Կենիտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կենիտրա
قنيطرة[1]
ֆր.՝ Kenitra[1][2]
ֆր.՝ Port-Lyautey[2]
Զինանշան

ԵրկիրՄարոկկո Մարոկկո
Հիմնադրված է1912 թ.
Մակերես650 կմ²
ԲԾՄ26 մետր
Բնակչություն431 282 մարդ (2014)[1][3]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ14000
Պաշտոնական կայքkenitra.ma
Կենիտրա (Մարոկկո)##
Կենիտրա (Մարոկկո)

Կենիտրա (արաբ․՝ القنيطرة‎‎, «փոքր կամուրջ», «կամրջակ»), քաղաք Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում, Սեբու գետի նավահանգիստն է։ Տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի ափից 12 կմ հեռավորության վրա և մայրաքաղաք Ռաբաթից 40 կմ դեպի հյուսիս։ Գարբ-Շրարդա-Բենի-Խսեն մարզի վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Մարոկկոյի վրա Ֆրանսիայի պրոտեկտորատի ստեղծումը ժամանակակից քաղաքի տեղում կար միայն ամրոց («Կասբա»)։ Քաղաքը հիմնադրվել է 1912 թվականին առաջին ֆրանսիացի գեներալ-նահանգապետ Յուբեր Լիոթեի կողմից, որը նպատակ ուներ զարգացնել երկրի՝ Ատլանտյան ափի քաղաքների և արևելքում գտնվող Ֆեսի, Մեկնեսի միջև առևտուրը։

Կենիտրայի նավահանգիստը բացվել է 1913 թվականին։ 1933 թվականին ֆրանսիացիները քաղաքին տվել են Պորտ Լիոտե պաշտոնական անվանումը[4]։ 1956 թվականին՝ Մարոկկոյի անկախացումից հետո, քաղաքը վերադարձել է իր նախնական անվանմանը՝ Կենիտրա։

70-ական թվականներից Կենիտրայում տեղակայված է եղել ռազմաբազան, որի տարածքի մի մասը զբաղեցնում էին ամերիկացի զինվորականները։ 1991 թվականին ամերիկացիները լքել են Կենիտրայի ռազմաբազան։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենիտրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.3
(63.1)
18.1
(64.6)
19.5
(67.1)
20.6
(69.1)
22.8
(73)
24.8
(76.6)
27.4
(81.3)
27.9
(82.2)
27.1
(80.8)
24.7
(76.5)
21.1
(70)
18.0
(64.4)
22.4
(72.3)
Միջին օրական °C (°F) 12.3
(54.1)
13.3
(55.9)
14.4
(57.9)
15.7
(60.3)
18.1
(64.6)
20.6
(69.1)
23.0
(73.4)
23.3
(73.9)
22.2
(72)
19.4
(66.9)
15.9
(60.6)
13.0
(55.4)
17.6
(63.7)
Միջին ցածր °C (°F) 7.2
(45)
8.5
(47.3)
9.3
(48.7)
10.9
(51.6)
13.4
(56.1)
16.3
(61.3)
18.6
(65.5)
18.7
(65.7)
17.4
(63.3)
14.1
(57.4)
10.7
(51.3)
8.0
(46.4)
12.8
(55)
Տեղումներ մմ (դյույմ) 97.6
(3.843)
94.6
(3.724)
74.9
(2.949)
67.3
(2.65)
37.8
(1.488)
5.8
(0.228)
0.4
(0.016)
0.6
(0.024)
10.7
(0.421)
63.0
(2.48)
130.0
(5.118)
135.9
(5.35)
718.6
(28.291)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.3 12.7 12.2 11.0 7.6 2.9 0.3 0.7 2.8 8.6 13.3 14.0 98.4
Միջին ամսական արևային ժամ 165.0 170.4 229.8 255.8 296.7 302.9 326.5 312.8 263.8 227.2 174.6 161.4 2886,9
աղբյուր: NOAA[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան տիեզերքից

Կենիտրայի տնտեսությունը հիմնված է գործվածքների, ծխախոտի արտադրության, ձկան վերամշակման, ինչպես նաև ցիտրուսի, ցորենի և բանջարեղենի աճեցման վրա։ Այստեղ արդյունահանվում է ցինկ, նավթ և բնական գազ։ Կան սննդի (հիմնականում պահածոների, ալրաղացային) արդյունաբերության ձեռնարկություններ։

Քոլեջներ և համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Université Ibn Tofail
  • ENCG Kénitra (École Nationale de Commerce et de Gestion de Kénitra)
  • HECI Kénitra (Hautes Études Commerciales et Informatiques)

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենիտրայում կա երկու երկաթուղային կայան՝ Կենիտրա-Վիլլը և Կենիտրա-Մեդինան։ Էլեկտրագնացքները յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ գնում են Ռաբաթ և Կասաբլանկա։ Այնտեղ կարելի է հասնել նաև երթային ավտոբուսով։ Որպես հասարակական տրանսպորտ քաղաքում գործում են ավտոբուսներ։ Կա նաև 2 տեսակի տաքսի։ Առաջինը ֆիքսված գնով և երթուղով «մեծ տաքսին» է, որը կարող է տեղավորել մինչև 6 ուղևոր։ Նման տաքսիով կարելի է հասնել մոտակա գյուղեր՝ կախված երթուղուց։ Իսկ «փոքր տաքսիով» կարելի է հասնել քաղաքի ցանկացած վայր։ Նման տաքսիում ուղևորների առավելագույն քանակը 3-ն է։

Հայտնի բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսմայել Ֆերուկի՝ ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ
  • Սաիդ Աուիտա՝ մարոկացի թեթև աթլետ
  • Պյոտր Շերեմետև՝ ճարտարապետ, մեկենաս և հասարակական գործիչ
  • Մարինա Դմիտրիևի Շերեմետև՝ Մարոկկոյի ուղղափառ համայնքի նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2014 Moroccan census / High Commission for Planning
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. http://rgph2014.hcp.ma/file/166326/
  4. Порт-Лиоте // Полупроводники — Пустыня. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 187. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 27). — ISBN 978-5-85270-364-4.
  5. «Kenitra Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենիտրա» հոդվածին։