Ժելիմիր Ժիլնիկ
![]() սերբ.՝ Желимир Жилник | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1942[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Ցրվենի Կրստ, Axis occupation of Serbia |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID ID 0956507 |
zilnikzelimir.net |
Ժելիմիր Ժիլնիկ (սերբ.՝ Желимир Жилник, սերբախորվաթ․՝ Želimir Žilnik, սեպտեմբերի 8, 1942[1][2], Ցրվենի Կրստ, Axis occupation of Serbia), հարավսլավացի, սերբ կինոռեժիսոր, Հարավսլավիայի Սև ալիք (սերբ.՝ Црни талас, սերբախորվաթ․՝ Crni talas, անգլ.՝ Yugoslav Black Wave) կինոմատոգրաֆիայի գեղարվեստական շարժման ներկայացուցիչներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժելիմիր Ժիլնիկը ծնվել է 1942 թվականին Կարմիր խաչի (սերբ.՝ Црвени крст) համակենտրոնացման ճամբարում, որտեղ նրա մայրը՝ հարավսլավացի պարտիզանուհի, Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության հակաֆաշիստ Միլիցա Ժիլնիկը ձերբակալված էր[3]։ Փախուստի ընթացքում նորածնին մյուս բանտարկյալները կարողացել են փոխանցել հարազատներին, սակայն մայրը շուտով գնդակահարվել է։ Հայրը՝ պարտիզանական շարժման ակտիվիստ Սլոբոդան «Կոնրադ» Ժիլնիկը, 1944 թվականին գնդակահարվել է չետնիկների կողմից։
Ժելիմիրը մեծացել է Նովի Սադում մորական ծնողների և մորաքրոջ մոտ։ 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել տեղական երիտասարդական ստեղծագործական միավորումում, որտեղ էլ տարվել է կինոմատոգրաֆիայով։ Նովի Սադի կինոակումբում սկսել է նկարահանել կարճամետրաժ փորձարարական ֆիլմեր։ Ստեղծագործական վաղ փուլերում Ժելիմիր Ժիլնիկի նպատակն է եղել հասնել «կոպիտ», գրեթե հակագեղարվեստական գեղագիտության։
Նովի Սադի համալսարանում հետաքրքրվել է սոցիոլոգիայով, սակայն տվյալ դասընթացի բացակայության պատճառով ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ։ 1965 թվականին որպես ասիստենտ աշխատել է Բելգրադի Avala ստուդիայում, 1967 թվականին որպես երկրորդ ռեժիսոր հանդես է եկել Դուշանա Մակավեևայի խմբում «Սիրային պատմություն կամ հեռախոսավարի ողբերգությունը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Հետագայում երկար տարիներ երկու ռեժիսորներն էլ պահպանել են բարեկամական և գործարար հարաբերությունները։
1967 թվականին որպես ռեժիսոր ներկայացրել է «Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որն արժանացել է Հարավսլավիայի երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի մրցանակին և «Էկրան» ազգային կինոամսագրի մրցանակին։ 1968 թվականին նկարահանել է «Գործազրկություն» կարճամետրաժ վավերագրական ֆիլմն աշխատող միգրանտների մասին, ովքեր փորձում են աշխատանք գտնել ինչպես տանը՝ Հարավսլավիայում, այնպես էլ՝ արտերկրում։ Ֆիլմը Օբերհաուզենի կինոփառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի։ 1969 թվականին Օբերհաուզենի կինոփառատոնում արժանացել է ևս մեկ մրցանակի «Հունիսյան խռովություն» ֆիլմի համար, որտեղ ներկայացվել է 1968 թվականին Բելգրադի ուսանողական ցույցերը, որոնք տեղի էին ունեցել անմիջապես Փարիզի մայիսյան իրադարձություններից հետո։ Այս վավերագրական ֆիլմը դարձել է Եվրոպայի պատմության անհանգիստ ժամանակների վառ արտահայտումը և հող է նախապատրաստել Ժելիմիրի «Վաղ գործեր» լիամետրաժ ֆիլմի համար։ Քննադատները հաճախ այս ֆիլմը համարում են Հարավսլավիայի սև ալիքի գեղարվեստական առանձնահատկություններն արտահայտող ֆիլմ՝ սյուժեի ոչ ավանդական ներկայացման ձևեր, սուր սոցիալական խնդիրների քննարկում, սև հումոր, ճակատագրական ավարտ[3]։ Չնայած ֆիլմը Բեռլինում արժանացել է Ոսկե արջ մրցանակի, իշխանությունները բացասաբար արձագանքեցին ֆիլմին։ Կառավարական մարմինների հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքի համար 1970-ականներին ռեժիսորը բախվել է գրաքննության։ 1980-ականներից սկսած Ժիլնիկը ձևավորել է իր յուրատեսակ վավերագրական դրամայի լեզուն, որը լայնորեն կիրառել է 1990-ականներին Բալկանների քաղաքական լարումներն արտացոլելու համար, այնուհետև անդրադարձել է Եվրոպական Միության սահմանների հսկողության հարցին՝ փախստականների ու ներգաղթյալների խնդիրներն արծարծելով «Եվրոպա ամրոցը», «Քենեդի» ֆիլմերում։ Հետագա ֆիլմերում՝ «Կապիտալիզմի հին դպրոցը», «Մի կին, մի դար», «Պիրիկան կինոյի մասին», «Նպատակակետը՝ Սերբիա» անդրադարձել է վիճելի հասարակական համակարգերի արժեսանդղակի պատմությանը[4]։
2016 թվականին Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերից ներկայացվել են Ոսկե ծիրան կինոփառատոնի հետահայաց ցուցադրություն ծրագրում[5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիմի անունը |
---|---|
1967 | Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը |
1968 | Փոքրիկ պիոներները |
1968 | Գործազուրկները |
1969 | Հունիսյան խռովություն |
1969 | Վաղ գործեր |
1971 | Սև ֆիլմ |
1972 | Կանայք են գալիս |
1972 | Ազատություն կամ մուլտֆիլմեր |
1973 | Յազակի ապստամբությունը |
1974 | Հայտ |
1974 | Հրապարակային մահապատիժ |
1975 | Չգիտեմ՝ ինչ է նշանակում |
1975 | Հրաժեշտ |
1975 | Հաշվառում |
1975 | Պետության պաշտպանության տակ |
1975 | Տան օրդերներ |
1976 | Դրախտ. իմպերիալիստական կատակերգություն |
1977 | Շուկայի մարդիկ |
1977 | Բորա Յոկսիմովիչի ողբերգությունն ու կատակերգությունը |
1978 | 45-ի աստղերն են պտտվում քո գլխում |
1978 | Յոթ հունգարական բալլադ |
1979 | Կամավորները |
1980 | Բուդա Բրակուշի հիվանդությունն ու ապաքինումը |
1981 | Վերա և Էրժիկա |
1982 | Դրագոլյուբ և Բոգդան. էլեկտրականություն |
1983 | Պավլե Հրոմիշի առաջին եռամսյակը |
1984 | Երկրորդ սերունդ |
1984 | Ստանիմիրն իջնում է |
1985 | Բարի լույս, Բելգրադ |
1986 | Քաղաքում գեղեցիկ կանայք են շրջում |
1986 | Գայթող ոչխարը |
1987 | Թեժ չեկեր |
1988 | Բրուքլին-Գուսինյե |
1988 | Ինչպես էր կոփվում պողպատը |
1989 | Վետերանը |
1990 | Սև-սպիտակ |
1993 | Դանուբ, Վուկովար գյուղ |
1994 | Տիտոն երկրորդ անգամ սերբերի մեջ |
1995 | Մարմարե հետույք |
1996 | Ձվեր նետելով |
1997 | Հանուն Էլլայի |
1998 | Ճանապարհորդելու կիրք |
2000 | Եվրոպա ամրոցը |
2000 | «Կոսմո»-ի աղջիկները |
2002 | EXIT-ն առավոտյան |
2003 | Քենեդին տուն է վերադառնում |
2005 | Հարևան Եվրոպան |
2005 | Որտե՞ղ է եղել Քենեդին երկու տարի շարունակ |
2006 | Օճառ Դանուբի օպերայում |
2007 | Քենեդին ամուսնանում է |
2009 | Կապիտալիզմի հին դպրոցը |
2011 | Մի կին, մի դար |
2013 | Պիրիկան կինոյի մասին |
2014 | Մեր մարդը Գաբոնում |
2015 | Նպատակակետը՝ Սերբիա |
2016 | Ջրհեղեղից հետո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Greg DeCuir Jr. (№ 4, 2010)։ «Old School Capitalism: An Interview with Zelimir Zilnik» (անգլերեն)։ Cineaste Publishers, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-02-09
- ↑ Ժելիմիր Ժիլնիկի մասին Ոսկե ծիրանի կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերից Ոսկե ծիրանի կինոփառատոնի հետահայաց ցուցադրություն ծրագրում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-14-ին։ Վերցված է 2016-07-06

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժելիմիր Ժիլնիկ Internet Movie Database կայքում
- Home Page
- Želimir Žilnik: Kad-tad isplivat će sve skriveno iz službene povijesti
- Wolfram Schuette, "Critical and destructive: Zelimir Zilnik's 'Early Works'", in: ART IN SOCIETY, No. 3 (http://www.art-in-society.de/AS3/Schuette.shtml)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժելիմիր Ժիլնիկ կատեգորիայում։ |