Տետովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Տետովո
մակեդ.՝ Тетово
ալբ․՝ Tetova
Դրոշ Զինանշան
Flag of Tetovo Municipality.svg Coat of arms of Tetovo Municipality, Macedonia.svg

20090715 Tetovo view from the mountain.jpg
Կոորդինատներ: 42°0′37″ հս․ լ. 20°58′17″ ավ. ե. / 42.01028° հս․. լ. 20.97139° ավ. ե. / 42.01028; 20.97139
Երկիր Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Շրջան Պոլոգի շրջան
Համայնք Տետովոյի համայնք
Առաջին հիշատակում XIV դար
Այլ անվանումներ Կալականդելեն
Մակերես 1,068 կմ²
ԲԾՄ 300 մ
Խոսվող լեզուներ մակեդոներեն
Բնակչություն 52 915 մարդ (2002)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +389 044
Փոստային ինդեքս 1200
Փոստային ինդեքսներ 1200
Ավտոմոբիլային կոդ TE
Պաշտոնական կայք kocani.gov.mk
##Տետովո (Մակեդոնիա)
Red pog.png

Տետովո (մակեդ.՝ Тетово, ալբ․՝ Tetova), քաղաք Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է Շար լեռնազանգվածի ստորոտին՝ Պոլոգ պատմաաշխարհագրական տարածաշրջանում։ Քաղաքի միջով է հոսում Պենա գետը։ Տետովոն տեղակայված է ծովի մակարդակից 300 մ բարձրության վրա։

Քաղաքի բնակչությունը կազմում է 52 915 մարդ՝ ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների։ Տետովոյում գործում են երկու համալսարաններ՝ Տետովոյի պետական համալսարանն ու Հարավարևելաեվրոպական միջազգային համալսարանը։ Տետովոյի միջով է անցնում Սկոպյեից Գոստիվար ձգվող մայրուղին։

Ըստ լեգենդի՝ քաղաքն անվանակոչվել է Տետո հերոսի պատվին, ով քաղաքը մաքրել է օձերից։

Պենա գետը Տետովոյում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետովոն հիմնադրվել է XIII դարում Սուրբ Աստվածամոր եկեղեցու շուրջը։ Այն որպես ուղղափառների ոչ մեծ գյուղ էր և կոչվում էր Խտետովո։ XIV դարի վերջին Տետովոն, ինչպես և ողջ Մակեդոնիան, գրավվեց Օսմանյան կայսրության կողմից։ XV դարում Մակեդոնիայում իսլամադավան բնակչության ավելացմանը զուգահեռ սկսեցին կառուցվել մզկիթներ, բաղնիքներ ու շուկաներ։ Տետովոն դարձավ առևտրական կարևոր կենտրոն տեղացի հողագործների ու արհեստավորների համար։ Այն ուներ նաև պաշտպանական կարևոր նշանակություն։ Թուրքական տիրապետության տարիներին քաղաքը կոչվում էր Կալկանդելեն։ XIX դարում Տետովոյի բնակչությունն սկսեց աճել շրջակա գյուղերի բնակչության հաշվին՝ հասնելով մինչև 4500։ 1912 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմից հետո, Տետովոն անցավ Սերբիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տետովոն ղեկավարվում էր Իտալիայի ու նրան հարող Ալբանիայի կողմից։ Մակեդոնիայի Կոմունիստական կուսակցությունը ձևավորվել է 1943 թվականի մարտի 19-ին Տետովոյում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում բնակվում է 52 915 մարդ։ Տետովոյի բնակչությունն ունի հետևյալ էթնիկական կազմը.

Ազգություն Թվաքանակ
Մակեդոնացիներ 18 555 (35,07 %)
Ալբանացիներ 28 897 (54,61 %)
թուրքեր 1 878 (3,55 %)
Գնչուներ 2 352 (4,44 %)
Առումիններ 13
Սերբեր 587
Բոսնիացիներ 156
Այլ 419 (1,17 %)

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]