Կարիճի հարված
Կարիճի հարված (անգլ.՝ scorpion kick,reverse bicycle kick,back hammer kick իսպ.՝ El escorpión), ֆուտբոլային հնարք, գնդակի ետ մղումը կրունկներով դարպասապահի (կամ դաշտային խաղացողի) կողմից ցատկի ժամանակ։ Իր անվանումը ստացել է կարիճի հետ կռվի նմանությունից, որի ժամանակ կենդանին վիրավորում է զոհին[1]։ Հեղինակը և առաջին իրականացնողը այս ֆուտբոլային հնարքի համարվում է կոլումբիացի դարպասապահ Ռենե Իգիտան[2]։
Սեյվի առաջին ցուցադրումը հանդիպման ժամանակ և ռեակցիան նրա վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի սեպտեմբերի 6ին Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման 21րդ րոպեին կոլումբիացի դարպասապահ Ռենե Իգատան (մականունով՝ «Խելագար») «Ուեմբլի» ստադիոնում առաջին անգամ իրական ֆուտբոլային հանդիպման ժամանակ ցուցադրեց սեյվը շուրջ 16000 անգլիացիների և 4000 կոլումբիացիների[3] ներկայությամբ։ Անգլիացի ֆուտբոլիստներից մեկը գտնվում էր տուգանային հրապարակում և հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Անկյունային մրցավարը տեսավ դա և արդեն պատրաստվում էր բարձրացնել դրոշակը (այլ տարբերակով նա արդեն բարձրացրել էր դրոշակը, բայց մրցավարը դա չէր նկատել[3]), բայց գնդակը այդ պահին Ջեյմի Ռեդնապպայի ոտքից թռավ ոչ թե ֆուտոլիստի ուղղությամբ, որը գտնվում էր խաղից դուրս վիճակում, այլ ուղիղ Իգիտայի դարպասի [4]։ Տեսնելով անգլիացի կիսապաշտպանի հարվածից հետո դեպի թիկունքը թռչող գնդակը, դարպասապահը գնաց ետ մի քանի քայլ, որպեսզի չկորցնի այն իր տեսադաշտից։ Այնուհետև նա ծալեց մարմինը՝ ընդունելով կարիճի տեսք, որը փորձում է խայթել զոհին։ Դարպասապահը թողեց գնդակին անցնել իրենից, ապա անսպասելի հարվածեց իր խաղակոշիկների ներբաններով։ Ընկնելով նա ձեռքերով գետնին իջավ[3]։ Լրագրողների համոզմամբ՝ Իգիտան հիանալի հասկացել էր, որ ֆուտբոլասերները կգնահատեն և կգովազդեն իր սեյվը։ «Կարիճի հարվածը» բազմիցս հեռարձակվեց հեռուստատեսությամբ, իսկ մամուլում հայտվեցին հոդվածներ, որոնք մանրամասն վերլուծել են այդ տեխնիկական հնարքը[5]։
Հանդիպումից հետո դարպասապահը ներողություն է խնդրել ակումբի առջև ռիսկային սեյվի համար, իսկ հարցազրույցի ժամանակ լրագրողներին ասաց․ «Այդ հարվածը եղել է անհրաժեշտություն։ Ես տեսա, որ Անգլիայի հավաքականի խաղացողը խաղից դուրս էր, տեսա, որ մրցավարը չի արձագանքում այդ իրավիճակին, բայց ոչ մի կերպ չէի ակնկալում, որ գնդակը կթռչի դեպի դարպասը։ Եթե ես փորձեի կասեցնել այն ձեռքերով, ուրեմն գոլ բաց կթողնեի։ Ոտքերով սեյվը ստացվեց ավելի արդյունավետ և էֆֆեկտիվ»[4]։
Կոլումբիայի հավաքականի հարձակվող Իվան Վալենսիանոն ավելի ուշ հաստատեց, որ ինքը, ինչպես և այլ ֆուտբոլիստներ, սպասում էին, որ դարպասապահը կվերցնի գնդակը ձեռքերի մեջ։ Նրա որոշումը նրանց համար բացարձակ անսպասելի էր։ Հանդպիման այլ մասնակից կոլումբիացի Ֆաուստինո Ասպրիլյան հայտնեց, որ երկու թիմերի շփոթված ֆուտբոլիստները նայում էին մրցավարին՝ սպասելով սուլոցի[3]։ Բրիտանացի ֆուտբոլային լրագրող Ջոնաթան Ուիլսոնը իր՝ XX—XXIրդ դարի լավագույն դարպասապահների մասին գրքում գրել է, որ Իգիտայի կողմից կատարված սեյվը․
խոսում է դարպասապահի անհավատալի ուշադրության մասին․ եթե ոչ, ապա ինչպե՞ս անվանել «կարիճի հարվածը»։ Հիանալի կատարված, այո, բայց դա այնպիսի մի հեգնական թողտվություն էր սեփական ցանկությանը ինքդ քեզ երևակայելու։ Եվ վերջապես եթե նա չլիներ, կլինե՞ր մի պատճառ, որի համար մարդիկ հետո կհիշեին այս տխուր առանց գոլերի հանդիպումը։ Ինչ էլ որ նա չաներ, Իգիտան դարձրեց ֆուտբոլային հանդիպումները հիշվող»։ Հայտնի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեյեվը նշել է․ «Երբ ես տեսա այդ հայտնի՝ Ռենե Իգիտայի «կարիճի հարվածը», ես ասացի․ «Այս երիտասարդը խելագար է։ Նրա բախտը բերել է, որ չի կոտրել իր ողնաշարը»[6]։ |
Տարբեր ակումբների դարպասապահներ ավելի ուշ բազմիցս կրկնել են Իգիտայի սեյվը։ Մամուլը հայտել էր Ռոնալդինյոյի ընկերների և բրազիլական մրցաշարի միջև ընկերական հանդիպման ժամանակ բրազիլական «Սան-Պաուլու» ակումբի դարպասապահի կողմից իրականացված կարիճի հարվածի մասին։ Լրագրողները հաճախ են կարիճի հարված անվանում նաև գոլ՝ խփված մեկ կրունկով։ Այս տեսակի գոլերի շարքում են, գնդակը՝ խփված գերմանական «Զանդհաուզեն» ակումբի կիսապաշտպանի կողմից գերմանական Երկրորդ Բունդեսլիգայի՝ «Բոհում»ի դեմ հանդիպման ժամանակ 2018ին[7], և գնդակը՝ խփված Տուլայի «Արսենալի» հարձակվող Լուկա Ջորջեվիչի կողմից Ռուսաստանի առաջնության՝ «Օրենբուրգի» դեմ հանդիպման ժամանակ կրկին 2018ին[8]։
2008ին «կարիճի հարվածը» համարվել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն հնարքը՝ ըստ անգլիական ֆուտբոլային ինվենտար Footy Bootsի հարցման արդյունքների և լայնորեն տարածվեց անգլիական մամուլով[3]։ Բրիտանական ամսագիրը Իգիտայի սեյվը դրեց 93րդ տեղում սպորտի պատմության մեջ ամենանշանավոր իրադարձությունների շարքում[9]։ Ռուսական բազմահատոր «Ֆուտբոլի հանրագիտարան»ի հեղինակները նշում են, որ Իգիտայի սեյվը ընդունված է համարել բոլոր ժամանակների ամենաէֆֆեկտիվ սեյվը։ Իր վերջին հանդիպման ժամանակ Դիեգո Մարադոնան, որպեսզի մի անգամ ևս տեսնի ցատկը, դիտավորյալ խաղակցեց Իգիտային՝ թույլատրելով նրան կրկնել հնարքը տարիներ անց[10]։
Վեճեր հնարքի պատկանելության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը՝ Իգիտան նշել է, որ այդ հնարքի մասին միտքը այցելել է իրեն, երբ ինքը նայում էր երեխաների վարժություններին գնդակով։
Երեխաները միշտ եղել են իմ ոգեշնչումը։ Ես հաճախ եմ նրանց տեսել փողոցում կամ այգում մկրատի հարված պարապելիս, և ես ասել եմ նրանց, որ ավելի լավ կլինի անել դա հակառակ։ - Ադամ Շերգոլդ․ Ռենե Իգիտան հիացրել է աշխարհին իր «կարիճի հարվածով»՝ խաղալով Կոլումբիայի հավաքականի կողմից Անգլիայի դեմ «Ուեմբլիում» 20 տարի առաջ[11]
|
Կոլումբիական El Tiempo թերթի թղթակից Պաբլո Ռոմերոն նշել է, որ առաջինը Իգիտան տեսել է կարիճի հարվածը, երբ այն ցուցադրվել է 1990 թվականին ոչ ալկոհոլային խմիչքներ «Frutiño»ի գովազդով։ Իգիտան, նրա խոսքերով, մարզվել է հնարքի համար 5 տարի։ «Մարդիկ մտածում են, որ Իգիտան կատարեց հնարքը Ուեմբլիում գտնվելու օրը, բայց ոչ, նա պարապում էր ամեն օր, մեզ ասել էր, որ պատրաստվում է օգտագործել սեյվը խաղի ժամանակ, երբ կարողանա։ Նա արեց դա իր անհատականության շնորհիվ , որովհետև դա ռիսկային է[Ն 1]։ Սեյվը հավերժացավ դրանով։ Ոչ թե այն, որ այն ընդհանրապես սպասելի չէր, այլ մենք գիտեինք, որ դա կարող է լինել ցանկացած պահի,- պատմել է կոլումբիական հավաքականի նախկին խաղացող Վիկտոր Արիստիսաբալը[3]։ Արիստիսաբալը ինքը 1993 թվականի մայիսի 30ին խփեց այդպիսի գոլ Չիլիի[3][12] դարպասին։ Պարագվացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կաբանյասը խփեց կարիճի գոլ, երբ խաղում էր ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբում 1983ին։ Ավելի վաղ․ 70ականներին, գերմանացի դարպասապահ Զեպպ Մայերը արդեն ցուցադրել էր կարիճի հարվածը, բայց այդպես էլ այն չարեց պաշտոնական հանդիպման ժամանակ, այլ մարզումներին։ 2012ին մեքսիկացի Ուգո Սանչեսը ասել է, որ հորինել է հնարքը՝ խաղալով մադրիդյան «Ռեալ»ում, բայց այդպես էլ չի կարողացել իրականացնել այն հանդիպման ժամանակ[Ն 2]։ Նա հնարքը անվանել է «ջորու հարված»․ «Ես երախտապարտ եմ Իգիտային, ով դարձրել է այս հնարքը հայտնի, իսկ ես դա հորինել եմ»,-ասել է Սանչեսը[3]։
Հյուսիսամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը ֆուտբոլային հնարքի հեղինակ է անվանում պարագվայցի հարձակվող Արսենիո Էրիկոյին, որն իրականացրել է այն 1934ի օգոստոսին Արգենտինայի առաջնության՝ «Ինդեպենդենտյե»ի և «Բոկա Խունիորս»ի դեմ հանդիպման ժամանակ։ Ֆինտը լատինոամերիկյան ֆուտբոլում ստացավ «ճոճանակ» անվանումը (իսպ.՝ balancines)։ Պարագվայցի լրագրող Ալբերտո Կանդիան կազմել է ցուցակ այն ֆուտբոլիստների,ովքեր կրկնել են հնարքը Արսենիո Էրիկոյից հետո։ Նրանց շարքում բացակայում է Ալֆրեդո դի Ստեֆանոն[12]։
-
Հարձակվող Արսենիո Էնրիկո, 1934
-
Դարպասապահ Զեպպ Մայեր, 1978
-
Հարձակվող Ուգո Սանչես, 1988
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Никитина, 2010, էջ 253
- ↑ Энциклопедия, 2013, էջ 93
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Romero, 2015
- ↑ 4,0 4,1 Егоров, 2017
- ↑ Матвеев, 1998, էջ 12
- ↑ Уилсон, 2016
- ↑ Вальханская, Наталья (22.03.2018). «Немецкий футболист забил впечатляющий гол «ударом скорпиона»». ТВ «Звезда». Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Нападающий «Арсенала» Джорджевич забил «Оренбургу» «ударом скорпиона»». Телеканал «РТ». 27.10.2018. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ 100 most memorable sporting moments: 91—100. // The Guardian : газета. — 2001.
- ↑ Энциклопедия, 2013, էջ 381
- ↑ Shergold, 2015
- ↑ 12,0 12,1 Ascencio, 2018
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իգիտան հաճախ էր փորձում զարդարել խաղը հնարքներով, անցումներով և փոխանցումներով, հաճախ միանում էր գրոհներին և իրացնում էր ստանդարտներ, իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խփել է 44 գոլ - Եգորով Ի․ «Եթե Իգիտան չձգվեր, ապա այդ պահը կդառնար մեծ խայտառակություն իր ամբողջ կյանքի համար»։ Դարպասապահի պատմություն, որը անցավ թմրանյութերի և գետտոյի կյանքի վրայով, որպեսզի ընդմիշտ դառնա հայտնի աստղ YouTube // Ֆուտբոլ-Հոկեյ։ Շաբաթաթերթ․-2017
- ↑ El Tiempo թերթի տարբերակով՝ նա ցուցադրել է այդ հնարքը ընկերական հանդիպման ժամանակ ավստրիական «Тироля» ակումբի դեմ խաղում - Asencio J. O. El escorpion / Las 10 mejores jugades del futbol (իսպ․) El Tiempo ։ թերթ․ - 2018
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Егоров И. «Если бы Игита не дотянулся, то этот момент стал бы большим позором на всю его жизнь». История вратаря, который перешагнул через наркотики и жизнь в гетто, чтобы навсегда стать звездой YouTube // Футбол-Хоккей : Еженедельник. — 2017.
- Матвеев А. Сборная Колумбии. Авантюрист Игита изобрёл «удар-скорпион» // Спорт-экспресс : газета. — 1998. — С. 12.
- Никитина Т. Г. Удар скорпиона // Словарь футбольного болельщика. Оле-оле-оле-оле!. — М: ОЛМА Медиа Групп, 2017. — 384 с. — ISBN 9-785-3730-3556-9
- Уилсон Дж. Непробиваемые. Истории о лучших вратарях мира. — М: Эксмо, 2016. — 384 с. — (Спорт изнутри). — ISBN 978-5-699-85023-5
- Футбол. Энциклопедия. Авторский коллектив: А. В. Елагин, Д. А. Еремин, В. С. Петров, А. В. Савин (руководитель коллектива и редактор), А. П. Шкурин, В. А. Яковлев.. — М: Человек, 2013. — Т. 2. Е—М. — 912 с. — ISBN 978-5-906131-05-8
- Ascencio J. O. El escorpión / Las 10 mejores jugadas del fútbol(իսպ.) // El Tiempo : газета. — 2018.
- Shergold A. Rene Higuita wowed the world with his 'scorpion kick' while playing for Colombia against England at Wembley 20 years ago(անգլ.) // The Daily Mail : газета. — 2015.
- Romero P. El 'escorpión' de Higuita, mejor jugada de la historia, cumple 20 años(իսպ.) // El Tiempo : газета. — 2015.