում, թաղված է եկեղեցու բակում։ 1934 թվականին Ռուսեի մարզի Բուրումլի գյուղն ի պատիվ հայր Կիրիլի անվանակոչվել է Պեյչինովիչ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Պեյչինովիչը երեք` երկու տպագիր և մեկ ձեռագիր գրքերի հեղինակ է։ Երեք գրքերն էլ կրոնական բովանդակություն ունեն։

Ogledalo, էջի անվանում
«Սփոփանք»
Պեյչինովիչի առաջաբանը Մեղավորների սփոփանքը գրքի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. James Franklin Clarke, Dennis P. Hupchick — «The pen and the sword: studies in Bulgarian history», Columbia University Press, 1988, ISBN 0-88033-149-6, page. 221 (.
  3. Becoming Bulgarian: the articulation of Bulgarian identity in the nineteenth century in its international context: an intellectual history, Janette Sampimon, Pegasus, 2006, ISBN 90-6143-311-8, pp. 119, 222.
  4. Developing cultural identity in the Balkans: convergence vs divergence, Raymond Detrez, Pieter Plas, Peter Lang, 2005, ISBN 90-5201-297-0, p. 178.
  5. Йоаким Кърчовски и Кирил Пейчинович.
  6. Афанасий Селищев. «Полог и его болгарское население. Исторические, этнографические и диалектологические очерки северо-западной Македонии», София, 1929.
  7. Йорданъ Ивановъ. «Българитe въ Македония. Издирвания за тeхното потекло, езикъ и народностъ», София, 1917.
  8. Виктор Фридман, «Модерниот македонски стандарден jазик и неговата врска со модерниот македонски идентитет», «Македонското прашање», «Евро-Балкан Прес», Скопjе, 2003
  9. Блаже Конески, «За македонскиот литературен jазик», «Култура», Скопjе, 1967
  10. 10,0 10,1 Teodosij Sinaitski, Konstantin Kajdamov, Dojran, 1994
  11. Күриллъ Пейчиновићь, Ѹтѣшенїе Грѣшнимъ: простїй Ѧзыкъ болгарский долнїѦ Мүссїи Скопсский и Тетовский

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Պեյչինովիչ» հոդվածին։