Կարպո Աչիմովիչ-Գոդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպո Աչիմովիչ-Գոդինա
Ծննդյան թիվ՝հունիսի 26, 1943(1943-06-26)[1] (80 տարեկան)
Ծննդավայր՝Սկոպիե, Բուլղարիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն՝ Սլովենիա
 Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0009902

Կարպո Աչիմովիչ-Գոդինա կամ Կարլո Գոդինա (սլովեն.՝ Karpo Ačimović-Godina, հունիսի 26, 1943(1943-06-26)[1], Սկոպիե, Բուլղարիայի թագավորություն[2]), սլովենացի կինոօպերատոր և կինոռեժիսոր։ Համարվում է «հարավսլավական սև ալիք» դարաշրջանի ռեժիսոր 1964-1973 թվականներին[3]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպո Աչիմովիչ-Գոդինան ծնվել է Բուլղարիայի թագավորությունում՝ Սկոպյեում։ Գոդինան հայտնի է և՛ որպես օպերատոր, և՛ որպես ռեժիսոր։ Ժելիմիր Ժիլնիկի «Վաղ աշխատություններ» ֆիլմի օպերատորն է եղել Գոդինան, որը 1969 թվականին Բեռլինի կինոփառատոնին հաղթել է[4]։ 1990 թվականին «Արհեստական դրախտ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որի օպերատորը նույնպես նա է[5]։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանել է Կարպո Աչիմովիչ-Գոդինան «Մեդուզայի լողը» ֆիլմն է՝ 1980 թվականին ստեղծված[6]։ Նույն թվականին Կարլո Գոդինան Ֆրանց Պրեշերենի մրցանակի դափնեկիր է դառնում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965- Խաղ (Divjad, կարճամետրաժ ֆիլմ)
  • 1966- A.P. (Anno Passato) (կարճամետրաժ ֆիլմ)
  • 1970- Պուպիլի Ֆերկեֆերկի տապակած ուղեղը (Gratinirani mozak Pupilije Ferkeverk, կարճամետրաժ ֆիլմ)
  • 1971- Առողջ մարդիկ ուրախանում են (Zdravi ljudi za razonodu, փաստագրական կարճամետրաժ ֆիլմ)
  • 1972- Սիրո արվեստի մասին կամ ֆիլմ 14441 քառակուսի այն կողմ (O ljubavnim veštinama ili film sa 14441 kvadratom, փաստագրական ֆիլմ)
  • 1980- Մեդուզայի լողը (Splav Meduze)
  • 1990- Արհեստական դրախտ (Umetni raj)
  • 2002- Ո՞րտեղ է «Հյուսիսային աստղը» (Kam je izginila Stella del nord?)

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969- Վաղ աշխատություններ (ռեժիսոր՝ Ժելիմիր Ժիլնիկի)
  • 1972- Հարվածայինի կյանքի դրվագները (ռեժիսոր՝ Բատա Չենգիչ)
  • 1978- 26 նկարների օկուպացիան (ռեժիսոր՝ Լորան Զաֆրանովիչ)
  • 1983- Նամակ- գլուխ (ռեժիսոր՝ Բատա Չենգիչ)
  • 1985- Բժիշկ (ռեժիսոր՝ Վոյկո Դուլետիչ)
  • 1988- Պարաշուտիստ (ռեժիսոր՝ Ֆրենկ դե Պալմա)
  • 1988- Ճանապարհորդություն դեպի հարավ (ռեժիսոր՝ Խուան Բաուտիստա Ստագնարո)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1056005912 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Karpo Godina - Retrospective». k3festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  4. «berlinale.de». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  5. «Festival de Cannes: Artificial Paradise». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Karpo Godina, Filmkollektiv Frankfurt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպո Աչիմովիչ-Գոդինա» հոդվածին։