Կարլի Պատերսոն
Կարլի Պատերսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | երգչուհի, երաժիշտ և սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 4, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաթոն Ռուժ, ԱՄՆ |
Կարլի Ռեյ Պատերսոն (փետրվարի 4, 1988, Բաթոն Ռուժ, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և նախկին գեղարվեստական մարմնամարզուհի։ Եղել է 2004 թվականի Օլիմպիական խաղերի բազմամարտի չեմպիոն, ԱՄՆ-ի առաջին բազմամարտի չեմպիոնը չբոյկոտված օլիմպիական խաղերում, հանդիսանում է ԱՄՆ մարմնամարզության Փառքի սրահի անդամ։
Մարմնամարզություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլի Պատերսոնը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել 1994 թվականին Բաթոն Ռուժ մարմնամարզության ակումբում[1]։ Այդտեղ նրա արզիչը եղել է Իսրայելի նախկին օլիմպիական չեմպիոն Յոհանան Մոյալը[2]։ Միջազգային մակարդակով նա սկսել է ելույթ ունենալ 2000 թվականին՝ երբ 12 տարեկան էր։
2000-2003
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Պատերսոնը Բելգիայում մասնակցել է «Top Gym» մրցաշարին, որտեղ հաղթել է արծաթե մեդալ բազմամարտում, և բրոնզե մեդալ՝ հավասարակշռության ճառագայթի համար։ Հաջորդ տարի՝ 2001 թվականին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած «Բարի կամքի խաղերում» բազմամարտում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, սակայն վրիպել է երեք հպում հատակի վարժություններում և զբաղեցրել յոթերորդ հորիզնականը։
2002 թվականին Պատերսոնը դարձել է ԱՄՆ-ի բազմամարտի չեմպիոն։ Այնուհետև սկսել է իր մեծահասակների կարիերան՝ 2003 թվականին նվաճելով Ամերիկայի գավաթը, որտեղ նա ամենաերիտասարդ մասնակիցն էր։ Այնուամենայնիվ, արմունկի կոտրվածքի պատճառով նա ստիպված էր բաց թողնել 2003 թվականի ԱՄՆ ազգային առաջնությունը, որը պետք է լիներ նրա առաջին ազգային առաջնությունը ավագ տարիքային խմբում։
Չնայած Նա չկարողացավ մասնակցել ազգային մրցումներին, Պատերսոնը հաջողությամբ մասնակցեց 2003 թվականին Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում անցկացվող մարմնամարզության աշխարհի առաջնությանը։ Այնտեղ նա բազմամարտում նվաճեց արծաթե մեդալ՝ դառնալով առաջին ամերիկուհին, ով 1994 թվականին Շենոն Միլլերից հետո աշխարհի առաջնությունում մեդալ նվաճեց բազմամարտում։ Նա նաև օգնել է Միացյալ Նահանգներին նվաճել թիմային ոսկե մեդալ, որն առաջինն էր ամերիկուհիների համար։
2004
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Պատերսոնը կրկին նվաճեց բազմամարտը Ամերիկայի գավաթի խաղարկությունում, ելույթը նվիրելով մարզչի՝ Եվգենի Մարչենկոյի մորը, որը մահացավ մրցույթից ընդամենը մի քանի օր առաջ։ Ավելի ուշ, նույն թվականին Պատերսոնը Քորթնի Կուպեցի հետ դարձավ համաազգային չեմպիոն։ Նա նաև հաղթեց հատակի վարժությունը Ազգային առաջնությունում և զբաղեցրեց երկրորդ տեղը հավասարակշռության ճառագայթին։ Օլիմպիական փորձարկումներում Պատերսոնը մրցումների երկու օրերին ընկավ ճառագայթից՝ իջնելով երրորդ հորիզոնական։ Այնուամենայնիվ, նրա ելույթները հետագա ազգային հավաքականներում բավականաչափ ուժեղ էին, որպեսզի նա ընդգրկվեր օլիմպիական հավաքականում։
Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում Պատերսոնը նախնական փուլում ընդհանուր առմամբ զբաղեցրեց առաջին հորիզոնականը և որակավորվեց բազմամարտի և ճառագայթի եզրափակիչ։ Միացյալ Նահանգները դժվարություններ ունեցավ թիմային եզրափակչում։ Պատերսոնը սխալ կատարեց ցատկը, ոտքը դիպավ ճաղերի ցածր ձողին, մի քանի անգամ օրորվեց ճառագայթի վրա և իջնելիս առաջ նետվեց։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ շեղվել է ցատկերի հապճեպ մեկնարկից հետո[3]։ Միացյալ Նահանգների կանայք՝ գործող աշխարհի չեմպիոնները բավարարվեցին արծաթով[3]։
Անհատական բազմամարտում Պատերսոնը դժվարությամբ հաղթեց ռուսաստանցի բազմամարտի աշխարհի եռակի չեմպիոն Սվետլանա Խորկինային։ Հենացատկում սովորականից ցածր միավորներ ստանալուց հետո (9.375), Պատերսոնն ավելի ուժեղ իր վերջին երեք խաղերում՝ վաստակելով 9,575 միավոր անհավասար ձողերում, 9,725՝ հավասարակշռության ճառագայթին և 9,712՝ հատակի վարժությունում։ Նա դարձավ միայն երկրորդ ամերիկուհին, ով նվաճեց Օլիմպիական խաղերի բազմամարտի ոսկե մեդալը, և առաջինը, ով դա արեց չբոյկոտված օլիմպիական խաղերում։ (Մերի Լու Ռետթոնը տիտղոսը նվաճեց 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերում։ Բայց քանի որ այդ խաղերը բոյկոտվել էին Խորհրդային Միության կողմից, Ռետթոնը չհանդիպեց խորհրդային մարմնամարզիկների հետ, ովքեր այդ ժամանակաշրջանում հետևողականորեն գերիշխում էին սպորտում)[4][5]։
Հետօլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերից անմիջապես հետո Պատերսոնի մոտ հայտնաբերվեց մի քանի ուռուցիկ ճողվածքներ մեջքի ստորին հատվածում, որոնք աննկատ էին մնացել։ Նա հայտարարեց սպորտից հանգստանալու իր մտադրության մասին, որպեսզի վերականգնի իր մեջքը, սակայն պաշտոնապես թոշակի անցավ 2006 թվականին՝ չմասնակցելով մեկ այլ խոշոր մրցույթի։ 2009 թվականին տված հարցազրույցում նա անդրադարձավ իր որոշմանը՝ ասելով․
Նա շարունակում է զբաղված մնալ միջոցառումների, մարմնամարզության հետ կապված և այլ ելույթներով։ Ունի մի շարք բարձրակարգ կորպորատիվ հովանավորություններ. նա հայտնվեց «Mobile ESPN»-ի գովազդում, որը ցուցադրվեց «Super Bowl XL»-ի ժամանակ 2006 թվականին։ Ավարտեց իր լիազորված կենսագրությունը, որը թողարկվեց 2006 թվականի ապրիլին։ 2011 թվականի դեկտեմբերին նա նկարահանվել է «Hollywood at Home» հեռուստաշոուում[6]։
Համանուն հմտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերսոնն ունի մեկ համանուն հմտություն, որը նշված է Միավորների օրենսգրքում։
Սարք | Անուն | Նկարագրություն | Դժվարություն[Ն 1] |
---|---|---|---|
Հավասարակշռության ճառագայթ | Պատերսոն | Արաբական առաջ քաշված կրկնակի սալտո | G |
Մրցակցային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցույթ | Թիմ | Բազմամարտ | Հենացատկ | Անհավասար ձողեր | Հավասարակշռության ճառագայթ | Հատակ |
---|---|---|---|---|---|---|---|
Կրտսեր | |||||||
2000 | Ամերիկյան դասական | 13 | 6 | ||||
Միացյալ Նահանգների դասական | 3 | 1 | 6 | ||||
Միացյալ Նահանգների ազգային առաջնություն | 4 | 3 | 4 | ||||
2001 | «Բարի կամքի խաղեր» | 7 | 5 | ||||
«Pule Int'l Junior Cup» | 1 | 1 | 2 | ||||
Միացյալ Նահանգների դասական | 1 | 5 | 1 | 1 | |||
Միացյալ Նահանգների ազգային առաջնություն | 2 | 3 | |||||
2002 | «Gymnix Int'l» | 1 | 3 | 3 | 3 | ||
«Jurassic Classic» | 1 | 1 | 1 | 3 | 1 | 1 | |
Խաղաղ օվկիանոսի եզրային առաջնություն | 1 | 3 | 1 | 3 | 1 | 1 | |
«TJ Maxx Int'l Challenge» | 1 | ||||||
ԱՄՆ-Մեքսիկա երկակի հանդիպում | 1 | 1 | 2 | 3 | 1 | 2 | |
ԱՄՆ-Ուկրաինա-Բրազիլիա ընկերական | 1 | 1 | 3 | 1 | 3 | ||
Ամերիկյան դասական | 3 | 1 | 5 | 3 | 1 | ||
Ազգային էլիտար ամբիոնների հանդիպում | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||
Միացյալ Նահանգների դասական | 1 | 4 | 2 | 7 | 3 | ||
Միացյալ Նահանգների ազգային առաջնություն | 1 | 3 | 2 | ||||
Մեծահասակներ | |||||||
2003 | Ամերիկայի գավաթ | 1 | 3 | 3 | 1 | 2 | |
Խաղաղօվկիանոսյան մարտահրավեր | 1 | 1 | 5 | 2 | 5 | ||
2003 թվականի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնություն | 1 | 3 | |||||
2004 | Ամերիկայի գավաթ | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Խաղաղօվկիանոսյան դաշինքի առաջնություն | 1 | 3 | 1 | 1 | |||
Միացյալ Նահանգների ազգային առաջնություն | 1 | 5 | 3 | 1 | |||
2004 թվականի ԱՄՆ-ի մարմնամարզության օլիմպիական փորձարկումներ | 2 | 1 | |||||
Աթենքի օլիմպիական խաղեր | 3 | 1 | 3 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 21-ին Պատերսոնը նշանադրվեց ռազմավարության խորհրդատու Մարկ Քալդվելի հետ։ Նրանք ամուսնացել են 2012 թվականի նոյեմբերի 3-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, ունեն երեք երեխա[7]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընտրվել է ԱՄՆ-ի մարմնամարզության փառքի սրահում 2009[8]։
- Աշխարհի առաջնության բազմամարտի արծաթե մեդալակիր 2003
- Ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն մարզուհի 2004
- Օլիմպիական խաղերի ոսկի անհատական մրցումներում 2004
- Օլիմպիական խաղերի թիմային առաջնության արծաթե մեդալակիր 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gold Medalist Carly Patterson to Headline Gymnastics Championship». Big 12 Sports. 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Carly Patterson». tmz.com.
- ↑ 3,0 3,1 Boeck, Greg (2004 թ․ օգոստոսի 17). «Romania wins gold in women's gymnastics, U.S. All-Round silver». USAToday.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Gymn Forum: World Championships Results». gymn-forum.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Gymn Forum: Olympic Games Results». gymn-forum.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Hollywood at Home - TV Guide». TVGuide.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ VanHoose, Benjamin (2021 թ․ փետրվարի 16). «It's a Boy! Olympic Gymnast Carly Patterson Caldwell Welcomes Son Pearson Philip». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Carly Patterson Chosen for Gymnastics Hall of Fame Արխիվացված 2009-02-07 Wayback Machine SI.com, February 3, 2009
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վավերական է 2022-2024 միավորների օրենսգրքի համար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Wayback Machine-ում (արխիվացված է 2008 թվականի օգոստոսի 28-ին)
- Կարլի Պատերսոնը Միջազգային օլիմպիական կոմիտեում
- Կարլի Պատերսոնը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում