Կարինա Պանկևիչ
Կարինա Պանկևիչ | |
---|---|
Ծնվել է | 1963[1] |
Ծննդավայր | Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ[1] |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | trans activist, sex worker և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ |
Անդամություն | Trans Association of Uruguay? |
Karina Pankievich Վիքիպահեստում |
Կարինա Պանկևիչ (պորտ.՝ Karina Pankievich), ուրուգվայցի տրանս-ակտիվիստ, Ուրուգվայի տրանսգենդերների ասոցիացիայի (ATRU) նախագահ, Ուրուգվայում և Հարավային Ամերիկայի մյուս երկրներում տրանսգենդերային իրավունքների համար պայքարող խմբերի ցանցի համակարգող[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինա Պանկևիչը ծնվել է Ուրուգվայում։ 13 տարեկանում տեղափոխվել է Մոնտեվիդեո, որտեղ 15 տարեկանում սկսեց աշխատել սեքս-ինդուստրիայում։ Ուրուգվայում ռազմական բռնապետության տարիներին նա ստիպված էր երկրից արտագաղթել Բրազիլիա և Արգենտինա[2]։
1985 թվականին նա վերադարձավ Ուրուգվայ և այլ տրանսգենդերների հետ միասին միացավ ԼԳԲՏ իրավունքների շարժմանը։ Նույն թվականին նրա օգնությամբ հիմնադրվեց Ուրուգվայի տրանսգենդերների ասոցիացիան (ATRU), որի նպատակն էր աջակցել և մոբիլիզացնել ակտիվիստներին ՝ պայքարելու իրենց իրավունքների համար։ Հետագայում ATRU-ն դարձավ տրանսգենդերային իրավունքների համար պայքարող խմբերի ցանց ոչ միայն Ուրուգվայում, այլև Հարավային Ամերիկայի այլ երկրներում[3]։
Կարինա Պանկևիչի առավել նշանակալի հաջողություններից մեկը Ուրուգվայի ԼԳԲՏ համայնքի գեյ շքերթն էր։ Առաջին երթը կայացավ 1992 թվականին, որին մասնակցում էին մի քանի ակտիվիստներ։
Կային ընդամենը երեք կամ չորս վախեցած ակտիվիստներ, որոնք ծածկել էին իրենց երեսները», նկարագրում էր Կարինա Պանկևիչը իր մասնակցությունը առաջին մարտին Ուրուգվայում ԼԳԲՏ համայնքի բազմազանության համար կայացած առաջին երթին[2]։ |
2019 թվականի սեպտեմբերին Մոնտեվիդեոյումկայացած երթին մասնակցեց 130000 մարդ[4]։ 2016 թվականին Ուրուգվայում ATRU-ի ղեկավարի աջակցությամբ անցկացվեց տրանսգենդերների առաջին մարդահամարը, որի արդյունքում գրանցվեց երկրում բնակվող 872 տրանսգենդեր[5]։ Դրանից հետո Ուրուգվայում ընդունվեց «Տրանսգենդերների մասին» օրենքը, որը նրանց իրավունք է տալիս սեռի փոփոխության վիրահատություն, ինչպես նաև հորմոնալ թերապիա իրականացնել, որը վճարելու էր պետության կողմից[4]։ Ուրուգվայի պահպանողական խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնեց հանրաքվե՝ այս օրենքը ուժը կորցրած ճանաչելու համար[6][7]։ ATRU-ի քարոզչական աշխատանքների շնորհիվ հանրաքվեին մասնակցեց ընտրողների 10% -ից պակաս, որպեսզի հանրաքվեն օրինական ճանաչվեր, անհրաժեշտ էր ապահովել ընտրողների առնվազն 25%-ի մասնակցությունը[5][8]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինա Պանկևիչը սեմինարներ էր անցկացնում տարբեր առողջապահական ծրագրերում, այն մարդկանց համար, ովքեր վարակված են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վիրուսով, ինչպես նաև համակարգում էր RedLacTrans-ի (Լատինական Ամերիկայի և Կարիբյան տրանս-մարդկանց ցանց) աշխատանքները[4]։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերին Ուրուգվայում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանն ուղղված երկար տարիների աշխատանքի համար Կարինա Պանկևիչը ճանաչվեց Մոնտեվիդեոյի պատվավոր քաղաքացի։ Նա առաջին տրանսգենդերն էր, ով ստացավ այս տիտղոսը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.elcordillerano.com.ar/noticias/2023/07/03/164958-karina-pankievich-uruguaya-luchadora-por-los-derechos-trans
- ↑ 2,0 2,1 2,2 «Права трансгендеров "не должны быть объектом референдума"». www.ohchr.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «OHCHR | Karina Pankievich». www.ohchr.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Karina Pankievich: reconocida activista que lucha en pro de la comunidad trans | Mujer México» (իսպաներեն). 2020 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Conferencia Episcopal del Uruguay / Iglesia Católica» (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Comunidad trans de Uruguay en un momento histórico» (իսպաներեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
- ↑ «"El Estado tiene un debe con la población trans del Uruguay", dijo presidenta de ATRU» (իսպաներեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Nuestras historias: "Los derechos de las personas trans no se plebiscitan"» (իսպաներեն). 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.