Բիգորսկի վանք
| Բիգորսկի վանք մակեդոներեն՝ Свети Јован Бигорски | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մակեդոնիա |
| Թեմ | Մակեդոնական ուղղափառ եկեղեցի |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ժառանգության կարգավիճակ | heritage site in North Macedonia? |
| Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
| Հիմնադիր | Հյուսիսային Մակեդոնիա |
| Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1020 թվական |
| Հիմնադրված | 11-րդ դար |
![]() | |
![]() | |
| 41°37′19″N 20°36′42″E / 41.621944444444°N 20.611666666667°E | |
| bigorski.org.mk(մակեդ.)(անգլ.) | |
Բիգորսկի սուրբ Հովհաննես Մկրտչի վանք (մակեդոներեն՝ Бигорски манастир), Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու անկանոն վանք՝ տեղակայված Մակեդոնիայի հյուսիս-արևմուտքում, Դեբար-Գոստիվարի ուղիղ ճանապարհի մոտ, ընկած է Բիստրի լանջին, Ռադիկա գետի ափին՝ Ռոստուշե, Վելեբրդո, Բուտիշե և Տրեբիշտա գյուղերի միջև։ «Բիգորսկ» անվանումը կապված է վանքի տուֆից կառուցված լինելու հետ (մակեդոներեն՝ «бигор»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը հիմնադրվել է 1020 թվականին։ Ըստ լեգենդի վանքը հայտնվել է այն տեղում, որտեղ վանական Հովհաննեսը գետից հանել է հրաշագործ Հովհաննես Մկրտիչի սրբապատկեր։

16-րդ դարում վանքը ավերվեց թուրքերի կողմից։ Թուրքական տիրակալությունից հետո վանքի տարածքում մնացել էր միայն ոչ մեծ եկեղեցի։ Հովհաննես Մկրտիչի սրբապատկերը խորհրդավոր ձևով անհայտացավ, ըստ լեգենդի ամբողջականորեն պահպանված տեսքով վերադարձվել է ավելի ուշ՝ այն նույն տեղում, որտեղից հայտնաբերվել էր։
Վանքի վերականգնումը սկսվեց միայն 1743 թվականին Իլարիոն վանահոր կողմից։
Վանքի տաճարի պատկերակալը ամենահայտնին է Մակեդոնիայում։ Այն ստեղծվել է 1829—1835 թվականներին։ Պատկերակալի ստեղծողներն են Պյոտր Ֆիլիպով-Գարկատան և նրա եղբայր Մարկոն Գարի գյուղից, Մակրարիջ Ֆրկովսկին Գալիկնիկ գյուղից և Ավրամ Դիկովը Վազիլ ու Ֆիլիպ որդիների հետ Օզոի գյուղից։ Պատկերակալը բաժանված է վեց աստիճանների։ Գեղարվեստական փորագրումն իրենից ներկայացնում է բուսական զարդաքանդակ։ 1885 թվականին ստեղծվեց Հովհաննես Մկրտիչի արծաթե սրբապատկերի շրջանակը, որում այն պահպանվում է մինչ օրս։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Димитров Б. Християнството в българските земи. Български манастири. София, 2001

