Կարմիր աղյուսից համալսարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրինսթոնի համալսարանի` Ուիլսի մասնաշենքը

Կարմիր աղյուսից համալսարաններ (անգլ.՝ Red Brick Universities), Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարանների միավորման ոչ պաշտոնական անվանումը։ Համալսարանները, որոնք հիմնադրվել են որպես քոլեջներ, համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին աշխարհամարտը և տեղակայված են արդյունաբերական մեծ քաղաքներում[1][2][3][4][5][6][7]։ Ի սկզբանե «կարմիր աղյուսից համալսարաններ» անունը որոշակի բացասական իմաստով է գործածվել, քանի որ այդ համալսարանները համեմատաբար նոր էին մեծ հեղինակություն վայելող հին համալսարանների համեմատ, բայց արագ զարգանում էին[8]։ Սակայն 1960-1990 թվականներին նոր համալսարանների հիմնադրումից հետո անվանումը դարձավ ակնածանքի նշան այդ համալսարանների նկատմամբ։ Ներկայումս կարմիր աղյուսից համալսարաններից վեցը ընդգրկված են համալսարանային հեղինակավոր «Ռասել» խմբում, որին բաժին է հասնում Մեծ Բրիտանիայի հետազոտական ողջ դրամաշնորհի երկու երրորդը[9]։

Համալսարանների կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմինգհեմի համալսարանի Էշտոն Ուեբ շենքը

Կարմիր աղյուսից համալսարանների խմբում ընդգրկված է վեց համալսարան.

Ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի տնտեսական համալսարանական շարժումը ծնվել է 19-րդ դարում արդյունաբերական և կրթական կենտրոնների առաջացման հետ։ 1824 թվականին հիմնադրված Մանչեստրի մեխանիկայի համալսարանը (Manchester Mechanics' Institute) դարձավ Մանչեստրի գիտության և տեխնոլոգիայի ապագա համալսարանի (Manchester Institute of Science and Technology, UMIST) հիմքը, որի հիման վրա էլ հետագայում ձևավորվեց Մանչեսթրի համալսարանը[6]։ Բիրմինգհեմի համալսարանի պատմությունը սկսվում է Բիրմինգհեմի բժշկական դպրոցից, որը հիմնադրվել է 1825 թվականին[2]։ Լիդսի համալսարանը նույնպես ձևավորվել է բժշկական դպրոցի բազայի վրա, իսկ Բրիստոլի, Լիվերպուլի և Շեֆիլդի համալսարանները կազմավորվել են համալսարանական քոլեջների բազայի վրա։

Ձևավորված նոր համալսարանների առանձնահատկությունն այն էր, որ նրանք սահմանափակված չէին և ուսանողներին ընդունում էին առանց հաշվի առնելու դավանանքը կամ սոցիալական ծագումը։ Նրանք նպատակ էին դրել ուսանողներին այնպիսի հմտություններ տալու, որոնք անհրաժեշտ կլինեին «ռեալ աշխարհում»։ Այս առումով նրանք ընդունել էին Բեռլինի` Հումբոլդտի համալսարանի սկզբունքները, որով նախապատվություն էր տրվում ոչ թե ակադեմիական, այլ պրակտիկ գիտեկիքներին[10]։ Հենց այս հատկությամբ էին տարբերվում «կարմիր աղյուսից համալսարանները» հին համալսարաններից` Օքսֆորդից, Քեմբրիջից, ինչպես նաև ավելի ուշ ձևավորված մինչվիկտորիական համալսարաններից։ Վերջիններս աստվածաբանական ուղղվածություն ունեին` առաջնորդվելով անգլիկան եկեղեցու 39 սկզբունքներով։

Կիրառությունը լայն իմաստով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր աղյուսից համալսարաններ» անունը կիրառվում է նաև լայն իմաստով։ Մասնավորապես` Ռեդինգի համալսարանը, հիմնադրված լինելով 19-րդ դարում որպես Օքսֆորդին կից քոլեջ, միակն է, որ համալսարանների միավորման մեջ է մտել համաշխարհային երկու պատերազմների միջակայքում և հաճախ ընդգրկվում է «կարմիր աղյուսավորների» ցանկում[11]։ Եզրը կիրառվում է նաև Բելֆաստի արքայական համալսարանի նկատմամբ, որը, հիմնադրված լինելով 1845 թվականին, ինժեներական համալսարան է հռչակվել 1908 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A history of the HE environment | Staff | University of St Andrews». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «Birmingham University Firsts». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  3. «About the University of Bristol». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  4. «Origins of the University of Leeds». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  5. «About the University of Liverpool». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  6. 6,0 6,1 «University of Manchester: History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  7. «About the University of Sheffield». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  8. Peers, Edgar Allison (1943). Redbrick University.
  9. Russell Group: Home
  10. «Humboldt University Structural Model and History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  11. «The University's History». University of Reading. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.