Կիրիլ Պեյչինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիրիլ Պեյչինովիչ
բուլղար․՝ Кирил Пейчинович
Kirilpeichinovich.jpg
Ծնվել է1770
ԾննդավայրTearce, Polog Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էմարտի 7, 1845(1845-03-07)
Վախճանի վայրԼեշոկի վանք, Tearce Municipality, Polog Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Kiril Peychinovich Վիքիպահեստում

Կիրիլ Պեյչինովիչ (բուլղար․՝ Кирил Пейчинович, մակեդ.՝ Кирил Пејчиновиќ, հին սլավոներեն` Күриллъ Пейчиновићь, սերբերեն` Кирил Пејчиновић, 1770, Tearce, Polog Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 7, 1845(1845-03-07), Լեշոկի վանք, Tearce Municipality, Polog Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա), սրբազան ծառայող, կրոնական գրող և լուսավորիչ, եկեղեցական լեզվի փոխարեն ժամանակակից բուլղարերենի օգտագործման առաջին կողմնակիցներից, բուլղարական ազգային վերածննդի առաջին գործիչներից մեկը[1][2][3][4][5][6]: Մակեդոնիայի Հանրապետությունում Պեյչինովիչը համարվում է ժամանակակից մակեդոնական գրականության առաջին գրողներից մեկը[7][8][9], քանի որ նրա աշխատանքների մեծ մասը գրված են իր հարազատ բարբառով, որը նա առավել տարածված էր համարում Ստորին Մյոզիայում[9][10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Պեյչինովիչի գերեզմանը

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեյչինովիչը ծնվել է այժմյան Մակեդոնիայի Հանրապետության տարածքի Պոլոգ շրջանի մեծ գյուղում (իր ժամանակ տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ): Նրա աշխարհիկ անունը հայտնի չէ: Ըստ նրա գերեզմանաքարի գրության` նա նախնական կրթություն է ստացել Լեշոկ գյուղում: Հավականան է` ավելի ուշ նա սովորել է Դեբարի մոտ գտնվող Բիգորսկի վանքում: Կիրիլի հայրը` Պեյչինը, վաճառել է գյուղի իր ունեցվածքն ու եղբոր ու որդու հետ տեղափոխվել է Աթոս սրբազան լեռան Հիլանդար վանքը, որտեղ երեքն էլ հոգևորականներ են դարձել: Պեյչինն վերցրել է Պիմեն, նրա եղբայրը` Դալմանթ, իսկ որդին` Կիրիլ անունները: Ավելի ուշ Կիրիլը վերադարձել է Տետովո, այնտեղից մեկնել է Կիչև, Սուրբ Տիրամոր վանք, որտեղ էլ դարձել է աբեղա:

Մարկո վանքի վանահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականից Պեյչինովիչը դարձել է Սկոպյեից ոչ հեռու գտնվող Մարկո վանքի վանահայրը: Վանքը, որ գտնվում էր Տորբեշիա շրջանում, Մարկով գետի ափին, պոմակների, թուրքական ու ալբանական գյուղերի միջև, ողբալի վիճակում էր: Բացի հիմնական եկեղեցուց, մնացած գրեթե բոլոր շինություններն ավերված էին: Այնտեղ անցկացրած 17 տարվա ընթացքում հայր Կիրիլը լուրջ ջանքեր է գործադրել` վանքը վերականգնելու ուղղությամբ` մեծ ուշադրություն դարձնելով հատկապես վանական գրադարանի վերակառուցմանն ու ընդլայնմանը: Այս վանքում Կիրիլը գրել է իր ամենահայտնի աշխատանքներից մեկը` Книга сия Zovomaya Ogledalo: Աշխատանքը տպագրվել է 1816 թվականին, Բուդապեշտում:

Լեշոկ վանքի վանահայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե ինչ պատճառով է հայր Կիրիլը թողել Մարկո վանքը: Ըստ զրույցների, նրա և հույն միտրոպոլիտի միջև ծագած վեճը դարձել է նրա հեռացման պատճառը: 1818 թվականին Պեյչոնովիչը կրկին մեկնում է Աթոս լեռ` տեսնելու իր հորն ու հորեղբորը, իսկ դրանից հետո դառնում է Աթանաս Ալեքսանդրացու վանքի վանահայր (վանքն ավերվել էր 1710 թվականին, ենիչերիների կողմից): Տեղացի բուլղարների օգնությամբ Կիրիլը վերականգնում է վանքը, որը 100 տարի լքված էր, և վերածում է այն բուլղարական ազգային ինքնագիտակցության կենտրոնի: Կիրիլն իրեն նվիրում է լուսավորության, գրականության ու դաստիարակչական աշխատանքին: Այստեղ նա դպրոց է բացում և փորձում է գրատպություն սկսել, քանի որ մեծ համոզմունք ուներ տպագիր գրքի կարևորության վերաբերյալ: Հայր Կիրիլը Սալոնիկում վերականգնել է 1839 թվականին այրված տպարանը: 1840 թվականին տպագրվել է Պեյչինովիչի երկրորդ գիրքը: Հայր Կիրիլ Պեյչինովիչը մահացել է 1845 թվականի մարտի 12-ին, Լեշոկ վանքում, թաղված է եկեղեցու բակում: 1934 թվականին Ռուսեի մարզի Բուրումլի գյուղն ի պատիվ հայր Կիրիլի անվանակոչվել է Պեյչինովիչ:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Պեյչինովիչը երեք` երկու տպագիր և մեկ ձեռագիր գրքերի հեղինակ է: Երեք գրքերն էլ կրոնական բովանդակություն ունեն:

Ogledalo, էջի անվանում
«Սփոփանք»
Պեյչինովիչի առաջաբանը Մեղավորների սփոփանքը գրքի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Franklin Clarke, Dennis P. Hupchick — «The pen and the sword: studies in Bulgarian history», Columbia University Press, 1988, ISBN 0-88033-149-6, page. 221 (.
  2. Becoming Bulgarian: the articulation of Bulgarian identity in the nineteenth century in its international context: an intellectual history, Janette Sampimon, Pegasus, 2006, ISBN 90-6143-311-8, pp. 119, 222.
  3. Developing cultural identity in the Balkans: convergence vs divergence, Raymond Detrez, Pieter Plas, Peter Lang, 2005, ISBN 90-5201-297-0, p. 178.
  4. Йоаким Кърчовски и Кирил Пейчинович.
  5. Афанасий Селищев. «Полог и его болгарское население. Исторические, этнографические и диалектологические очерки северо-западной Македонии», София, 1929.
  6. Йорданъ Ивановъ. «Българитe въ Македония. Издирвания за тeхното потекло, езикъ и народностъ», София, 1917.
  7. Виктор Фридман, «Модерниот македонски стандарден jазик и неговата врска со модерниот македонски идентитет», «Македонското прашање», «Евро-Балкан Прес», Скопjе, 2003
  8. Блаже Конески, «За македонскиот литературен jазик», «Култура», Скопjе, 1967
  9. 9,0 9,1 Teodosij Sinaitski, Konstantin Kajdamov, Dojran, 1994
  10. Күриллъ Пейчиновићь, Ѹтѣшенїе Грѣшнимъ: простїй Ѧзыкъ болгарский долнїѦ Мүссїи Скопсский и Тетовский

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]