Լեշոկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեշոկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԴավանանքՄակեդոնական ուղղափառ եկեղեցի
ԹեմՄակեդոնական ուղղափառ եկեղեցի
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1818
Ներկա վիճակԿանգուն
ՆվիրվածԱթանաս Ալեքսանդրացի
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1818 թվական
Հիմնադրված1818
Քարտեզ
Քարտեզ
 Lešok Monastery Վիքիպահեստում

Լեշոկի վանք (մակեդոներեն՝ Лешочки манастир), Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու Տետովա-Գոստիվարական թեմի վանքերի համախումբ։ Տեղակայված է Տետովոյի համայնքում Շար-Պալանինայի հարավարևելյան լանջին, ծովի մակարդակից 638 մետր բարձրության վրա, ոչ հեռու Լեշոկ գյուղակից։ Շրջանի խոշորագույն հոգևոր, կրթական և զբոսաշրջային կենտրոն։

Այս հողում առաջին քրիստոնեական կառույցները թվարկվում են դեռ 1321-1331 թվականներից, տարեգիրները վկայում են այդ տեղանքից մոտ 500-800 մ հեռավորության վրա ոչ մեծ վանքի գոյության մասին՝ մոտիկ միջնադարյան Լեշչեկ քաղաքին և Լեշեչկա գետին։ Այդ վանքի մասին տեղեկությունները չափազանց սահմանափակ են, հետազոտողները մինչ այժմ չունեն որևէ գաղափար նրա ծագման մասին։ Ըստ ենթադրություններից մեկի՝ վանքը կառուցվել է Լազար իշխանի հրահանգով, մյուս ենթադրությունը որպես հիմնադիր է ընդունում սուրբ Անտոնիին, որը հետագայում դարձավ վանքի առաջին եպիսկոպոսը։ Այս տեսքով վանքը գործել է մի քանի դարեր շարունակ։

Ժամանակակից Լեշոկի վանքը, վանական ձեռագրերի համաձայն, նոր տեղում հիմնադրված է միտրոպոլիտ Նիկանորի կողմից 1600 թվականին։ Այդուհանդերձ, 1690 թվականին շրջանի մյուս քրիստոնեական կենտրոնների հետ ամբողջությամբ ոչնչացվել է Օսմանյան կայսրության թուրքերի կողմից։

Վանքի վերածնունդն սկսվել է միայն 128 տարի անց՝ 1818 թվականին, վանահայր Կիրիլլ Պեյչինովիչի ղեկավարությամբ։ 1879 թվականին այստեղ հայտնվեց Աստվածամոր վերափոխության եկեղեցին, իսկ 1925 թվականին կառուցվեց Աթանաս Ալեքսանդրացու եկեղեցին, այժմ այդ երկու կառույցները կազմում են վանքի հիմնական մասերը։ Վանական համալիրի բոլոր կառույցները տեղակայված են բոլոր կողմերից բարձր քարե պատերով շրջափակված բավականին լայն բակում։ Ներսում, եկեղեցիների մոտ գտնվում են երկու հանրակացարան, մատուռ, գրադարան, ճաշարան, մի քանի գինու մառան։ Կենտրոնական կառույցը երկհարկանի է՝ կղմինդրե տանիքով։

2001 թվականի կոնֆլիկտի ժամանակ վանքը ենթարկվեց ալբանական ծայրահեղականների հարձակմանը, ինչի արդյունքում շատ կառույցներ թալանվեցին և քանդվեցին, մասնավորապես պայթեցվեց սուրբ Աթանասի եկեղեցին[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Албанцы взорвали православную церковь». Независимая газета. 2001 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  2. «Албанские экстремисты захватили монастырь Святого Афанасия в селе Лешок». NEWSru.com. 2001 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.