Jump to content

Կարլ Ֆիլիպ (Շվեդիայի արքայազն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ֆիլիպ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1979(1979-05-13)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի
ԿրթությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց (2008), Քենթի դպրոց, Smedslättsskolan?, Ålstensskolan? (1992), Enskilda Gymnasiet?, Lundsberg boarding school? (1999) և Swedish University of Agricultural Sciences? (2011)
Մասնագիտությունռազմական գործիչ, ավտոարշավորդ, դիզայներ և ազնվական
ԱմուսինՍոֆիա դքսուհի Վերմլանդացի
Ծնողներհայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1]
Զբաղեցրած պաշտոններԿրոնպրինց
Պարգևներ և
մրցանակներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ[4] Ադոլֆ Նասաուի շքանշան «Հավատարիմ ծառայության համար» շքանշան Հարգանքի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[5] «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Մարիամի երկրի խաչի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ[3] Երեք աստղերի շքանշան Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Բևեռային աստղի շքանշան Կառլ XIII-ի շքանշան Վաստակի շքանշան Հորդանանի աստղի շքանշան և Ռիու Բրանկու շքանշան
ԵրեխաներԴուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի, Prince Gabriel, Duke of Dalarna? և Prince Julian, Duke of Halland?
 Prince Carl Philip, Duke of Värmland Վիքիպահեստում

Կարլ Ֆիլիպ Էդմունդ Բերթիլ (շվեդ.՝ Carl Philip Edmund Bertil; մայիսի 13, 1979(1979-05-13)[1], Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ արքայազն։ Կարլ Ֆիլիպը Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ զավակն է։ Ունի Վերմլանդի դուքս նորին թագավորական մեծություն Կարլ Ֆիլիպ Շվեդացի կոչումը։

Կարլ Ֆիլիպը 1980 թվավականի հունվարի 1-ից կրոնպրինց է և գահի օրինական ժառանգը։ Սակայն 1979 թվականի Շվեդիայի Սահմանադրության մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի թագաժառանգ պետք է համարվի միապետի ավագ դուստրը կամ որդին։ Ներկայումս գահի ժառանգման ցանկում չորրորդն է՝ իր քույր Վիկտորիայից և զարմիկներ Էսթելից և Օսկարից հետո։ Ի տարբերություն Շվեդիայի, Մեծ Բրիտանիայում նախապատվությունը տրվում է ավագ արու ժառանգին։

Արքայազն Կարլ Ֆիլիպի զինանշանը

Կարլ Ֆիլիպը նախնական կրթությունը ստացել է Ստոկհոլմի Ուեսթ Փերիշ դպրոցում, այնուհետև Բրոմլիի մի քանի դպրոցներում, Վերմլանդի Լունդբերի դպրոցում և երկու տարի էլ ամերիկյան Քենթ դպրոցում, որտեղ ուսումնասիրել է բնական գիտություններ։ Դպրոցը ավարտել է 1999 թվականին։ 2006 թվականին սովորել է գրաֆիկական դիզայն և գովազդ Ֆորսբուրգում, ինչպես նաև ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Դիզայնի դպրոցում։

Ներկայումս արքայազնը սովորեւմ Գյուղատնտեսական գիտությունների շվեդական համալսարանում, որտեղ նաև դասախոսում է։ Նա հետազոտություններ է իրականացնում գյուղատնտեսական կուլտուրաների, ինժենրիայի և անտառային տնտեսության ոլորտներում։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Ֆիլիպը ունի Ամֆիբիոս շվեդական կորպուսի պահեստազորի սպայի կոչում։ Վերջինս զբաղվում է երկրի նավատորմի պահպանությամբ։ Վակսհոլմում անցկացրած ծառայությունից հետո, անցել է երկամյա լրացուցիչ կուրսեր, որտեղ պատրաստում էին պրոֆեսիոնալ սպաներ։ 2002 թվականին ստացել է կրտսեր լեյտանանտի, իսկ 2004 թվականին էլ լեյտենանտի զինվորական կոչում[6]։ 2007 թվականին ստացել է կապիտանի զինվորական կոչում[7], համապատասխան վերապատրաստումից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]