Կարինա Պանկևիչ
Կարինա Պանկևիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1963[1] |
Ծննդավայր | Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | trans activist, sex worker և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ |
Կարինա Պանկևիչ (պորտ.՝ Karina Pankievich), ուրուգվայցի տրանս-ակտիվիստ, Ուրուգվայի տրանսգենդերների ասոցիացիայի (ATRU) նախագահ, Ուրուգվայում և Հարավային Ամերիկայի մյուս երկրներում տրանսգենդերային իրավունքների համար պայքարող խմբերի ցանցի համակարգող[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինա Պանկևիչը ծնվել է Ուրուգվայում։ 13 տարեկանում տեղափոխվել է Մոնտեվիդեո, որտեղ 15 տարեկանում սկսեց աշխատել սեքս-ինդուստրիայում։ Ուրուգվայում ռազմական բռնապետության տարիներին նա ստիպված էր երկրից արտագաղթել Բրազիլիա և Արգենտինա[3]։
1985 թվականին նա վերադարձավ Ուրուգվայ և այլ տրանսգենդերների հետ միասին միացավ ԼԳԲՏ իրավունքների շարժմանը։ Նույն թվականին նրա օգնությամբ հիմնադրվեց Ուրուգվայի տրանսգենդերների ասոցիացիան (ATRU), որի նպատակն էր աջակցել և մոբիլիզացնել ակտիվիստներին ՝ պայքարելու իրենց իրավունքների համար։ Հետագայում ATRU-ն դարձավ տրանսգենդերային իրավունքների համար պայքարող խմբերի ցանց ոչ միայն Ուրուգվայում, այլև Հարավային Ամերիկայի այլ երկրներում[4]։
Կարինա Պանկևիչի առավել նշանակալի հաջողություններից մեկը Ուրուգվայի ԼԳԲՏ համայնքի գեյ շքերթն էր։ Առաջին երթը կայացավ 1992 թվականին, որին մասնակցում էին մի քանի ակտիվիստներ։
![]() |
Կային ընդամենը երեք կամ չորս վախեցած ակտիվիստներ, որոնք ծածկել էին իրենց երեսները», նկարագրում էր Կարինա Պանկևիչը իր մասնակցությունը առաջին մարտին Ուրուգվայում ԼԳԲՏ համայնքի բազմազանության համար կայացած առաջին երթին[3]։ | ![]() |
2019 թվականի սեպտեմբերին Մոնտեվիդեոյումկայացած երթին մասնակցեց 130000 մարդ[5]։ 2016 թվականին Ուրուգվայում ATRU-ի ղեկավարի աջակցությամբ անցկացվեց տրանսգենդերների առաջին մարդահամարը, որի արդյունքում գրանցվեց երկրում բնակվող 872 տրանսգենդեր[6]։ Դրանից հետո Ուրուգվայում ընդունվեց «Տրանսգենդերների մասին» օրենքը, որը նրանց իրավունք է տալիս սեռի փոփոխության վիրահատություն, ինչպես նաև հորմոնալ թերապիա իրականացնել, որը վճարելու էր պետության կողմից[5]։ Ուրուգվայի պահպանողական խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնեց հանրաքվե՝ այս օրենքը ուժը կորցրած ճանաչելու համար[7][8]։ ATRU-ի քարոզչական աշխատանքների շնորհիվ հանրաքվեին մասնակցեց ընտրողների 10% -ից պակաս, որպեսզի հանրաքվեն օրինական ճանաչվեր, անհրաժեշտ էր ապահովել ընտրողների առնվազն 25%-ի մասնակցությունը[6][9]։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինա Պանկևիչը սեմինարներ էր անցկացնում տարբեր առողջապահական ծրագրերում, այն մարդկանց համար, ովքեր վարակված են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վիրուսով, ինչպես նաև համակարգում էր RedLacTrans-ի (Լատինական Ամերիկայի և Կարիբյան տրանս-մարդկանց ցանց) աշխատանքները[5]։
Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի դեկտեմբերին Ուրուգվայում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանն ուղղված երկար տարիների աշխատանքի համար Կարինա Պանկևիչը ճանաչվեց Մոնտեվիդեոյի պատվավոր քաղաքացի։ Նա առաջին տրանսգենդերն էր, ով ստացավ այս տիտղոսը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.elcordillerano.com.ar/noticias/2023/07/03/164958-karina-pankievich-uruguaya-luchadora-por-los-derechos-trans
- ↑ https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/KarinaPankievich.aspx
- ↑ 3,0 3,1 3,2 «Права трансгендеров "не должны быть объектом референдума"»։ www.ohchr.org (անգլերեն)։ Վերցված է 2020-03-11
- ↑ 4,0 4,1 «OHCHR | Karina Pankievich»։ www.ohchr.org (անգլերեն)։ Վերցված է 2020-03-11
- ↑ 5,0 5,1 5,2 «Karina Pankievich: reconocida activista que lucha en pro de la comunidad trans | Mujer México» (իսպաներեն)։ 2020-01-11։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2020-03-11
- ↑ 6,0 6,1 «Conferencia Episcopal del Uruguay / Iglesia Católica» (իսպաներեն)։ Վերցված է 2020-03-11
- ↑ «Comunidad trans de Uruguay en un momento histórico» (իսպաներեն)։ 2018-10-17։ Վերցված է 2020-03-16
- ↑ «“El Estado tiene un debe con la población trans del Uruguay”, dijo presidenta de ATRU» (իսպաներեն)։ 2018-05-07։ Վերցված է 2020-03-16
- ↑ «Nuestras historias: “Los derechos de las personas trans no se plebiscitan”» (իսպաներեն)։ 2019-12-24։ Վերցված է 2020-03-16