Կիրան Դեսայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրան Դեսայ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1971(1971-09-03)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Բենինգթոնի քոլեջ և Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց
ԵրկերԱվերված ժառանգություն
Մասնագիտությունվիպասան և գրող
Ծնողներմայր՝ Anita Desai?
Պարգևներ և
մրցանակներ
 Kiran Desai Վիքիպահեստում

Կիրան Դեսայ (անգլ.՝ Kiran Desai, սեպտեմբերի 3, 1971(1971-09-03)[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), ԱՄՆ-ում բնակվող հնդիկ գրող։ 2006 թվականին նրա «Ավերված ժառանգություն» վեպը ստացել է Բուքերյան մրցանակ։ Կիրան Դեսայն այդ մրցանակին արժանացած ամենաերիտասարդ գրողն է։

Հայտնի գրող Անիտա Դեսայի դուստրն է։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրան Դեսայը ծնվել և մինչև 14 տարեկան ապրել է Նյու Դելիում։ Մեկ տարով մոր հետ տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, այմուհետև ԱՄՆ։ Այնտեղ գրական կրթություն ստացել է Բեննինգտոնի, Հոլինսի քոլեջներում, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրանի գործն առաջին անգամ նկատվել է 1997 թվականին, երբ The New Yorker ամսագիրը հրապարակել է Սալման Ռուշդիի խմբագրած 20-րդ դարի երկրորդ կեսին հնդկական գրականության անթոլոգիան (անգլ.՝ Strange Happenings in the Guava Orchard was the closing piece):

1998 թվականին հրապարակվել է նրա առաջին վեպը՝ (անգլ.՝ «Hullabaloo in the Guava Orchard»): Կիրան Դեսայի երկրորդ վեպը՝ «Ավերված ժառանգությունը», լույս է տեսել 2006 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Դեսայ» հոդվածին։