Կենդրանց
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Կենդրանց | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Գավաշի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Կենդրանց (Գինդրանց), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում, Վանա լճից հարավ։ Գտնվում է համանուն դաշտում, հյուսիսից շրջապատված է լեռներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդրանց գյուղը 1909 թվականին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար եկեղեցի և Ս. Պողոս անունով կիսականգուն վանք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 366, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 366)։ |
|