Ցրվենի Կրստ (համակենտրոնացման ճամբար)
Ցրվենի Կրստ սերբ.՝ Црвени крст | |
---|---|
Ցրվենի Կրստ համակենտրոնական ճամբարի ներկայիս տեսքը | |
Տեսակ | համակենտրոնացման ճամբար |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Նիշ |
Վայր | Նիշ |
Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
Կառուցման սկիզբ | 1943 |
Սկսել է աշխատել | 1941 թվականի սեպտեմբեր |
Փակվել է | 1944 թվական |
Դադարել է աշխատել | 1944 |
Կարգավիճակ | թանգարան |
Իրադարձություններ | Հոլոքոստ |
Ժառանգության կարգավիճակ | հատուկ նշանակության մշակույթային հուշարձան |
Ցրվենի Կրստ (սերբ.՝ Црвени крст՝ կարմիր խաչ), նացիստական համակենտրոնացման ճամբար, որը գոյություն է ունեցել հընթացս 1941-ից 1944 թվականներին սերբական Նիշ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նացիստական համակենտրոնացման ճամբարը գտնվել է սերբական Նիշ քաղաքի «Ցրվենի կրստ» երկաթուղային կայարանից ոչ հեռու՝ պահեստային շինություններում։ Ճամբարը կազմված էր բանտի կենտրոնական մասնաշենքից, երեք միջանցիկ կառույցներից, պահակային չորս շինություններից և երկու դիտաշտարակներից։
Սկզբից պլանավորած էր, որ 1941 թվականի կեսերին Ցրվենի Կրստ ճամբարն օգտագործվեր որպես տարանցիկ ճամբար (գերմ.՝ Durchgangslager), իսկ նույն թվականի սեպտեմբերից ճամբարը վերափոխվեց սովորական համակենտրոնացման ճամբարի[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գոյության ողջ ընթացքում Ցրվենի Կրստ համակենտրոնացման ճամբարում գտնվել են շուրջ 30․000 կալանավորներ, որոնցից շուրջ 12․000 հոգու սպանեցին Բուբանի կոչվող տարածքում։ Ճամբարի կալանավորների թվում էին հրեաները, գնչուները, հարավսլավցի կոմունիստները, պարտիզաններն ու նրանց ընտանիքների անդամները։ Նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորների մի մասին ժամանակի ընթացքում տեղափոխեցին Սայմիշտե և Եվրոպայի այլ ճամբարներ։
1942 թվականի փետրվարի 12-ին ճամբարում կալանավորների կողմից զանգվածային փախուստի փորձ ձեռնարկվեց․ դա կատարվեց ճամբարի ցանկապատերի ընդարձակման աշխատանքները կատարելու ժամանակ։ Մոտավորապես 50 կալանավորներ տեղում գնդակահարվեցին, մնացած 100-ին հաջողվեց փրկվել[2]։
Ցրվենի Կրստ համակենտրոնացման ճամբարն ազատագրվել է 1944 թվականին հարավսլավցի պարտիզանների կողմից։ 1979 թվականին ճամբարն հայտարարվում է Առանձնակի կարևորության մշակութային հուշարձան (անգլ.՝ Monument of Culture of Exceptional Importance)։ Այսօր այն պահպանվում է պետության կողմից։
Ներկայիս դրությամբ ճամբարի տարածքում գործում է թանգարան։ 1987 թվականին այստեղ ֆիլմ է նկարահանվել[3]։
Բուբանիում զանգվածային սպանությունների վայրում բացվել է զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Israeli, 2013, էջ 38
- ↑ Laurence Mitchell. Serbia, 3rd. — 3. — Bradt Travel Guides, 2010. — P. 335. — 384 p. — ISBN 9781841623269
- ↑ Lager Nis(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «КРАТАК ОСВРТ НА ИСТОРИЈУ ПАЛИЛУЛЕ» (սերբերեն). palilula.eu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raphael Israeli The Death Camps of Croatia: Visions and Revisions, 1941–1945. — New Brunswick, New Jersey, 2013. — ISBN 978-1-4128-4975-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Službena prezentacija Grada Niša
- "Nekad i sad" — Slike Արխիվացված 2008-06-30 Wayback Machine
- Spomenici kulture u Srbiji
- Obilježavanje obljetnice proboja logora
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցրվենի Կրստ (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։ |
|